Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 98-101.42 (Մաս 21)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 98-101.42 (Մաս 21)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 98-101.42 բաժինները (մաս 21), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 98)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին, թե ամբոխի կողմից ինչպիսի բռնության ենթարկվեցին Սրբերը Միսսուրիի նահանգի Ջեկսոն գավառում, նրանք իմացան, որ մենք նվիրում ենք մեզ Աստծուն` պահելով մեր ուխտերը` նույնիսկ երբ դժվար է այդ անել: Ուսանողները սովորեցին նաև, որ եթե մենք տանենք վատ վերաբերմունքը համբերությամբ և առանց վրեժխնդրության, ապա Տերը կհատուցի մեզ: Վերջապես նրանք իմացան, որ պատերազմ սկսելը կարող է արդարացված լինել միայն Տիրոջ նկարագրած հանգամանքներում:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 99-100)

Այս դասում ուսանողները սովորեցին, որ մենք ներկայացնում ենք Տիրոջը, երբ ծառայում ենք միսիայում և նրանք, ովքեր ստանում են ավետարանը «որպես փոքր երեխա» (ՎևՈւ 99.3), ձեռք են բերելու ողորմություն: Նրանք սովորեցին նաև, որ եթե մենք բարձրացնենք մեր ձայնը, որպեսզի կիսվենք ավետարանով ուրիշների հետ սրտի վեհությամբ և հեզության ոգով, ապա Տերը կօգնի մեզ իմանալու` ինչ ասել և Սուրբ Հոգին կկրի մեր ուղերձի վկայությունը: Ուսանողները բացահայտեցին նաև, որ բոլոր բաները միասին կաշխատեն մեր օգտի համար, եթե մենք ուղիղ քայլենք Տիրոջ առաջ:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 101.1-16)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին Սրբերի վտարումը Միսսուրիի նահանգի Ջեկսոն գավառից, նրանք իմացան, որ երբ մենք խախտում ենք պատվիրանները, Աստված թույլ է տալիս, որ մենք տառապենք. սա տարբերվում է արդարների փորձություններից և դժվարին իրավիճակներից: Նրանք սովորեցին նաև, որ եթե մենք չենք կամենում համբերությամբ տանել խրատը, մենք չենք կարող սրբագործվել: Ուսանողները բացահայտեցին, որ նույնիսկ երբ մենք մեղք ենք գործում, Տերը կարեկցանքով լի է մեր նկատմամբ: Երբ մենք ապրում ենք արդարակյաց կյանքով, մենք կարող ենք մխիթարություն գտնել այն գիտելիքի մեջ, որ բոլոր մարդիկ Տիրոջ ձեռքերում են:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 101.17-42)

Որպես այս դասի մաս, ուսանողները սովորեցին այն ուղիները, որոնց միջոցով մենք կարող ենք պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Նրանք գտան նաև այն սկզբունքը, որ ովքեր հալածվում են Փրիկիչի անունով և հավատքով համբերում են, կճաշակեն Աստծո փառքից: Բացի այդ, նրանք բացահայտեցին, որպեսզի օգնենք երկրի մարդկանց ստանալ Աստծո օրհնությունները, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերը և խոնարհ լինենք:

Նախաբան

Այս դասը կենտրոնանում է Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնում տրված հրահանգներից մի քանիսի վրա, որոնք Տերը տվեց Սրբերին, ովքեր հալածվում էին ամբոխի կողմից: Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպիսին պիտի լինի մեր արձագանքը դժվարին իրավիճակներում, և դա կարող է օգնել ամրացնելու նրանց վկայությունները Տիրոջ զորության և բարության մասին:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 98

Տերը հանդիմանում է Սրբերին իրենց չարչարանքների ժամանակ

Նախքան դասի սկսվելը գրեք հետևյալ հարցերը գրատախտակին. Ինչպե՞ս կզգայիք ձեզ: Ի՞նչ կանեիք դուք։

Տեղեկացրեք ուսանողներին, որ այսօրվա դասում նրանք կսովորեն մի քանի փորձությունների և հալածանքների մասին, որոնց Սրբերը ենթարկվեցին` ապրելով Միսսուրիի նահանգի Ջեկսոն գավառում 1833 թվականի հուլիսին: Բացատրեք, որ որոշ Միսսուրիի բնակիչներ զայրացան Սրբերի վրա քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրոնական տարբերությունների պատճառով:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.

1833 թվականի հուլիսի 20-ին` շաբաթ օրը, Միսսուրիի 400-500 զայրացած քաղաքացիներ հանդիպեցին Ինդիփենդենս քաղաքի կառավարության շենքում: Նրանք ընտրեցին կոմիտե և կազմեցին մի նախնական փաստաթուղթ, որով ներկայացնում էին իրենց պահանջները Մորմոններին: Նրանք պահանջում էին, որ այլևս ոչ մի Վերջին Օրերի Սուրբ չպիտի տեղափոխվի Ջեկսոն գավառ, իսկ այնտեղ ապրողները պետք է խոստում տան, որ կհեռանան որքան հնարավոր է շուտ: Բացի այդ, պահանջեցին, որ Եկեղեցու լրագիրը դադարի լույս տեսնելուց: Երբ այս պահանջները ներկայացվեցին Եկեղեցու ղեկավարներին Միսսուրիում, Եկեղեցու ղեկավարները ապշել էին և խնդրեցին երեք ամիս, որպեսզի Օհայոյում քննարկեն առաջարկը և խորհրդակցեն Եկեղեցու ղեկավարների հետ: Միսսուրիի քաղաքացիները, ովքեր ներկայացրել էին պահանջները, մերժեցին Եկեղեցու ղեկավարների խնդրանքը: Հետո Սրբերը խնդրեցին 10 օր, բայց նրանց տրվեց ընդամենը 15 րոպե` պատասխանելու համար: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 132-33:)

Խնդրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին։

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.

Ինդիփենդենսի կառավարության շենքում հավաքված միսսուրիացիները արագորեն վերածվեցին ամբոխի և որոշեցին քանդել տպագրատունը և հրատարակչությունը: Ամբոխը ներխուժեց տպագրատուն, կահույքը նետեցին փողոց ու պարտեզ, կոտրեցին տպագրահաստոցը, ցրիվ տվեցին մեքենագրված նյութը և ոչնչացրին համարյա ամբողջ տպված գործը` ներառյալ Պատվիրանների Գրքի չկապված թղթերի մեծ մասը: Ամբոխը ցանկանում էր հաջորդը քանդել Գիլբերտ և Ուիթնի խանութը: Այնուամենայնիվ, Սիդնի Գիլբերտը դիմավորեց ամբոխին` նախքան նրանք կիրականացնեին իրենց պլանը և խոստացավ, որ երեք օրում ապրանքը կփաթեթավորի և կհեռանա: (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ, 133:)

Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված արտահայտություններից մեկը:

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը.

Երեք օր անց` հուլիսի 23-ին, ամբոխը կրկին հայտնվեց Միսսուրիի Ջեկսոն գավառում` հրացաններով, ատրճանակներով, մտրակներով և մահակներով զինված: Ամբոխը կրակի մատնեց խոտի դեզերը և հացահատիկի դաշտերը, ավերեց տներ, ամբարներ և գործող ձեռնարկություններ: Ամբոխը, ի վերջո, դեմ առ դեմ դուրս եկավ Եկեղեցու վեց ղեկավարների հետ, ովքեր տեսնելով, որ Սրբերի կյանքն ու ունեցվածքը գտնվում են վտանգի տակ, իրենց կյանքն առաջարկեցին որպես փրկագին: Մերժելով այս առաջարկը, ամբոխի առաջնորդները սպառնացին, որ յուրաքանչյուր մարդ, կին և երեխա կընկնի մտրակի տակ, եթե նրանք չհամաձայնվեն հեռանալ գավառից: Ճնշման տակ Եղբայրները ստորագրեցին համաձայնագիր Ջեկսոն գավառից հեռանալու մասին. Եկեղեցու անդամների կեսը և ղեկավարների մեծ մասը պիտի հեռանային մինչև 1834թ. հունվարի 1-ը, իսկ մնացածը` մինչև 1834 թվականի ապրիլի 1-ը: Ամբոխը թույլ տվեց, որ Ջոն Քորիլը և Սիդնի Գիլբերտը մնան, որպեսզի վաճառեն դուրս քշված Սրբերի ունեցվածքը: (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ, 134:)

Խնդրեք ուսանողներին կրկին պատասխանել գրատախտակի հարցերին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնի նախաբանը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչ հուշեց այս հայտնությունը։ Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

  • Համաձայն այս բաժնի նախաբանի, ի՞նչն է ուշագրավ այս հայտնության ամսաթվի մեջ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն խորհուրդը, որ Տերը տվեց Սրբերին: (Օգտակար կլինի բացատրել, որ Սաբաովթ բառը հատված 2-ում Եբրայերեն նշանակում է զորքեր կամ բանակներ։) Բառի գործածումն այստեղ նշանակում է, որ Տերն Իր հրամանի տակ ունի հրեշտակների բանակներ, կամ զորքեր և Իսրայելի բանակներ, կամ Սրբեր: [տես Bible Dictionary, “Sabaoth.”])

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սրբերին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

  • Սրբերի համար ինչո՞ւ է կարևոր գոհություն հայտնել դժվարին ժամանակներում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Ի՞նչ է …նշանակում սպասել Տիրոջը: Սուրբ գրություններում սպասել նշանակում է հուսալ, ակնկալել և վստահել: Աստծուն վստահելը և հույսը նրա վրա դնելը պահանջում է հավատ, համբերություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, ինչպես նաև պատվիրանները պահելը և տոկալը մինչև վերջ» («Համբերությամբ սպասելով Տիրոջը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 72):

  • Երեց Հեյլսի խոսքերը ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում համբերությամբ սպասել Տիրոջը:

  • Միսսուրիի Սրբերի համար ինչո՞ւ էր կարևոր Տիրոջը համբերությամբ սպասելու խորհուրդը:

  • Մխիթարության ի՞նչ խոսքեր ասաց Տերը Սրբերին հատված 2-ում։

Գրեք հետևյալ անավարտ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք գոհություն հայտնենք և համբերությամբ սպասենք Տիրոջը, ապա …

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 98.3 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե Տերն ի՞նչ խոստացավ Սրբերին, եթե նրանք հնազանդվեին Իր խորհրդին։

  • Հիմնվելով հատված 3-ի վրա, ինչպե՞ս կավարտեիք այս սկզբունքը: (Սկզբուքն ավարտելու ուղիներից մեկը հետևյալն է. Եթե մենք գոհություն հայտնենք բոլոր բաների համար և համբերությամբ սպասենք Տիրոջը, ապա Տիրոջ խոստմամբ մեր չարչարանքները կգործեն մեր բարիքի համար:)

Հրավիրեք ուսանողներին մտածել ձեր ճանաչած մարդկանցից մեկի մասին, ով համբերությամբ սպասել է Տիրոջը դժվար ժամանակներում և հայտնաբերել է պատճառներ գոհություն հայտնելու համար:

  • Մարդու կյանքում ի՞նչ ուղիներով են չարչարանքները գործում նրա բարիքի համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 98.18 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն օրհնությունը, որ կստանան արդարները:

Եզրափակեք` բերելով ձեր վկայությունը այսօրվա դասին քննարկված սկզբունքի մասին:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 101.43-101, 102-105)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանք ինչպես կարձագանքեին, եթե կանչվեին Տիրոջ կողմից` մի քանի ամիս հարյուրավոր կիլոմետրեր քայլելու, որ օգնեին կարիքի մեջ գտնվող Եկեղեցու անդամներին: Բացատրեք, որ երբ նրանք հաջորդ շաբաթվա ընթացքում ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 101 բաժնի մնացած մասը և 102-ից 105 բաժինները, նրանք կիմանան մարդկանց այն խմբի մասին, ովքեր կամավոր կերպով ճամփորդեցին Օհայոյից մինչև Միսսուրիի, որպեսզի օգնեն Եկեղեցու անդամներին: Այս խումբը հայտնի էր որպես Սիոնի Ճամբար: