Սեմինարիա
Դաս 146․ Հաջորդականությունը Նախագահությունում


Դաս 146

Հաջորդականությունը Նախագահությունում

Նախաբան

1844 թվականի հունիսի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրումի նահատակությունից հետո որոշ մարդիկ շփոթմունքի մեջ էին, թե ով պետք է առաջնորդի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Բայց նախքան իր մահը` Մարգարեն նախապատրաստել էր ղեկավարության այս փոխանցումը` քահանայության ղեկավարության բոլոր բանալիներն ու իշխանությունը շնորհելով Տասներկու Առաքյալների Քվորումին։ Երբ 1844 թվականի օգոստոսի 8-ին Բրիգամ Յանգը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, խոսեց Սրբերի հետ. Եկեղեցու անդամներից շատերը հոգու կողմից վկայություն ստացան, որ նա կանչվել և նախապատրաստվել էր Աստծո կողմից՝ առաջնորդելու Եկեղեցին։

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունից հետո որոշ մարդիկ հավակնում էին ստանալ Եկեղեցին առաջնորդելու իրավունքը։

Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին․

Երբ Եկեղեցու ներկայիս Նախագահը մահանա, ո՞վ կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։ Ինչպե՞ս նա կընտրվի։

Ինչպե՞ս է Եկեղեցու Նախագահը ստանում քահանայության իշխանությունը, որն անհրաժեշտ է Եկեղեցին նախագահելու համար։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչպես կպատասխանեին գրատախտակին գրված հարցերին։ Խրախուսեք նրանց փնտրել այդ հարցերի պատասխանները, երբ նրանք այսօր սովորեն Եկեղեցու ղեկավարության փոփոխության մասին, որը տեղի ունեցավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրումի մահից հետո։

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին, Սրբերը մեծապես տխրեցին։ Ոմանք նաև շփոթմունքի մեջ էին, թե ով պետք է առաջնորդի Եկեղեցին։ Եկեղեցու Նախագահի բացակայության ժամանակ ոմանք հասկացան, որ ղեկավարության իրավունքը օրինապես ընկնում էր Տասներկու Առաքյալների Քվորումի վրա։ Սակայն, որոշ մարդիկ կեղծ պահանջներ էին առաջ քաշում, որ նրանք իրավունք ունեն առաջնորդելու Եկեղեցին։ Նրանց թվում էին Սիդնի Ռիգդոնը և Ջեյմս Սթրանգը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ երեք պարբերությունները։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչու Սիդնի Ռիգդոնը, ով երկար տարիներ եղել էր Եկեղեցու հայտնի ղեկավար, մտածեց, որ ինքը պետք է առաջնորդի Եկեղեցին։

«Սիդնի Ռիգդոնը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, եկավ [Նավու]` Պենսիլվանիայի Փիթսբուրգից 1844 թվականի օգոստոսի 3-ին։ Դրանից մեկ տարի առաջ նա սկսել էր հակառակ գնալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհուրդներին և օտարվել էր Եկեղեցուց։ Նա հրաժարվեց հանդիպել Տասներկուսի երեք անդամների հետ դեռևս Նավուում և փոխարենը խոսեց Սրբերի մի մեծ խմբի հետ, որոնք հավաքվել էին իրենց Կիրակնօրյա երկրպագության ծառայությանը» (Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը [1996], 71)։

Սիդնի Ռիգդոնը մի հատուկ ժողով հրավիրեց, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 6-ին, երեքշաբթի օրը, որի ժամանակ Եկեղեցու անդամները կարող էին խնամակալ ընտրել Եկեղեցու համար։ Կարծես թե Սիդնի Ռիգդոնը փորձում էր այդ ժողովը անցկացնել այնպես, որ Եկեղեցու անդամները կարողանային որպես Եկեղեցու խնամակալ հաստատել իր դիրքը` նախքան բոլոր առաքյալները կվերադառնային արևելյան Միացյալ Նահանգների իրենց միսիայից։ Եկեղեցու որոշ ղեկավարներ զգացին, որ Եղբայր Ռիգդոնը ծրագրում է «օգտվել Սրբերի վիճակից» (History of the Church, 7:225)։ Բարեբախտաբար, Երեց Վիլլարդ Ռիչարդսի և Երեց Փարլի Պ․ Պրատի ջանքերի շնորհիվ ժողովը տեղափոխվեց հինգշաբթի օրը, 1844 թվականի օգոստոսի 8-ին, երբ առաքյալներից շատերը վերադարձել էին Նավու։

Սիդնի Ռիգդոնը պնդում էր դա, քանի որ նախկինում նա կանչվել և կարգվել էր որպես Ջոզեֆ Սմիթի խոսնակը (տես ՎևՈւ 100․9). նրա պարտականությունն էր «համոզվել, որ Եկեղեցին ղեկավարվում է պատշաճ ձևով» (History of the Church, 7:229)։ Նա նաև պնդում էր, որ ինքը պետք է նշանակվի «ժողովրդի խնամակալը», և որ կատարելով իր պարտականությունը, նա անում էր այն, ինչն Աստված էր պատվիրել իրեն անելու (տես History of the Church, 7:230)։

  • Եթե այդ ժամանակ Նավուում լինեիք, ի՞նչ կմտածեիք Սիդնի Ռիգդոնի հավակնությունների մասին։ Ի՞նչ մտահոգություններ կունենայիք Եղբայր Ռիգդոնի վերաբերյալ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչու Ջեյմս Սթրանգն ասաց, որ ինքը կառաջնորդի Եկեղեցին։

Ջեյմս Սթրանգը, ով մկրտվել էր 1844 թվականի փետրվարին, 1844 թվականի գարնանը Վիսկոնսինում հնարավոր բնակության վայր էր փնտրում Սրբերի համար։ Նահատակությունից հետո Ջեյմս Սթրանգը պնդում էր, որ նամակ էր ստացել Ջոզեֆ Սմիթից, որտեղ նշվում էր, որ ինքը նշանակվել էր լինելու Ջոզեֆի իրավահաջորդը։ Ջեյմս Սթրանգի նամակը, որը նա ցույց տվեց Եկեղեցու անդամներին, կարծես թե կրում էր Ջոզեֆ Սմիթի ստորագրությունը։ Ջեյմս Սթրանգը պնդեց, որ ինքը հաջորդ մարգարեն էր և իր դիրքորոշումը հայտարարեց 1844 թվականի օգոստոսի 5-ին Միչիգանում տեղի ունեցած Եկեղեցու համաժողովին։

  • Եթե դուք լինեիք Միչիգանի Սրբերի հետ, ձեր կարծիքով, Ջեյմս Սթրանգի հավակնություններում ինչը ձեզ համար համոզիչ կլիներ։ Ի՞նչ մտահոգություններ կունենայիք այդ հավակնությունների վերաբերյալ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հինգ պարբերությունները։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Բրիգամ Յանգը քահանայության մյուս ղեկավարներին, այդ թվում՝ Նավուում գտնվող Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին այն մասին, թե ով պետք է առաջնորդի Եկեղեցին։

Երեցներ Ջոն Թեյլորը, Վիլլարդ Ռիչարդսը և Փարլի Պ․ Պրատն արդեն գտնվում էին Նավուում, երբ Սիդնի Ռիգդոնը ժամանեց։ Մնացած Առաքյալների մեծ մասը, այդ թվում՝ Բրիգամ Յանգը, Նավու վերադարձան 1844 թվականի օգոստոսի 6-ի երեկոյան։ Հաջորդ օրը` օգոստոսի 7-ին, Առաքյալները խորհուրդ հրավիրեցին Ջոն Թեյլորի տանը։ Այդ օրը՝ ավելի ուշ Տասներկու Առաքյալները, բարձրագույն խորհուրդը և քահանայապետերը միասին հանդիպեցին։ Նախագահ Յանգը խնդրեց Սիդնի Ռիգդոնին իր ուղերձը հայտնել սրբերին։ Սիդնի Ռիգդոնը համարձակորեն հայտարարեց, որ նա տեսիլք է տեսել, և որ ոչ մի մարդ չի կարող փոխարինել Ջոզեֆ Սմիթին` որպես Եկեղեցու Նախագահ։ Ապա նա առաջարկեց, որ ինքը նշանակվի որպես ժողովրդի խնամակալ։

Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց իր ելույթը, Բրիգամ Յանգն ասաց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ինձ չի մտահոգում, թե ով կառաջնորդի եկեղեցին, … բայց մի բան ես պետք է իմանամ, և դա այն է, թե ինչ է Աստված ասում այդ մասին։ Ես ունեմ բանալիները և միջոցները դրա վերաբերյալ Աստծո կամքն իմանալու համար։…

Ջոզեֆը ձեռնադրմամբ մեզ [վկայակոչելով Տասներկուսի Քվորումը] է շնորհել Առաքյալ լինելու բոլոր բանալիները և իշխանությունը, որը նա կրում էր մինչև մահանալը։…

Որքան հաճախ է Ջոզեֆն ասել Տասներկուսին․ «Ես դրել եմ հիմքը և դուք պետք է կառուցեք դրա վրա, քանի որ ձեր ուսերին է հենվում արքայությունը» (in History of the Church, 7:230)։

  • Ինչո՞ւ է կարևոր քահանայության բանալիների վերաբերյալ Բրիգամ Յանգի վկայությունը ։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալները կրում են Եկեղեցին նախագահելու համար անհրաժեշտ քահանայության բոլոր բանալիները։)

Բացատրեք, որ երբ Առաքյալ է կարգվում, նրան է տրվում երկրի վրա անհրաժեշտ քահանայության բոլոր բանալիները (տես ՎևՈւ 112․30–32), բայց այդ բանալիները կիրառելու լիազորությունը սահմանափակվում է ավագ Առաքյալով՝ Եկեղեցու Նախագահով։

Կարդացեք հետևյալ ցուցումները, որոնք իր մահից ավելի քան 8 տարի առաջ, 1836 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը տվել էր Տասներկու Առաքյալների Քվորումին։

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Տասներկուսը ենթակա չեն որևէ մեկին, բացի Առաջին Նախագահությունից, … «և որտեղ ես չկամ, չկա նաև Առաջին Նախագահություն Տասներկուսի վրա» (in History of the Church, 2:374)։

  • Համաձայն այդ նախադասության, ի՞նչ է պատահում Առաջին Նախագահությանը, երբ Եկեղեցու Նախագահը մահանում է։ Ո՞վ է առաջնորդում Եկեղեցին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է, և Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է նախագահող քվորում։)

Բացատրեք, որ երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին նախագահության խորհրդականները նորից գրավում են իրենց տեղերը` որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ` հիմնվելով Քվորումում իրենց ավագության վրա։ Երբ 1835 թվականին առաջին անգամ Քվորումը կազմավորվեց, ավագությունը որոշվում էր տարիքով։ Այժմ ավագությունը որոշվում է այն տարեթվով, երբ մարդը դառնում է Տասներկուսի Քվորումի անդամ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․127–128 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ով էր ավագ Առաքյալը և Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը Ջոզեֆ Սմիթի մահվան ժամանակ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

  • Համաձայն ձեր սովորածի, ինչո՞ւ դուք կցանկանայիք հետևել Բրիգամ Յանգին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո։

Լրացրեք գրատախտակին գրված վարդապետությունը` ավելացնելով ընդգծված հատվածը․ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է, և Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է նախագահող քվորում՝ ավագ Առաքյալի ղեկավարության ներքո։

Շատ Սրբեր վկայություն ստացան, որ Բրիգամ Յանգը պետք է առաջնորդի Եկեղեցին

Բացատրեք, որ 1844 թվականի օգոստոսի 8-ի առավոտյան ժամը 10:00-ին, Նավուի Սրբերը հավաքվել էին, որպեսզի լսեին Սիդնի Ռիգդոնի հավակնությունները Եկեղեցու խնամակալի վերաբերյալ։ Քանի որ քամին փչում էր բեմի ուղությամբ, Սիդնի Ռիգդոնը իր տեղը գրավեց հավաքվածների հետևում գտնվող սայլի մեջ, որպեսզի ժողովուրդն ավելի լավ լսեր նրա ձայնը։ Հավաքվածները շրջվեցին, որպեսզի տեսնեին Սիդնի Ռիգդոնի դեմքը քարոզելիս։ Նա տասնյակ հազարավոր Սրբերի առաջ խոսեց մեկ ու կես ժամ` բացատրելով, թե ինչու ինքը պետք է դառնար Եկեղեցու խնամակալը։ Մարդկանցից մի քանիսը նրա ելույթը բնութագրեցին ձանձրալի։

Նախագահ Բրիգամ Յանգը և Եկեղեցու մյուս ղեկավարները եկան և նստեցին Սիդնի Ռիգդոնի դիմացի բեմի վրա։ Այդ ժամանակ քամին հանդարտվեց ։ Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց Նախագահ Բրիգամ Յանգը խոսեց։ Հանդիսատեսը շրջվեց լսելու Բրիգամ Յանգի ելույթը և մեջքով շրջվեց դեպի այն սայլը, որտեղ գտնվում էր Սիդնի Ռիգդոնը։ (Տես George Q. Cannon, “Discourse,” Deseret News, Feb. 21, 1883, 67.) Բրիգամ Յանգը հակիրճ խոսեց և ասաց, որ նա կնախընտրեր գալ Նավու` Մարգարեի մահը սգալու , քան նոր ղեկավար նշանակելու համար։ Նա հայտարարեց, որ ղեկավարների և անդամների ժողով էր տեղի ունենալու այդ օրը ժամը 14:00-ին։ Եկեղեցու մի քանի անդամներ հետագայում վկայել են, որ երբ Բրիգամ Յանգը խոսեց, նրանք տեսան, որ նրա արտաքին տեսքը և նրա ձայնը փոխվեցին և նա ընդունեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի տեսքը և ձայնը։ Այդ հրաշք իրադարձությունն օգնեց բազմաթիվ Սրբերին հասկանալ, որ Տերը ցանկանում էր, որ Բրիգամ Յանգն առաջնորդեր Եկեղեցին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ օրինակներից մի քանիսը, որոնք բազմաթիվ Սրբեր տեսան և լսեցին․

Նկար
Բենիամին Ֆ․ Ջոնսոն

Բենիամին Ֆ․ Ջոնսոնը հիշում է․ «Երբ նա [Բրիգամ Յանգը] սկսեց խոսել, ես վեր ցատկեցի, քանի որ առանց որևէ կասկածի, դա Ջոզեֆի ձայնն էր և նրա անձն էր՝ նայվածքով, վերաբերմունքով, հագուստով և տեսքով անձնավորված Ջոզեֆն էր, և ես այդ իսկ պահից գիտեի, որ Ջոզեֆի հոգին և թիկնոցը նրա վրա էր» (My Life’s Review, 104, as quoted in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 291)։

Վիլիամ Ս․ Սթեինսը Բրիգամ Յանգին նկարագրել է որպես «Մարգարե Ջոզեֆի ձայնով խոսող մեկին։ Ինձ թվաց` դա նա է և այդպես վկայեցին նրան լսող հազարավոր մարդիկ» (in History of the Church, 7:236)։

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Եթե ես չտեսնեի նրան իմ սեփական աչքերով, ոչ ոք չէր կարող ինձ համոզել, որ դա Ջոզեֆ Սմիթը չէր, և այդ երկու տղամարդկանց ծանոթ ցանկացած մարդ կարող էր վկայել դա» (in History of the Church, 7:236)։

Բացատրեք, որ այդ օրը ժամը 2:00-ին տեղի ունեցած ժողովի ժամանակ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալների Քվորումից այլ անդամներ ևս ելույթ ունեցան։ Շատերը նշեցին, որ Բրիգամ Յանգի տեսքը և ձայնը նման էր Ջոզեֆ Սմիթի տեսքին և ձայնին, երբ նա խոսեց այդ օրը։ Ջորջ Ք․Քենոնը, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, հիշում է․ «Դա Ջոզեֆի ձայնն էր։… Մարդկանց աչքին երևաց, թե կարծես Ջոզեֆն է կանգնած իրենց առջև» (in History of the Church, 7:236; տես նաև Edward William Tullidge, Life of Brigham Young [1877], 115)։ Բացի այդ հրաշքից, Սրբերից շատերին Սուրբ Հոգին վկայեց, որ Բրիգամ Յանգը և Տասներկուսի Քվորումը կանչված են Աստծո կողմից՝ Եկեղեցին առաջնորդելու համար։ Այդ ժողովի ավարտին Նավուի Սրբերը միաձայն քվեարկեցին Բրիգամ Յանգի գլխավորությամբ Տասներկու Առաքյալների Քվորումի օգտին, որպեսզի առաջնորդեն Եկեղեցին։ Սակայն, Եկեղեցու ոչ բոլոր անդամներն ի վերջո ընտրեցին հետևել Առաքյալներին։ Մարդկանցից ոմանք դրա փոխարեն նախընտրեցին հետևել անհատների, ինչպես օրինակ՝ Սիդնի Ռիգդոնին և Ջեյմս Սթրանգին, ովքեր կազմավորեցին իրենց եկեղեցիները։

  • Տերն ինչպե՞ս օրհնեց, որ Սրբերն իմանան, թե ում է Նա նշանակել` առաջնորդելու Եկեղեցին։

  • Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ Եկեղեցու ղեկավարներն այսօր կանչված են Աստծո կողմից: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք վկայություն ստանալ, որ նրանք, ովքեր առաջնորդում են Եկեղեցին, կանչված են Աստծո կողմից։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր` վկայություն ունենալ այն մասին, որ մեր Եկեղեցու ղեկավարները կանչված են Աստծո կողմից։

  • Ե՞րբ եք վկայություն ստացել այն մասին, որ Եկեղեցու որևէ ղեկավար կանչված է Աստծո կողմից։ Ի՞նչ եք արել այդ վկայությունը ստանալու համար։

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը մահացավ, ավագ Առաքյալը (Բրիգամ Յանգը) անմիջապես հնարավորություն ունեցավ կիրառելու քահանայության բոլոր բանալիները։ Նա հայտնություն ստանալու իրավունք ուներ, թե երբ պետք է կազմավորել նոր Առաջին Նախագահությունը։ 1847թվականին` նահատակությունից ավելի քան երկու տարի անց, Բրիգամ Յանգը ոգեշնչում ունեցավ վերակազմավորելու Առաջին Նախագահությունը՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ` Եկեղեցին առաջնորդելու փոխարեն։

Ցուցադրեք ներկայիս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարները: Որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ամփոփելու իրենց սովորածը, խնդրեք նրանց բացատրել, թե ինչ է պատահում Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հետ, երբ Եկեղեցու Նախագահը մահանում է։ Նաև հարցրեք նրանց, թե ով կդառնա Եկեղեցու Նախագահը կամ ավագ Առաքյալը, եթե Եկեղեցու ներկայիս Նախագահը մահանա։

Կարող եք ավարտել այս դասը՝ վկայելով, որ այն նույն քահանայության բանալիները և իշխանությունը, որոնք Ջոզեֆ Սմիթը շնորհել է Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին, այսօր կրում են Եկեղեցու Նախագահը, Առաջին Նախագահության իր խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները։ Կարող եք կիսվել նաև, թե ինչպես եք վկայություն ձեռք բերել այն մասին, որ Եկեղեցու ղեկավարները կանչված են Աստծո կողմից։ Հրավիրեք ուսանողներին աղոթքի օգնությամբ ձեռք բերել կամ ամրապնդել իրենց վկայությունն այսօր քննարկված ճշմարտությունների վերաբերյալ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Նախագահների հաջորդականության ժամանակացույցը

Ամսաթիվ

1844 թվականի հունիսի 27

Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին։

1844 թվականի հունիսի 29

Ջոզեֆ և Հայրում Սմիթների դիերի հանրային դիտումը։

1844 թվականի հունիսի 27 - հուլիսի 7

Վիլլարդ Ռիչարդսը և վնասվածք ստացած Ջոն Թեյլորը միակ Առաքյալներն են Նավուում։

1844 թվականի հուլիսի 8

Փարլի Պ․ Պրատը վերադառնում է Նավու և օգնում Վիլլարդ Ռիչարդսին և Ջոն Թեյլորին Եկեղեցում կարգուկանոն հաստատել։

1844 թվականի օգոստոսի 3

Սիդնի Ռիգդոնը Պենսիլվանիայի Փիթսբուրգից ժամանում է Նավու։

1844 թվականի օգոստոսի 4

Սիդնի Ռիգդոնը մի խումբ Սրբերի ասում է, որ ինքը պետք է լինի Եկեղեցու խնամակալը և ցանկանում է օգոստոսի 6-ին հատուկ ժողով հրավիրել իր նշանակումը հաստատելու համար։ Հանդիպումը իրականում տեղի ունեցավ հինգշաբթի օրը` օգոստոսի 8-ին։

1844 թվականի օգոստոսի 6

Մնացած Առաքյալների մեծ մասը, այդ թվում՝ Բրիգամ Յանգը, Նավու վերադարձան իրենց միսիայից։

1844 թվականի օգոստոսի 7

Առավոտյան Առաքյալները հանդիպեցին իրար վնասվածք ստացած Ջոն Թեյլորի տանը։

Առաքյալների, բարձրագույն խորհրդի և քահանայապետերի կեսօրվա ժողովի ժամանակ Սիդնի Ռիգդոնը կրկին պնդեց, որ ինքը պետք է լինի Եկեղեցու խնամակալը։ Բրիգամ Յանգը նշեց, որ ինքը [Բրիգամ Յանգը] կրում է բանալիները և այդ առիթով ցանկանում է կատարել Տիրոջ կամքը։

1844 թվականի օգոստոսի 8

Առավոտյան 10:00-ի ժողովի ժամանակ Սիդնի Ռիգդոնը մեկ ժամ ու կես խոսում է հավաքված հազարավոր Սրբերի առջև՝ բացատրելով, թե ինչու ինքը պետք է խնամակալ կարգվի։ Բրիգամ Յանգը նույնպես խոսում է և կոչ է անում սրբերին կրկին հավաքվել ժամը 14:00-ի ժողովին։ Երկու ժողովների ժամանակ բազմաթիվ Սրբեր ականատես են լինում, թե ինչպես է Բրիգամ Յանգը մի պահ երևում և խոսում Ջոզեֆ Սմիթի նման։

Ժամը 14:00 ժողովի ժամանակ Սրբերը Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալներին հաստատում են որպես Եկեղեցու ղեկավարներ։ Եկեղեցու շատ անդամներ ականատես են լինում, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթի թիկնոցն ընկնում Բրիգամ Յանգի վրա, ով ժամանակավորապես հայտնվում է և խոսում է Ջոզեֆ Սմիթի նման։

Եկեղեցու հաջորդ նախագահությունը հաստատվում է Տիրոջ կողմից

Եկեղեցու հաջորդ նախագահությունը հաստատվում է Տիրոջ կողմից։ Եկեղեցին երբեք առանց ոգեշնչված ղեկավարության չի լինում և շահարկման կամ վիճաբանության պատճառ չկա, թե ով կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է․ «Աստված գիտի բոլոր բաները, վերջը սկզբից ի վեր, և ոչ մի մարդ չի դառնում եկեղեցու նախագահ պատահաբար, կամ մնում այնտեղ պատահականորեն կամ հետ կանչվում դիպվածով»: (“Jesus Christ—Gifts and Expectations,” New Era, May 1975, 16–17)։

Ջոզեֆ Սմիթի արքայության բանալիների շնորհումը Տասներկու Առաքյալների Քվորումին

Վիլֆորդ Վուդրուֆը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, գրել է, թե ինչ է պատահել 1844 թվականի մարտին` նախքան Ջոզեֆ Սմիթի սպանությունը։

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Նա մոտ երեք ժամ սենյակում կանգնած մեզ համար կարդում էր իր վերջին դասախոսությունը։ Սենյակը կարծես լցված էր կլանող կրակով։ Նրա դեմքը սաթի պես պարզ էր, իսկ նրա խոսքերը վառ կայծակի նման էին մեզ համար։ Դրանք ներթափանցեցին մեր մարմինների յուրաքանչյուր մասնիկը՝ գլխի գագաթից մինչև ոտքերի ներբանները։ Նա ասաց․ «Եղբայրներ, Ամենակարող Տերն ինձ է շնորհել ժամանակների լրության վերջին տնտեսությանը և Աստծո արքայության կառուցմանը պատկանող ամեն Քահանայություն, բանալիներ, իշխանություն և սկզբունք։ Ես ձեզ եմ շնորհել բոլոր այդ սկզբունքները, Քահանայությունը, առաքյալի կոչումը և Աստծո արքայության բանալիները, իսկ այժմ ուս ուսի տվեք և կրեք այդ արքայության բեռը և եթե դուք չանեք այդ, դուք կանիծվեք» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxii