Սեմինարիա
Դաս 3. Մեծ Ուրացությունը


Դաս 3

Մեծ Ուրացությունը

Նախաբան

Հիսուս Քրիստոսը երկրի վրա Իր ծառայության ժամանակ հիմնադրեց Իր Եկեղեցին։ «Քրիստոսի Համբարձումից հետո Առաքյալները շարունակում էին գործածել բանալիները, որ Նա թողել էր նրանց հետ: Սակայն, անդամների անհնազանդության և հավատքի կորստի հետևանքով, Առաքյալները մահացան առանց փոխանցելու բանալիներն իրենց հաջորդողներին: Այդ ողբերգական պատմությունը կոչվում է «Ուրացություն»,(Henry B. Eyring, «Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 21)։ Այդ համատարած ուրացության պատճառով, Տերը երկրի վրայից մարդկանցից վերցրեց քահանայության իշխանությունը։ Մեծ ուրացության ըմբռնումը օգնում է մեզ ավելի լավ հասկանալ վերջին օրերում Հիսուս Քրիստոսի վերականգման անհրաժեշտությունը։

Ուսուցանման առաջարկներ

Նշում․ Քանի որ այս դասը իրենից ենթադրում է առարկաների և բազմաթիվ նկարների կիրառություն որպես դասավանդման միջոցներ, կարող եք մի քանի նյութ նախապես հավաքել։ Դրանք կարող են լինել որոշ տեսակի մեխանիկական մասեր և հետևյալ նկարները․ Քրիստոսը կարգում է Առաքյալներին (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 38; տես նաև LDS.org), Մկրտվող պատանին (հմր. 103), Սուրբ Հոգու պարգևը (հմր. 105), Հաղորդության օրհնում (հմր. 107), և Երիտասարդ զույգը գնում է տաճար (հմր. 120)։

Նկար
Քրիստոսը կարգում է Առաքյալներին
Նկար
Մկրտվող պատանին
Նկար
Սուրբ Հոգու պարգևը
Նկար
Հաղորդության օրհնում
Նկար
Երիտասարդ զույգը գնում է տաճար

Հիսուս Քրիստոսը հիմնադրեց Իր Եկեղեցին, երբ Նա գտնվում էր երկրի վրա։

Դասարան բերեք մեխանիկական մաս, որն անհրաժեշտ է մեքենայի համար կամ սարքավորման մի մաս աշխատանքի համար (օրինակ՝ մի սարքավորման կամ համակարգչի հոսանքի լար, հեծանիվի շղթա կամ ղեկ, կամ մեքենայի վառոցքի մոմեր)։ Ուսանողներին ցույց տվեք այդ մասը և հարցրեք, թե ինչ է դա և ինչի համար է այն։ (Եթե չեք կարող ձեռք բերել մեխանիկական մաս, նկարեք այն գրատախտակին։)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ մասը բացակայում է սարքավորման վրայից, որին այն պատկանում է։

  • Ինչպե՞ս կարելի է այդ օրինակը համեմատել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետ: (Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ունի կարևոր բաղադրիչներ, առանց որոնց չի կարող գործել կամ նույնիսկ գոյություն ունենալ։)

Ուսանողներին խնդրեք մտածել, թե Եկեղեցու որ մասերն են կարևոր աշխարհին փրկություն առաջարկելու նրա գործառնության համար։ Գրատախտակին գրեք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևոր բաղադրիչները վերնագիրը։

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 2․19–22։ Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն հիմքը, որի վրա մահկանացու կյանքի ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոսը կառուցեց Իր Եկեղեցին։ (Ուսանողներին կարող եք տալ Նոր Կտակարանի այն էջերի համարները, որոնք նրանք պետք է կարդան այս դասի ընթացքում։) Իրենց սովորածով կիսվելուց հետո, գրատախտակի վրա վերնագրի տակ գրեք հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալներն ու մարգարեներն կազմում են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմքը։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները Եփեսացիս 2․20-ում նշեն այն արտահայտությունը, որն ուսուցանում է այդ ճշմարտությունը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են առաքյալներն ու մարգարեները համարվում Եկեղեցու «հիմքը»։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մեկ այլ բաղադրիչ, ցուցադրեք Քրիստոսը կարգում է Առաքյալներին նկարը (Ավետարանի նկարների գիրք, հմր. 38)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բացատրել, թե ինչ է տեղի ունենում նկարում։ Այնուհետև հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոս 3․13–14: Դասարանին հորդորեք հետևել և բացահայտել Եկեղեցու մեկ այլ բաղադրիչ, որը կարևոր է Աստծո զավակների փրկության համար։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Քահանայության իշխանությունը պարտադիր է փրկության արարողություններն ու ուխտերը ստանալու համար։

Բացատրեք, որ նախքան երկրից հեռանալը Փրկիչը Իր առաքյալներին իշխանություն տվեց առաջնորդելու Եկեղեցին և գործելու Աստծո անունով՝ Իր զավակների փրկության համար:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Դասարանին հանձնարարեք բացահայտել ճշմարիտ Եկեղեցու մեկ այլ կարևոր բաղադրիչ․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ճշմարտությունները և վարդապետությունը, որ մենք ստացել ենք, եկել են և կշարունակեն գալ աստվածային հայտնության միջոցով: Որոշ հավատքի ավանդույթներում … վարդապետական հարցերը կարող են դառնալ կարծիքների մրցույթ: … Բայց այսօր Եկեղեցում, ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում, Քրիստոսի վարդապետությունը հաստատելը կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային հայտնության հարց է նրանց համար, ում Տերն օժտում է առաքելական իշխանությամբ» («Քրիստոսի վարդապետությունը» Ensign կամ Լիահոնա մայիս 2012, 86)։

  • Համաձայն Երեց Քրիստոֆերսոնի, ո՞րն է մարգարեների և առաքյալների կարևոր դերերից մեկը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալներն ու մարգարեները աստվածային հայտնության շնորհիվ հաստատում են ճիշտ վարդապետություն։ Ուսանողներին կարող եք հիշեցնել, որ վարդապետությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի հիմնարար, հավերժական ճշմարտություններին։ Ավելացրեք այդ ճշմարտությունը գրատախտակին գրված ցուցակին։)

Ուսանողներին ցույց տվեք այս ձեռնարկի կամ ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գտնվող հավելվածի Հիմնական Վարդապետությունների ցուցակը։ Բացատրեք, որ սեմինարիայի ուսանողներին խրախուսվում է սեմինարիայում գտնվելու ընթացքում ձեռք բերել ավելի խորը հասկացողություն Հիմնական Վարդապետությունների վերաբերյալ։ Դա կօգնի նրանց ամրացնել իրենց վկայությունները և կնախապատրաստի նրանց ուսուցանել ավետարանը մյուսներին: Ուսանողներին հանձնարարեք ուշադրություն դարձնել այդ վարդապետություններին այս տարվա Վարդապետություն և Ուխտերի իրենց ուսումնասիրության ժամանակ։

Ուսանողներին հանձնարարեք ընտրել Հիմնական Վարդապետություններից մեկը, որը նշանակալից է նրանց համար, և նրանցից մի քանիսին խնդրեք համառոտ կերպով նկարագրել, թե ինչու են ընտրել այն։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Տիրոջ Եկեղեցում ճշմարիտ վարդապետությունը ուսուցանվի և ընկալվի ճիշտ ձևով։ (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ Փաքերի հետևյալ հայտարարությամբ․ «Ճշմարիտ վարդապետությունը հասկացվելու դեպքում փոխում է վերաբերմունքը և վարքը» [“Little Children,” Ensign, Nov. 1986, 17]։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ Եկեղեցու մեկ այլ կարևոր բաղադրիչ, ցույց տվեք Մկրտվող պատանին (Ավետարանի նկարների գիրք, հմր. 103), Սուրբ Հոգու պարգևը (հմր. 105), Հաղորդության օրհնում (հմր. 107), և Երիտասարդ զույգը գնում է տաճար (հմր. 120)։ Ուսանողներին հարցրեք, թե ինչ ընդհանուր բան կա մկրտության, հաստատման, հաղորդության և կնքման միջև։ (Դրանք բոլորն էլ արարողություններ են։)

  • Ի՞նչ է արարողությունը։ (Քահանայության իշխանությամբ կատարված սրբազան, պաշտոնական գործողություն։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են արարողությունները կարևոր մաս կազմում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում։ (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք նրանց հանձնարարել կարդալ Հովհաննես 3․5, իսկ այնուհետև հարցրեք նրանց, թե ինչ կպատահեր, եթե նրանք հնարավորություն չունենային մկրտվելու։ Ընդգծեք, որ քահանայության բոլոր փրկող արարողությունները ուղեկցվում են ուխտերով, որոնք սրբազան համաձայնագրեր են Աստծո հետ։:

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում մենք կարող ենք ստանալ արարողություններ, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար։ Ավելացրեք այս ճշմարտությունը գրատախտակի վրա գրված ցուցակին:

Բացատրեք, որ երբ Հիսուս Քրիստոսը մահացավ, Նա հարություն առավ և համբարձվեց երկինք: Նա այլևս ֆիզիկապես ներկա չէր երկրի վրա Իր Եկեղեցին առաջնորդելու համար։ Նույնիսկ, երբ Նա ֆիզիկապես ներկա չէ, Հիսուս Քրիստոսը ղեկավարում և առաջնորդում է Իր Առաքյալներին՝ հայտնության միջոցով։ Իր Առաքյալների առաջնորդության ներքո հնադարյան Եկեղեցին արագ տարածվեց և հազարավորներ մկրտվեցին։ Սրբերի հավաքներ ձևավորվեցին ողջ Հռոմեական կայսրությամբ մեկ։ Առաքյալների կողմից երեցներ, եպիսկոպոսներ, սարկավագներ, քահանաներ, ուսուցիչներ, և ավետարանիչներ (հայրապետներ) կանչվեցին և քահանայության իշխանություն տրվեց նրանց։

Դարեր շարունակ Մեծ Ուրացություն տիրեց Տիրոջ մահկանացու ծառայությունից հետո։

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Ուրացությունը տեղի ունեցավ, երբ մարդիկ մերժեցին ավետարանի ճշմարիտ վարդապետությունը և Տիրոջ լիազորված ծառաներին։

Բացատրեք, որ աշխարհի պատմության ընթացքում եղել են ընդհանուր ուրացության ժամանակաշրջաններ: Մեկ օրինակ է հանդիսանում Մեծ Ուրացությունը, որը տեղի ունեցավ նրանից հետո, երբ Փրկիչը հիմնեց Իր Եկեղեցին (տես Բ Թեսաղոնիկեցիս Բ.1–3): Փրկչի Առաքյալների մահից հետո ավետարանի սկզբունքները խեղաթյուրվեցին և ոչ լիազորված փոփոխություններ կատարվեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողությունների մեջ: (Տես Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 13–14:)

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները․ Գործք Առաքելոց 12․1–3; 2 Տիմոթեոս 4․3–4; 2 Պետրոս 2․1–2։

Բացատրեք, որ չնայած Առաքյալների ջանքերին, Եկեղեցին հնում կանգնած էր սպառնալիքի առաջ։ Դասարանը բաժանեք երեք խմբերի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք ուսումնասիրել գրատախտակին գրված հատվածները, փնտրելով այն, ինչը սպառնալիքի տակ էր դնում եկեղեցուն։ (Նրանց համար, ովքեր կարդում են Գործք Առաքելոց 12․1–3, կարող եք պարզաբանել, որ Հակոբոսը և Պետրոսը առաքյալներ էին։) Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, յուրաքանչյուր խմբից մեկական ուսանող կարող է կիսվել իր մտքերով։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին այդ սպառնալիքներն այդքան վտանգավոր Եկեղեցու համար։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ միտքն այն մասին, թե այդ ժամանակ նորաստեղծ Եկեղեցին ինչ մեծ կորուստներ ունեցավ.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հակոբոսը սպանվեց Երուսաղեմում Հերովդեսի կողմից: Պետրոսն ու Պողոսը մահացան Հռոմում: Ավանդույթն ասում է, որ Փիլիպպոսը գնացել է դեպի արևելք: Սրանից ավելի ոչինչ չգիտենք:

Նրանք ցրվեցին. նրանք սովորեցրին, վկայեցին և հաստատեցին Եկեղեցին: Եվ նրանք մահացան իրենց հավատքի համար, և նրանց մահվան հետ եկան ուրացության խավար դարերը» («Տասներկուսը» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2008, 84)։

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի շարունակել Նախագահ Փաքերի բացատրությունն ամենանշանակալից կորստի վերաբերյալ, որն արդյունք էր այդ Մեծ Ուրացության․

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ամենաարժեքավոր բանը, որը կորավ ուրացության ժամանակ, Տասներկուսի կրած իշխանությունն էր՝ քահանայության բանալիները: Որպեսզի Եկեղեցին լինի Նրա Եկեղեցին, պետք է ունենա Տասներկուսի Քվորում, ովքեր կրում են բանալիները և շնորհում են դրանք ուրիշներին» («Տասներկուսը, 84):

  • Ինչպե՞ս կարող էր քահանայության իշխանության կորուստն ազդել Եկեղեցու այլ կարևոր բաղադրիչների վրա։

  • Արդյո՞ք կար որևէ եղանակ, որով մարդիկ կարող էին վերանորոգել Եկեղեցին՝ առանց առաքյալների և մարգարեների, քահանայության իշխանության, կամ Հիսուս Քրիստոսի վարդապետության վերաբերյալ ճշմարիտ գիտելիքի։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Փաքերի հետևյալ պատմական շարադրանքը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Դարեր անց կրակը հանգչում ու խամրում էր։ Արարողություններ փոխվեցին կամ լքվեցին։ Շատ բաներ խախտվել էին, և որպես պարգև Սուրբ Հոգին հաստատելու իշխանությունն այլևս չկար: Ուրացության խավար տարիները տիրեցին ողջ աշխարհով մեկ» (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 8)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մեծ Ուրացությունը և դրա հետևանքները։ (Չնայած նրան, որ ուսանողները կարող են տարբեր պատճառներ ներկայացնել, ընդգծեք, որ այս մեծ անկումն օգնում է մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի վարդապետության և իշխանության վերականգնումը պարտադիր էր Մեծ Ուրացության հետևանքները հաղթահարելու համար։)

Բացատրեք, որ թեև չի լինի ևս մեկ ընդհանուր ուրացություն ճշմարտությունից, մեզանից յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի մեր անձնական ուրացությունից՝ պահելով ուխտերը, հնազանդվելով պատվիրաններին, հետևելով Եկեղեցու ղեկավարներին, ճաշակելով հաղորդությունից և պարբերաբար ամրացնել մեր վկայությունները՝ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության, աղոթքի և ծառայության միջոցով (տես Հավատքին հավատարիմ, 13–14)։ Ավարտեք՝ Իր զավակների հանդեպ Երկնային Հոր սիրո, Մեծ Ուրացության իրականության և ավետարանի վերականգնման մեծ պարգևի վերաբերյալ ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Ուրացությունը տեղի ունեցավ անհնազանդության և հավատքի կորստի պատճառով։

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է , որ ուրացության պատճառներից մեկը եղել է հավատքի պակասը Եկեղեցու անդամների միջև․

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Աստծո ժողովուրդը միշտ չէ, որ արժանի է եղել այն հրաշալի փորձառությանը, որն ունենք մենք այսօր։ Քրիստոսի Համբարձումից հետո Առաքյալները շարունակում էին գործածել բանալիները, որ Նա թողել էր նրանց հետ: Սակայն, անդամների անհնազանդության և հավատքի կորստի հետևանքով, Առաքյալները մահացան առանց փոխանցելու բանալիներն իրենց հաջորդողներին: Այդ ողբերգական պատմությունը կոչվում է «Ուրացություն»: Եթե Եկեղեցու անդամներն այդ օրերին հնարավորություն և կամք ունենային գործադրելու հավատքն, ինչպես դուք այսօր, Տերը չէր վերցնի քահանայության բանալիները երկրի վրայից: Այսպիսով, սա պատմական նշանակություն և հավերժական կարևորություն ունեցող օր է աշխարհի և մեր Երկնային Հոր զավակների համար»:

Արդ, մեր պարտականությունն է` մնալ արժանի այն հավատքին, որն անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի կատարենք մեր խոստումը, աջակցելով նրանց, ովքեր կանչվել են: Տերը գոհ էր Եկեղեցով` Վերականգնման սկզբում, և գոհ է այսօր ևս: Սակայն Նա զգուշացրել է անդամներին այն ժամանակ, ինչպես այսօր, որ Նա չի կարող նայել մեղքին թույլտվության նվազագույն իսկ աստիճանով: Որպեսզի մենք աջակցենք նրանց, ովքեր կանչվում են, այսօր մենք պետք է վերաքննենք մեր կյանքերը, եթե անհրաժեշտ է, ապաշխարենք, խոստանանք պահել Տիրոջ պատվիրանները և հետևել Նրա ծառաներին: Տերը մեզ նախազգուշացնում է, որ եթե մենք չանենք այդ բաները, Սուրբ Հոգին կհեռացվի, մենք կկորցնենք լույսը, որը ստացել ենք, և մենք չենք կարողանա պահել այն խոստումը, որը տվել ենք այսօր` աջակցելու Տիրոջ ծառաներին Նրա ճշմարիտ Եկեղեցում» («Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 21)։

Ուրացության ժամանակ Աստված մեջքով չի շրջվել Իր զավակների դեմ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը սովորեցրել է, որ նույնիսկ խավարի ու ուրացության ժամանակ, Երկնային Հայրը մեջքով չի շրջվել Իր զավակների դեմ.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ըստ Նոր Կտակարանի, … մարդիկ դեմ կանգնեցին Քրիստոսին և Նրա Առաքյալներին։ Անկումն այնքան մեծ էր, որ մեզ հայտնի է Մեծ Ուրացություն անվամբ, որը դարեր շարունակ հանգեցրեց հոգևոր լճացման և անտեղյակության՝ հայտնի լինելով, որպես Խավար Դարեր։

«Այժմ ես պետք է շատ հստակ լինեմ ուրացության և հոգևոր խավարի այս պատմականորեն կրկնվող ժամանակաշրջանների վերաբերյալ։ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է, որ բոլորն էլ իրենց կյանքում ունենան ավետարանի օրհնությունները։ Հոգևոր լույսը չի կորում այն բանից, որ Աստված մեջքով է շրջվում դեպի Իր զավակները։ Ավելի շուտ հոգևոր խավարն արդյունք է այն բանի, որ Իր զավակները միասնական կերպով մեջքով են շրջվում դեպի Նա։ Դա՝ անհատների, համայնքների, երկրների և ամբողջ քաղաքակրթությունների ընտրությունների բնականոն հետևանք է։ Ժամանակի ընթացքում դա կրկին ու կրկին անգամ ապացուցվել է։ Պատմության օրինակների հրաշալի դասերից մեկը, դա՝ մեր ընտրություններն են, թե՛ անհատապես, թե՛ հավաքական, որոնք ազդում են մեր և մեր սերունդների հոգևոր հետևանքների վրա» («Սովորել անցյալի դասերը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 32)։