Սեմինարիա
Դաս 108. Վարդապետություն և Ուխտեր 103


Դաս 108

Վարդապետություն և Ուխտեր 103

Նախաբան

1834թ․ փետրվարի 24-ին, Կիրթլենդում տեղի ունեցող բարձրագույն խորհրդի ժողովի ժամանակ Փարլի Պ. Պրատը և Լայման Ուայթն առաջնորդություն են փնտրում այն վերաբերյալ, թե ինչպես կարող են Միսսուրիի Սրբերը ժամանակավոր օգնություն ստանալ և վերականգնել Ջեկսոն գավառի իրենց հողերը։ Նույն օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 103-ում, որտեղ Տերը խոստանում է , որ Սիոնի հողը կփրկագնվի։ Տերը Եկեղեցու ղեկավարներին ցուցում է տալիս հավաքել միջոցներ և նորակոչիկներ Միսսուրիի սրբերին օգնելու համար։ Այդ խումբը հայտնի դարձավ Սիոնի ճամբար անունով։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 103․1-20

Տերը խոստանում է, որ Սիոնը կփրկագնվի

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցը.

  • Ի՞նչ թշնամիներ արդարներն ունեն այսօր։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են Տիրոջ թշնամիները խոչընդոտում իրենց հոգևոր առաջընթացը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են կարողանում Տիրոջ թշնամիները խոչընդոտել Տիրոջ որոշ մարդկանց հոգևոր առաջընթացը։

Երբ ուսանողները սկսեն Վարդապետություն և Ուխտեր 103-ի այսօրվա ուսումնասիրությունն ու քննարկումը, խրախուսեք նրանց փնտրել այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց հաղթահարել այդ թշնամիներին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103-ի նախաբանը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչու համար Պարլի Պ․ Պրատը և Լայման Ուայթը Միսսուրիից եկան Կիրթլանդ, Օհայո։

  • Ինչո՞ւ համար Եղբայր Պրատը և Եղբայր Ուայթը եկան Կիրթլենդ։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 103 բաժնի հայտնությունը ստացավ այն նույն օրը, երբ այդ երկու ղեկավարները հանդիպեցին նրան Կիրթլենդի բարձրագույն խորհրդի ժամանակ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն երկու պատճառներին, որոնց համար Տերը թույլ տվեց Իր թշնամիներին հալածել Միսսուրիի Սրբերին։

  • Ըստ 3–4 հատվածների, որոնք են այն երկու պատճառները, որոնց համար Տերը թույլ տվեց Իր թշնամիներին հալածել Սրբերին։ (Պատճառներից մեկն այն էր, որ թույլ տար հալածողներին «լցնել իրենց անօրինությունների չափը, որ նրանց բաժակը լցվի», այլ խոսքերով ասած, արդարացնի ամբարիշտների հանդեպ Իր դատավճիռները։ Մյուս պատճառը անհնազանդ սրբերին խրատելն էր։)

  • Ըստ 4 հատվածի, ինչո՞ւ սրբերը պետք է հալածվեին։ Ձեր կարծիքով, ո՞րն է «նրանք ամբողջովին ականջ չէին դնում» արտահայտության իմաստը։ (Նրանք ամբողջովին հնազանդ չէին Տիրոջը։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.5-7 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ Տերն հրամայեց Սրբերին, որ անեն, որպեսզի հաղթեն Իր թշնամիներին։ (Կարող եք բացատրել, որ հաղթել բառը նշանակում է լինել ավելի ուժեղ, քան հակառակորդը կամ լինել հաղթական։)

  • Եթե սրբերը հետևեին Տիրոջ խորհրդին «հենց [այդ] ժամից ի վեր», ի՞նչ օրհնություն նրանք կստանային։ (Նրանք «հենց [այդ] ժամից ի վեր» կհաղթեին Տիրոջ թշնամիներին։)

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս կարող ենք հաղթել աշխարհի ներգործություններին։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հետևում ենք Տիրոջ խորհրդին, մենք ուժ ենք ստանում աշխարհին հաղթելու համար։)

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.8-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն, թե ինչ նախազգուշացրեց Տերը, որ կպատահի, եթե մենք որոշենք չհնազանդվել Նրա խոսքերին։

  • Որո՞նք են այն մի քանի հետևանքները, եթե մենք որոշում ենք ամբողջովին չհնազանդվել Տիրոջ խոսքերին։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, այդ թվում հետևյալը. Երբ մենք չհնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, աշխարհը հաղթանակ կտանի մեր հանդեպ։ Եթե մենք չհետևենք Տիրոջ ողջ խոսքերին, մենք կկորցնենք ունակությունը լինելու լույս ուրիշների համար։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է մեկը, ով հնազանդ չէ կամ մասնակի հնազանդ է Տիրոջը, չկարողանա հաղթել Տիրոջ թշնամիներին։

  • Որո՞նք են այն մի քանի օրինակները, որոնցով մարդիկ ձգտելով հնազանդվել Տիրոջ խոսքերին, կարող են հաղթել Տիրոջ թշնամիներին։ (Օրինակները կարող են լինել այն մարդիկ, ովքեր հնազանդության միջոցով Տիրոջից ստացել են ուժ վատ բաների հանդեպ հակվածությունը հաղթահարելու համար, կամ ապրում են ավետարանով, աշխարհիկ ապրելակերպից հետո։)

Կարող եք բացատրել, որ չնայած հնարավոր է, որ մենք կատարելապես հնազանդ չլինենք Տիրոջ ողջ խոսքերին, եթե ջանասիրաբար ձգտենք հնազանդվել Նրան և անկեղծորեն ապաշխարել, երբ մենք մեղք ենք գործում, Տերը կօգնի մեզ հաղթանակ տանել Իր թշնամիների դեմ։

Հորդորեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մեկ սկզբունք, որը նրանք կարող էին սկսել այսպես․ «այս ժամից ի վեր», որպեսզի ավելի լավ ականջ դնեն Տիրոջ խորհրդին։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 103․11-20 բացատրելով, որ Տերը խոստացել է Սրբերին, որ իրենց նեղություններից հետո, Սիոնը կփրկագնվի Իր զորությամբ։ Այնուամենայնիվ, եթե Սրբերը պղծեն իրենց ժառանգությունները, դրանք կհեռացվեն նրանցից։

Վարդապետություն և Ուխտեր 103․21-40

Տերը ցույց է տալիս, թե ինչպես պետք է փրկագնվի Սիոնի հողը

Դասարանի առաջ մի ցուցանակ պատրաստեք, որն ասում է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ։ Փակցրեք դա ուսանողների համար տեսանելի տեղում: Բացի այդ, հետևյալ հայտարարությունը պատրաստեք թղթի վրա․

Պահանջվում են կամավորներ։ Միսսուրիի Ջեկսոն գավառի ընկերակից Սրբերը անխիղճ ամբոխի կողմից բռնի կերպով դուրս են քշվել իրենց հողերից։ Միացեք, բերելով սփոփանք այդ Սրբերին և օգնեք պաշտպանել նրանց մինչ նրանք վերականգնում և պահպանում են Սիոնի իրենց հողերը։ Մեկնում ենք Կիրթլանդից, Օհայո, 1834թ․ մայիսի 1-ին։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.21-23 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերը պատվիրել Եկեղեցու ղեկավարներին, որ անեն Սիոնի հողը փրկագնելու համար։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Ուսանողներին հանձնարարեք կանգնել ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ցուցանակի կողքին։ Որևէ ուսանողի տվեք այն հայտարարությունը, որը պատրաստել եք դասարանում, և հանձնարարեք նրան բարձրաձայն կարդալ այն։ Այնուհետև դասարանին տվեք հետևյալ հարցերը․

  • Ձեր կարծիքով, դուք կցանկանայի՞ք Սրբերին օգնելու համար գնալ Ջեկսոն գավառ։ Ինչո՞ւ այո, և ինչո՞ւ ոչ։

Բացատրեք, որ տղամարդկանց խումբը, որը պետք է Ջոզեֆ Սմիթը առաջնորդեր Միսսուրի, հայտնի դարձավ, որպես Սիոնի ճամբար։ (Կարող եք բացատրել, որ ճամբար բառը բանակի մեկ այլ ձևն է [տես Նոյ Վեբստեր, Անգլերեն լեզվի ամերիկյան բառարան, ֆաքսիմիլային առաջին հրատարակություն (1828; վերահր., 1967), «Ճամբար»]։) Սիոնի ճամբարի անդամներն ունեին երկու կարևոր նպատակ։ Առաջինը, նրանք պետք է միջոցներ բերեին Միսսուրիի Սրբերին, որպեսզի նրանց սփոփեին և օգնեին նրանց վերադառնալ իրենց տները և գնել լրացուցիչ հողեր։ Երկրորդը, այն բանից հետո, երբ Միսսուրիի նահանգապետ Դանիել Դանկլինի թույլտվությամբ Միսսուրիի պետական ոստիկանության ուղեկցությամբ Սրբերը վերադառնային Ջեկսոն գավառ, Սիոնի ճամբարի անդամները կմնային այնտեղ կարգ ու կանոն և խաղաղություն հաստատելու համար։

  • Եթե այդ ժամանակ դուք լինեիք Եկեղեցու անդամ, ինչպիսի՞ մտահոգություններ կունենայիք կամավոր կերպով Սիոնի ճամբարին հավաքագրվելու համար։

Ուսանողներից հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.20 հատվածը:

  • Ինչպե՞ս կարող է այդ հատվածում տրված խոստումն ազդել կամավոր ընդգրկվելու ձեր որոշման վրա։

Բացատրեք, որ Սիոնի ճամբարին միանալու համար անձից պահանջվում էր թողնել իր ընտանեկան և աշխատանքային պարտականությունները և հոգնեցուցիչ պայմաններում քայլել շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր) դեպի թշնամական և վտանգավոր միջավայր։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.27-28 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը նրանց, ովքեր կմիանային Սիոնի ճամբարին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ինձ համար վայր դնել իր կյանքը» արտահայտությունը:

  • Ըստ այդ հատվածների, ինչպե՞ս է կոչում Տերը նրան, ով պատրաստ է վայր դնել իր կյանքը հանուն Տիրոջ։ (Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալը գրեք գրատախտակին․ Հիսուս Քրիստոսի աշակերտները պատրաստ են վայր դնել իրենց կյանքը հանուն Նրա։)

Նշեք, որ Սիոնի ճամբարի Սրբերի համար իրենց կյանքը կորցնելու հավանականությունը իրական էր։ Չնայած, հնարավոր է, մենք չառնչվենք նույն վտանգին, այդ ճշմարտությունը դեռևս կարող է կիրառելի լինել մեզ համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը. Հորդորեք դասարանին ուշադիր լսել մի եղանակի մասին, որով մենք կարող են վայր դնել մեր կյանքը հանուն Տիրոջ։

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մեզանից շատերի համար … այն ինչ պահանջվում է մեզանից, որ անենք Եկեղեցու համար, դա մահանալը չէ, այլ ապրելը հանուն դրա։ Շատերի համար Քրիստոսանման կյանքով ապրելը կարող է ավելի դժվար լինել, քան իր կյանքը վայր դնելը» (“Discipleship,” Ensign or Liahona, Nov. 2006, 22)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Տիրոջ համար ապրելն ավելի դժվար լինի, քան Նրա համար մահանալը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103․30-34 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե քանի կամավորներ էր Տերը ցանկանում ունենալ Սիոնի ճամբարում։

  • Քանի՞ կամավորներն էր Տերը ցանկանում։ (500։) Ո՞րն էր նվազագույն քանակը, որ Տերը պահանջում էր։ (100։)

Բացատրեք, որ բարձրագույն խորհրդի ժողովի ավարտից հետո, որտեղ Եկեղեցու ղեկավարները քննարկեցին Միսսուրիի Սրբերի իրավիճակը, Ջոզեֆ Սմիթն ասաց, որ նա կուղևորվի Սիոն և կօգնի փրկագնել այն։ Ներկա գտնվող տղամարդկանցից շուրջ 30-40 հոգի նույնպես կամավորագրվեցին։ Այնուհետև Տերը հանձնարարեց 8 տղամարդու անցնել Եկեղեցու ժողովքների միջով և կամավորներ հավաքագրել Սիոնի ճամբարի համար և փնտրել պարենի և գումարների նվիրատվություններ Միսսուրիի Սրբերի համար (տես ՎևՈւ 103․37–40)։ Շուրջ 200 մարդ գնաց Սիոնի ճամբարի հետ, այդ թվում կանայք և երեխաներ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 103.35-36 հատվածները: Դասարանին հորդորեք բացահայտել, թե ինչ պետք է անեին Սրբերը, որպեսզի հաջողեին փրկագնել Սիոնը։

  • Ըստ այդ հատվածներում տրված Տիրոջ խոստմանը, ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ձեռք բերել ամեն հաղթանակ ու փառք։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Ամեն հաղթանակ ու փառք ձեզ համար իրականացվում է ձեր ջանասիրության, հավատարմության և հավատքի աղոթքի միջոցով:)

Վկայեք, որ Տիրոջ թշնամիների հանդեպ հաղթանակ կտանենք, եթե ջանասիրությամբ և հավատարմությամբ ձգտենք հնազանդվել Տիրոջ խոսքերին։ Հորդորեք ուսանողներին կիրառել իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրածը «հենց այս ժամից ի վեր»։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 103։ Միսսուրիի նահանգապետ Դանիել Դանկլինը

Երբ 1833 և 1834թթ․ Սրբերը դիմացան հակա-մորմոնական ռազմական գործողություններին, Եկեղեցու ղեկավարները բազմիցս անգամ օգնություն էին փնտրում նահանգի և դաշնային կառավարության ղեկավարներից, այդ թվում և Միսսուրիի նահանգապետ Դանիել Դանկլինից։ Նահանգապետ Դանկլինը փոքր օգնություն առաջարկեց ի պատասխան Սրբերի միջնորդությունների։ 1833թ-ին, նա Եկեղեցու ղեկավարներին խորհուրդ տվեց փոխհատուցում և պաշտպանություն փնտրել Ջեկսոն գավառի դատարանների օգնությամբ։ Նա խոստացավ, որ եթե այդ ջանքերն անհաջողության մատնվեն, նա կօգտագործի այլ միջոցներ օրենքը կիրառելու համար։ Այնուամենայնիվ, նահանգապետ Դանկլինի խորհուրդն անարդյունավետ ու անկիրառելի էր, քանի որ Ջեկսոն գավառի դատարանի որոշ պաշտոնյաներ նրանց թվում էին, ովքեր փորձում էին դուրս քշել մորմոններին։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ - Ուսանողի դասագիրք 2nd ed. [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ 2003], 134-35։)

1833թ․ աշնան վերջին, Սրբերը ստիպողաբար արտաքսվեցին Ջեկսոն գավառից։ Նրանցից շատերը ժամանակավոր կացարան գտան հարևան Քլեյ գավառում, իսկ մնացածը տեղավորվեցին մոտակա գավառներում։ Հաջորդ գարնանը, երբ Սիոնի ճամբարը ձևավորվեց և իր երթը սկսեց դեպի Միսսուրի, Եկեղեցու ղեկավարները երաշխիքի համար շարունակում էին միջնորդությամբ դիմել նահանգապետ Դանկլինին, որ օգներ Սրբերին հետ բերել իրենց տներն ու հողերը և խաղաղությամբ ապրել Ջեկսոն գավառում։ Նահանգապետը հասկանում էր, որ Սրբերը տուժել էին և հասկանում էր, որ անհրաժեշտ կլինի նահանգի կողմից զինված բանակ, որպեսզի վերականգնի մորմոններին իրենց հողերում և պաշտպանի նրանց, քանի դեռ դատարանները իրավական որոշումներ են կայացնում նրանց գործի վերաբերյալ։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 135–37, 146։)

Սակայն, 1834թ․ հունիսին, նահանգապետ Դանկլինը փոխեց իր դիրքորոշումը։ Նա հայտարարեց, որ ոստիկաններին դուրս հանելով, նա ամենայն հավանականությամբ նահանգին մղում է բացահայտ պատերազմի։ Աջակցություն ցուցաբերելու փոխարեն, նա խորհուրդ տվեց Սրբերին, որ արյունահեղությունից խուսափելու համար նրանք պետք է հրաժարվեն իրենց իրավունքներից, վաճառեն իրենց հողերը և բնակվեն մեկ ուրիշ տեղ։ Նա կրկին անգամ խորհուրդ տվեց միջնորդությամբ դիմել դատարաններին։ Այդ առաջարկներն անընդունելի էին Եկեղեցու ղեկավարների համար և նրանց այն հույսերը, որ Սրբերին թույլ կտրվեր խաղաղությամբ վերադառնալ իրենց տները, փշրվեցին։ (Տես Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության մեջ 146-47։)

Վարդապետություն և Ուխտեր 103․1, 13։ Սիոնի փրկագնումը

Ի վերջո, Սիոնի փրկագնումը միայն հողերի սեփականության վերականգնումը չէ։ Սիոնը՝ և ֆիզիկական վայր է և ձևավորված հասարակություն, որը բաղկացած է որոշակի տեսակի մարդկանցից։ Նախքան Սիոնի հողը ետ պահանջվի և Սիոն քաղաքը կառուցվի, Տիրոջ ժողովուրդը պետք է սրբագործվի։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց ՍԻՈՆ, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ուզում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրանանք մինչև այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ, որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների համար, մինչև որ աղքատությունը վերանա մեր մեջ: Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն, եթե այս ամենը կատարվի» («Եկեք Սիոն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 38)։

Վարդապետություն և Ուխտեր 103․15–18։ «Սիոնի փրկագնումն, անպայման, պետք է լինի զորությամբ»

Սիոնի ճամբարի նպատակը Ջեկսոն գավառի ոստիկանների ուժի օգնությամբ Սրբերի հողի տիրապետությունը վերականգնելը չէր, չնայած ճամբարի որոշ անդամներ մտածում էին, որ դա է նպատակը։ Մարդիկ պետք է պատրաստ լինեին կռվելու, եթե նրանց կյանքին վտանգ սպառնար, սակայն Տերը չէր ցանկանում Սիոնի փրկագնման հարցում ապավիներ մարդկային զորությանը։

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է այն զորության մասին, որի շնորհիվ Սիոնը կփրկագնվի։

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Սիոնի փրկագնումն, անպայման, պետք է լինի զորությամբ։ Ոչ թե զենքի զորությամբ կամ արյունահեղությամբ, այլ Տիրոջ զորությամբ» (Church History and Modern Revelation [1953], 1:484)։

Տերը Սիոնի փրկագնման մեջ նկատի է ունենում Իր զորության դերը, երբ ասում է, որ Սրբերը «գերությունից դուրս պիտի առաջնորդվեն զորությամբ և մեկնված բազկով» (ՎևՈւ 103․17)։ «Մեկնված բազուկ»-ը խորհրդանշական եզրույթ է, որը վերաբերվում է Աստծուն, ով օգտագործում է Իր զորությունը (Իր բազկի խորհրդանիշով) հանուն Իր ժողովրդի։ Սրբերը, Սիոնը փրկագնելու հաղթանակ կտանեն միայն Աստծո զորության շնորհիվ, և նրանք կարող են ձեռք բերել այդ զորությունը հնազանդվելով Նրա բոլոր խոսքերին։

Վարդապետություն և Ուխտեր 103․27։ «Ով ինձ համար վայր է դնում իր կյանքը, նա կրկին կգտնի այն»

Յոթանասունից Երեց Ֆրանկլին Դ․ Ռիչարդսը բացատրել է, թե ինչ կպատահի, եթե մենք մեր կյանքը վայր դնենք Փրկչի համար․

Նկար
Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդս

«Ակնհայտ է դառնում, որ բազում մեծ օրհնություններ հիմնվում են հնազանդությունից մինչև զոհաբերության հավերժական օրենքի վրա։

Փրկիչն ասել է, «Թող ոչ ոք չվախենա ինձ համար վայր դնել իր կյանքը. քանզի ով ինձ համար վայր է դնում իր կյանքը, նա կրկին կգտնի այն»: (ՎևՈւ 103․27։)

Այսպիսով, ինչ-որ մեկի կյանքի մեծագույն զոհաբերությունն այդ մարդուն պարգևատրվում է՝ կրկին իր կյանքը գտնելով, «այսինքն՝ կյանք հավերժական» (ՎևՈւ 98․13։)» (in Conference Report, April 1967, 75)։