Սեմինարիա
Դաս 122․ Վարդապետություն և Ուխտեր 113-114


Դաս 122

Վարդապետություն և Ուխտեր 113-114

Նախաբան

1838 թվականի մարտին Միսսուրիի Ֆար Վեստ քաղաք ժամանելուց հետո Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերի 113 բաժնի հայտնությունը: Հայտնության մեջ Տերը տվեց Եսայիայի գրքի հատվածների վերաբերյալ որոշ հարցերի պատասխանները։ 1838 թվականի ապրիլի 11-ին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 114 բաժնում, որտեղ Տերը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Դեյվիդ Վ․ Փաթենին ցուցում է տալիս նախապատրաստվել միսիայում ծառայելուն։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 113

Տերը տալիս է Եսայիայի գրքի հատվածների վերաբերյալ որոշ հարցերի պատասխանները։

Սկսեք դասը՝ ուսանողներին ուղղելով հետևյալ հարցը.

  • Երբևէ՞ դժվարացել եք հասկանալ, թե ինչ եք կարդում սուրբ գրություններում։

Նշեք, որ որոշ մարգարեություններ սուրբ գրություններում իրենց մեջ ներառում են խորհրդանիշեր, որոնք դժվար են հասկացվում։ Բացատրեք, որ Ֆար Վեստում (Միսսուրի) որոշ եղբայրներ խնդրեցին Ջոզեֆ Սմիթին հստակեցնել Եսայիայի գրքի 11 և 52 գլուխների որոշ հատվածներ։ Տիրոջ տված պատասխանները այս հարցերին գրանցված են Վարդապետություն և Ուխտերի 113 բաժնում։ Կարող եք բացատրել, որ երբ Մորոնին առաջին անգամ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա մեջբերում արեց Եսայիայի ԺԱ-ի մարգարեությունը։ Մորոնին ասաց Ջոզեֆին, որ մարգարեությունը մոտ է կատարվելուն (տես Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․40

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եսայիայի ԺԱ.1 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն չորս առարկաները, որոնք նշված են այդ հատվածում։

  • Որո՞նք են ձեր բացահայտած առարկաները։ (Ուսանողները պետք է նշեն՝ շառավիղ, բուն, ընձյուղ և արմատներ։ Նշեք, որ Վարդապետություն և Ուխտերի 113 բաժնում բացատրվում է շառավիղը, բունը, և արմատները։)

Նկար
կոճղ

Բացատրեք, որ բուն բառը Եսայիայի ԺԱ․1 հատվածում թարգմանված է եբրայերենից և նշանակում է ծառի բուն կամ կոճղ՝ կամ մի ծառ, որը կտրվել է, կամ մի ծառ , որն աճեցվել է։ Խնդրեք որևէ ուսանողի գրատախտակին նկարել մի կոճղ և գրել Բուն բառը նկարի կողքին։ Ապա խնդրեք ուսանողին ավելացնել արմատներ և վերնագրել դրանք՝ Արմատներ։

  • Ըստ Եսայիա ԺԱ․1, ի՞նչ է աճում բնից։ (Շառավիղ կամ այլ կերպ ասած՝ նոր աճ։)

Հանձնարարեք ուսանողին նոր աճ նկարել, որը բուսում է բնից և վերնագրել այն Շառավիղ։

Բացատրեք, որ այդ առարկաներն իրենցից ներկայացնում են խորհրդանիշեր։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 113․1-6 հատվածները, փնտրելով այդ խորհրդանիշերի նշանակությունը։

Հրավիրեք որևէ ուսանողի գրատախտակին գրել Հիսուս Քրիստոս անունը՝ Բուն բառի կողքին։

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին կիսվել է մի մտքով, որ արմատներն ու շառավիղը ներկայացնում են Ջոզեֆ Սմիթին։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Արդյո՞ք մենք սխալ կլինենք ասելով, որ այստեղ նշված մարգարեն Ջոզեֆ Սմիթն է, ով ստացավ քահանայությունը, ով ստացավ արքայության բանալիները, և ով մեր տնտեսության մեջ բարձրացրեց Տիրոջ ժողովրդի հավաքվելու դրոշը։ Եվ արդյո՞ք նա մի ծառա չէ Քրիստոսի ձեռքում, ով մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև Եփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ զորություն է դրվել: (ՎևՈւ 113․4-6։) Նրանք, ում ականջները ներդաշնակ են Անսահմանի հուշումներին, կիմանան այդ բաների նշանակությունը» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339):

Հրավիրեք որևէ ուսանողի գրատախտակին գրել Ջոզեֆ Սմիթ անունը՝ Արմատներ և Շառավիղ բառերի կողքին։

  • Որո՞նք են այն մի քանի գործերը, որ Ջոզեֆ Սմիթն արեց «որպես ծառա Քրիստոսի ձեռքում»։ (ՎևՈւ 113․4

  • Վարդապետություն և Ուխտերի 113․6հատվածում ի՞նչ նպատակով են Ջոզեֆ Սմիթին տրվել արքայության բանալիները։ (Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Ջոզեֆ Սմիթը ստացավ արքայության բանալիները՝ վերջին օրերում Իսրայելի հավաքման համար։ Կարող եք նաև հանձնարարել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 110․11 հատվածը։)

Բացատրեք, որ երբ Տերը պատասխանեց Եսայիա ԺԱբաժնին վերաբերող հարցերին, Եղիաս Հիգբին հարցեր տվեց, որոնք վերաբերում էին Եսայիա  բաժնին։ Դասարանի կեսին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 113․7–8 հատվածները։ Մյուս կեսին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 113․9–10 հատվածները։ Երկու խմբին էլ հանձնարարեք փնտրել Սիոնի ժողովրդին առնչվող Տիրոջ ցանկությունը։

  • Ըստ 7-8 հատվածների, մենք ի՞նչ պիտի «հագնենք»։ Ըստ 8–2 հատվածի, ո՞րն է Սիոնի զորությունը։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Քահանայության իշխանությունը Սիոնի զորությունն է։)

Բացատրեք, որ 9-րդ հատվածը ներառում է Սիոնի կողմից «պարանոցի կապերը բաց անելը» հարցը։ Այս հատվածում կապերը վերաբերում է ինչ-որ մեկին գերության մեջ պահելու համար օգտագործվող նյութին։

  • Ըստ 10-րդ հատվածի, ո՞րն է «պարանոցի կապերը» արտահայտության իմաստը։

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, երբ քահանայության իշխանությունն օգնում է մեզ «հագնել [մեր] զորությունը»։

  • Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել մեր «կապերը» բացելու համար։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին անելու այդ բաները:

Վարդապետություն և Ուխտեր 114

Տերը պատվիրում է Դեյվիդ Վ․ Փաթենին նախապատրաստվել միսիայում ծառայելուն։

Բացատրեք, որ Տերն ընտրեց Դեյվիդ Վ. Փաթենին` օգնելու Սիոնին «հագնել իր զորությունը»։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ նկարագրությունը․

Դեյվիդ Վ․ Փաթենը միացավ Եկեղեցուն 1832 թվականի հունիսի 15-ին։ 1835 թվականին նա կարգվեց Առաքյալ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և հավատքը պաշտպանելու մեջ նա անվախ էր։ Միսսուրիի ամբոխի դեմ Սրբերին պաշտպանելու ժամանակ Դեյվիդ Վ․ Փաթենը հայտնի էր դարձել «Անվախ Զորավար» անվամբ։ (Տես Lycurgus A. Wilson, Life of David W. Patten: The First Apostolic Martyr [1900], 5, 32, 52, 62.)

Բացատրեք, որ Երեց Փաթենը Ջոզեֆ Սմիթից խնդրեց հայտնություն ստանալ իր համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 114․1 հատվածը։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե Տերն ի՞նչ էր ակնկալում Երեց Փաթենից։

  • Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ Երեց Փաթենն աներ։

  • Ըստ 1-ին հատվածի այդ միսիան կատարելու համար, քանի՞ մարդ կանչվեց Տիրոջ կողմից։ (Տասներկու։ Այդ հատվածը վերաբերում է Տասներկու Առաքյալների Քվորումին և Անգլիայում նրանց գալիք միսիային։)

  • Ե՞րբ պիտի Երեց Դեյվիդ Փաթենը մեկներ միսիայի։ Նայեք բաժնի նախաբանին և ուշադրություն դարձրեք այն ամսաթվին, երբ այս հայտնությունը տրվել է։ Որքա՞ն ժամանակ ուներ Դեյվիդը, մինչև իր մեկնելը։ (Շուրջ մեկ տարի։)

Ասացեք ուսանողներին, որ Դեյվիդ Փաթենին այս հայտնությունը տալուց վեց ամիս անց մի ողբերգություն տեղի ունեցավ։ Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Քրուքդ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտի հետևյալ պատմությունը․

1838 թվականիի աշնանը ռազմական գործողությունները և հալածանքները կրկին ուժեղացան Միսսուրիի Սրբերի դեմ։ Հոկտեմբերի 24-ին ամբոխը առևանգեց երեք Սրբերի` հավանաբար նպատակ ունենալով այդ գիշեր սպանել նրանց։ Լսելով դա` տեղական դատավոր Եղիաս Հիգբին, ով Եկեղեցու անդամ էր, կարգադրեց նահանգային ոստիկանության փոխգնդապետ Ջորջ Մ․ Հինկլին, ով նույնպես Եկեղեցու անդամ էր, կազմակերպել տղամարդկանց մի խումբ, որը կցրեր ամբոխը և կփրկեր բանտարկյալներին։ Կեսգիշերին մոտ յոթանասունհինգ տղամարդ հավաքվեց, որոնց զորավարը Դեյվիդ Վ․ Փաթենն էր։ Երեց Փաթենը հույս ուներ անակնկալի բերել ամբոխին և փրկել բանտարկյալներին առանց արյուն թափելու, սակայն, երբ տղամարդիկ մոտեցան Քրուքդ գետին` ամբոխի կողմից մի թաքնված մարդ կրակ արձակեց։ Սրբերի ոստիկանների անդամ Փաթրիկ Օ՛Բանիոնն ընկավ։ Զորավար Փաթենը, ով 15 մարդկանց հետ գտնվում էր խմբից հեռու, լսեց կրակոցը և լիցքն ուղղեց այդ կողմը։ Արագ կռիվ սկսվեց և մի քանի մարդ վիրավորվեց։ Գեդեոն Քարտերը անմիջապես մահացավ, իսկ Փաթրիկ Օ՛Բանիոնը մահացավ այդ գիշեր։ Երեց Փաթենը նույնպես վիրավորների թվում էր։

Երեց Փաթենը մահացավ ճակատամարտից մի քանի ժամ անց։ Վերականգնված ավետարանի հանդեպ նրա հավատքն այնքան մեծ էր, որ նա մի անգամ Մարգարե Ջոզեֆ Սմիթին արտահայտել էր մարտիրոսի մահով մահանալու իր ցանկությունը։ «Մարգարեն` մեծապես ազդված լինելով, չափազանց վշտացել էր. «քանի որ,- ասել էր նա Դեյվիդին,- երբ քո նման հավատք ունեցող մարդը մի բան է խնդրում Տիրոջից, հիմնականում նա ստանում է իր ուզածը» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 200; quoting Joseph Smith, in Life of David W. Patten, 53)։ Ֆար Վեստում Երեց Փաթենի հուղարկավորությունից անմիջապես առաջ, Ջոզեֆ Սմիթը ցույց տվեց Փաթենի դին և ասաց․ «Ահա պառկած է մի մարդ, ով արեց այն, ինչ նա ասաց՝ նա զոհեց իր կյանքն իր ընկերների համար» (in History of the Church, 3:175)։

Նշեք, որ Երեց Փաթենի մահից առաջ, նա իր հավատարմության շնորհիվ նախապատրաստվում էր միսիայում ծառայելուն։ Ուսանողներին հանձնարարեք բաժանվել զույգերի և քննարկել հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, միսիային նախապատրաստվելու Տիրոջ պատվիրանն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Երեց Փաթենի վրա։ Ինչպե՞ս այդ պատվիրանը օրհնություն եղավ Երեց Փաթենի համար, չնայած նա երբեք չծառայեց այն միսիան, որը նա ցանկանում էր ծառայել։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են կիսվել տարբեր մտքերով և ճշմարտություններով, այդ թվում՝ հետևյալ սկզբունքով․ Եթե մենք ականջ դնենք Տիրոջ առաջնորդությանը, մենք կնախապատրաստվենք այն ամենին, ինչ նա ծրագրել է մեզ համար։)

  • Ե՞րբ եք հետևել Տիրոջ խորհրդին և պարզել, որ դա նախապատրաստել է ձեզ մի բանի, որին դուք չէիք սպասում։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 114․2 հատվածը։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ կպատահի, եթե մարդիկ չծառայեն իրենց կոչումներում։ (Կարող եք բացատրել, որ այս հատվածում եպիսկոպոսություն եզրույթը վերաբերում է անձի պարտականությանը, այլ ոչ թե եպիսկոպոսին և նրա խորհրդականներին։ Տես Սաղմոս 109․8, Գործք Առաքելոց 1․20։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել 2-րդ հատվածից այն մասին, թե ինչ կպատահի, եթե մենք հավատարիմ չլինենք մեր կոչումներում։ (Մեկ ուրիշը կկանչվի կատարելու մեր պարտականությունները։)

Բացատրեք, որ երբ Երեց Դեյվիդ Վ․ Փաթենը գտնվում էր իր մահվան մահճում, խոսեց իր ընկերակից Սրբերի մասին, այդ թվում՝ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների, ովքեր հավատարիմ չէին եղել։ Նա բացականչեց․ «Օ՜, եթե նրանք իմ վիճակում լինեին։ Քանզի զգում եմ, որ ես պահել եմ իմ հավատքը, ես ավարտել եմ իմ ուղին, այսուհետև թագ է պահված ինձ համար, որը Տերը՝ արդարակյաց Դատավորը, կտա ինձ»։ Իր կնոջը նա ասել է. «Ինչ էլ որ անես, երբեք չմերժես հավատքը» (quoted by Heber C. Kimball, in Life of David W. Patten, 69).

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ ներկայումս հավատարիմ լինելու կարևորությունը, հանձնարարեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել այն մասին, թե նրանք ինչ կանեն Տիրոջ ցուցումին հետևելու համար և իրականացնելու այն սպասելիքները, որոնք Նա ունի իրենց համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 113․1–6։ Սուրբ գրությունների խորհրդանիշերի մեկնաբանությունը

Սուրբ գրությունների խորհրդանշանները կարող են տարբեր իմաստներ ունենալ։ Օրինակ` Եսայիայի 11․1, 10 ոգեշնչված մեկնաբանությունը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 113․1–6 հատվածներում, ցույց է տալիս այդ մարգարեության վերջին օրերի իրականացումը (տես Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1․40)։ Սակայն, Եսայիայի 11․1, 10 հատվածները կարելի մեկնաբանել նաև հետևյալ կերպ․ Հեսսեի բունը և արմատը կարող են ներկայացնել Դավթի տունը, իսկ շառավիղը և ընձյուղը կարող են վերաբերել Հիսուս Քրիստոսին։

Վարդապետություն և Ուխտեր 114․2։ «Ձեր մեջ կան ոմանք, ովքեր ուրանում են իմ անունը»

Վարդապետություն և Ուխտերի 114 բաժնի հայտնության մեջ, Տերը խոսում է Վերջին Օրերի Սրբերի մասին, ովքեր կուրանան Իր անունը։ Նրանցից մեկը Օլիվեր Քաուդերին էր, ով ուրացավ և Եկեղեցուց հեռացվեց 1838 թվականին, Ֆար Վեստում, Միսսուրի։ Քանի որ Օլիվեր Քաուդերին Առաքյալ էր, նրա ուրացությունը նշանակում էր, որ նա լքեց իր բարձր ու սուրբ կոչումը և այլևս Քրիստոսի անվան հատուկ վկան չէր։ Ավելի ուշ, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը Օլիվեր Քաուդերիի մասին խոսել է, որպես մեկի, ով ընկել էր հավատքի հաստատակամությունից․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Եթե Եկեղեցու Նախագահը, նրա խորհրդականներից որևէ մեկը, առաքյալներից որևէ մեկը կամ որևէ այլ մարդ սրտում զգում է, որ Աստված չի կարող առանց իրեն, և որ ինքը մի շատ կարևոր անձ է Տիրոջ աշխատանքն առաջ տանելու համար, ապա նա կանգնած է սայթաքուն մակերեսի վրա։ Ես Ջոզեֆ Սմիթից լսել եմ, թե ինչպես Օլիվեր Քաուդերին, ով Եկեղեցու երկրորդ առաքյալն էր, ասել էր նրան․ «Եթե ես թողնեմ այս Եկեղեցին, այն կընկնի»։

Ջոզեֆն ասել է․ «Օլիվեր, դու կարող ես փորձել դա»։ Օլիվերը փորձեց դա։ Նա ընկավ, բայց Աստծո արքայությունը չընկավ։ Ես ճանաչում էի իմ ժամանակի մյուս առաքյալներին, ովքեր համարում էին, որ Տերն առանց իրենց չի կարող գործել, սակայն Տերը կատարեց իր աշխատանքն առանց նրանց։

Ես Օլիվեր Քաուդերիին տեսել եմ այն ժամանակ, երբ թվում էր, թե հողը երերում էր նրա ոտքերի տակ։ Ես երբեք չեմ լսել , որ որևէ մեկը ավելի ամուր վկայություն բերի, քան նա , երբ գտնվում էր Հոգու ազդեցության տակ։ Բայց այն պահին, երբ նա լքեց Աստծո արքայությունը, նրա իշխանությունը սպառվեց։… Նա կորցրեց իր ուժը ճիշտ այնպես, ինչպես Սամսոնը կորցրեց՝ ննջելով Դալիլայի ծնկներին։ Նա կորցրեց այն իշխանությունն ու վկայությունը, որով նա ուրախանում էր և այլևս իր կենդանության օրոք չվերականգնեց այն ամբողջությամբ, չնայած մահացավ, որպես Եկեղեցու [անդամ]» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 104–5