Սեմինարիա
Դաս 148․ Գաղթ Այովայի միջով, Վարդապետություն և Ուխտեր 136․1-18


Դաս 148

Գաղթ Այովայի միջով, Վարդապետություն և Ուխտեր 136․1–18

Նախաբան

1846 թվականի փետրվար ամսին Սրբերը սկսեցին հեռանալ Նավուից և ճամփորդել դեպի արևմուտք՝ Այովայի տարածք։ Բրիգամ Յանգը 1847թվականի հունվարին Վինթեր Քվորթերսում` Նեբրասկա, հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտերի 136 բաժնում։ Այս դասը քննարկում է Վարդապետություն և Ուխտերի 136․1–18 հատվածները, որն ընդգրկում է Տիրոջ ցուցումը ուղղված Սրբերին` կազմակերպվելու և դեպի արևմուտք իրենց ճամփորդությանը նախապատրաստվելու։

Ուսուցման առաջարկներ

Վերջին Օրերի Սրբերն անցան Այովան և Վինթեր Քվորթերսում հաստատեցին գլխավոր գրասենյակը

Կապեք ուսանողներից որևէ մեկի աչքերը և կանգնեցրեք նրան սենյակի մի անկյունում։ Ապա վերադասավորեք որոշ առարկաներ սենյակում և աղմկեք այնպես, որպեսզի ուսանողը կարողանա տարբերել, որ առարկաները տեղաշարժվել են: Խնդրեք աչքերը կապած ուսանողին` ընտրել որևէ դասընկերոջ` օգնելու իրեն` հասնել սենյակի մյուս կողմը: Երբ ուսանողը ընտրի ինչ-որ մեկին, հարցրեք.

  • Ինչո՞ւ ընտրեցիր այդ ընկերոջդ։

  • Ինչպե՞ս է այլ մարդկանց հանդեպ վստահությունն ազդում այն բանի վրա, թե որքան ուշադիր ենք մենք հետևում նրա ցուցումներին։

Խնդրեք ուղեկցողին, որ նա այնպես ուղղորդի աչքերը կապած ուսանողին, որպեսզի վերջինս անվտանգ կարողանա անցնել դեպի սենյակի մյուս կողմը։ Ապա հրահանգեք երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որտեղ նկարագրվում է Սրբերի մեկնումը Նավուից: Դասարանին խնդրեք լսել և պարզել, թե ի՞նչ ձևերով են Սրբերի փորձությունները նման այն ուսանողի փորձառությանը, ում առաջնորդեցին հատել սենյակը:

Տեղական ամբոխների կողմից սպասվելիք բռնության սպառնալիքի տակ, 1846 թվականին Սրբերը սկսեցին հեռանալ Նավուից և ուղևորվել դեպի արևմուտք` հատելով Այովա նահանգը: «Նավուից հեռանալը Սրբերի համար հավատքի գործադրում էր: Նրանք մեկնեցին առանց ճշգրիտ իմացության, թե ուր էին գնում կամ երբ էին հասնելու իրենց բնակության վայրը: Միակ բանը, որ գիտեին այն էր, որ նրանց թշնամիները համարյա դուրս էին քշում նրանց Իլինոյսից և, որ նրանց ղեկավարները հայտնություն էին ստացել տեղակայել իրենց փախստականներին ինչ-որ տեղ` Ռոքի լեռներում» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 309):

  • Նավուից հեռանալու Սրբերի փորձառությունը ինչո՞վ էր նման դասարանով քայլող ուսանողի փորձառությանը։ (Երկուսն էլ իրենց նշանակման վայր հասնելու համար ապավինեցին այն մարդու տեսողությանն ու ցուցումներին, ում նրանք վստահում էին։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Նավուից հեռանալու Սրբերի փորձառությունից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք հավատք ենք գործադրում, երբ հետևում ենք Եկեղեցու մեր ղեկավարների ցուցումներին և առաջնորդությանը։)

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Վիլիամ Քլեյտոնի մասին հետևյալ պատմությունը։ Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Եղբայր Քլեյտոնի հավատքի օրինակների վրա։

«Վիլյամ Քլեյտոնը կանչվեց առաջին խմբերի հետ հեռանալու Նավուից. նա թողեց իր կնոջը` Դայանթային իր ծնողների հետ, որը մեկ ամիս հետո պիտի ծներ իր առաջնեկին ։ Նրա նյարդերը ծայրաստիճան լարված էին ցեխոտ ճանապարհներով դժվարությամբ առաջ շարժվելուց, ցուրտ վրաններում մնալուց և Դայանթայի համար անհանգստանալուց։ Երկու ամիս անց նա դեռևս չգիտեր, թե կինը արդյո՞ք բարեհաջող է ծննդաբերել, երբ վերջապես ստացավ ուրախ լուրը, որ «մի հրաշալի թմբլիկ տղա» էր ծնվել։ Լսելով այդ լուրը` Վիլյամը նստեց և մի երգ երգեց, որը ոչ միայն հատուկ իմաստ ուներ նրա համար, այլև սերունդներ շարունակ պիտի դառնար ոգեշնչման ու երախտագիտության օրհներգ` Եկեղեցու անդամների համար։ Դա «Եկեք Սրբեր» օրհներգն էր» (Our Heritage: A Brief History of the Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 71)։

Հրավիրեք դասարանին միասին երգել «Եկեք Սրբեր» օրհներգի առաջին երեք տները (Hymns, no. 30)։ (Կամ նախօրոք կապ հաստատեք որևէ ուսանողի կամ մի քանի ուսանողների հետ և հրավիրեք նրանց դասի ժամանակ երգել օրհներգի առաջին երեք տները։) Նախքան օրհներգի երգելը, րավիրեք ուսանողների ուշադրությունը այն արտահայտությունների վրա, որոնք ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ Սրբերի հավատքը և իրենց ղեկավարների հանդեպ վստահությունը։

Երբ առաջին երեք տները երգվեն, հարցրեք․

  • Այս օրհներգն ինչպե՞ս է ցույց տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ Սրբերի հավատքը և իրենց ղեկավարների հանդեպ վստահությունը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Օրսոն և Քեթրին Սպենսերների հետևյալ պատմությունը։ Հրավիրեք դասարանի ուշադրությունը Սպենսերների հավատքի և վստահության օրինակների վրա։

«Նավուից հեռանալուց հետո, երբեմնի նուրբ ու փխրուն [Քեթրինը], արագորեն ընկավ անընդհատ ավելացող դժվարությունների գիրկը։ Վշտաբեկ ամուսինը աղերսական նամակ գրեց կնոջ ծնողներին և խնդրեց նրանց ընդունել նրան իրենց տուն, մինչևՍրբերը մի մնայուն տեղ գտնեն։ Պատասխանը եկավ․ «Թող նա հրաժարվի իր նվաստացնող հավատքից և կարող է վերադառնալ, բայց ոչ դրանից շուտ»։

Երբ նամակը կարդացին նրա համար, նա խնդրեց ամուսնուն գտնել իր Աստվածաշունչը, բացել Ռութի գիրքը և կարդալ առաջին բաժնի տասնվեցերորդ և տասնյոթերորդ հատվածները․ «Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. Որովհետեւ ուր որ գնաս` գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ: Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Memoirs of John R. Young: Utah Pioneer 1847 [1920], 17–18)։ Քեթրին Սպենսերը դրանից շատ չանցած մահացավ։

Հրավիրեք ուսանողներին երգել «Եկեք Սրբեր» օրհներգի չորրորդ տունը։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես են այդ տողերն առնչվում Քեթրին Սպենսերին։ Տունը երգելուց հետո հարցրեք․

  • Ինչպե՞ս են այդ տողերն առնչվում Քեթրին Սպենսերին։

Հրավիրեք ուսանողներին նպատակ սահմանել, որ հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ և ավելի լավ հետևեն իրենց Եկեղեցու ղեկավարների ցուցումներին և առաջնորդությանը։

Խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների «Եկեղեցու պատմության քարտեզներ» բաժնից բացել 6-րդ քարտեզը («Եկեղեցու դեպի արևմուտք տեղաշարժը») և գտնել Նավուն ու Վինթեր Քվորթերսը։ Բացատրեք, որ հորդառատ անձրևների և ոչ բավավարար պաշարների պատճառով Սրբերից, ովքեր 1846 թվականին հեռացել էին Նավուից, 4 ամիս պահանջվեց` կատարելու 300 մղոն ճամփորդությունը Այովայի նահանգով: Այս խմբի ուղևորության տեմպերը դանդաղեցին այդ պայմանների և Վերջին Օրերի Սրբերի ավելի քան 500 աշխատունակ տղամարդկանց բացակայության պատճառով: Այդ տղամարդիկ, ովքեր հայտնի դարձան որպես Մորմոնական գումարտակ, ականջալուր լինելով Նախագահ Բրիգամ Յանգի կոչին, ցուցակագրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակին, որպեսզի գումար վաստակեին` օգնելու դեպի արևմուտք ուղևորվող Եկեղեցու աղքատ անդամներին: Այս զոհաբերությունը մեծ օգնություն եղավ, բայց նաև շատ ընտանիքների թողեց առանց ամուսնու և հոր` ուղևորության կեսին: Հաշվի առնելով այս դանդաղ տեմպը, Եկեղեցու ղեկավարները որոշեցին չշարունակել ուղևորությունը արևմուտք` դեպի Ռոքի լեռները մինչև 1847 թվականի գարունը: Նրանք Սրբերին խորհուրդ տվեցին կանգ անել և հիմնավորվել ձմեռվա ընթացքում: Ամենամեծ բնակավայրերից մեկը` Ուինթեր Քուոթերսը, տեղակայված էր Միսսուրի գետի արևմտյան ափին` ներկայիս Նեբրասկա նահանգի տարածքում:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ուինթեր Քուոթերսի և այլ ժամանակավոր բնակավայրերի մասին հետևյալ նկարագրությունը.

Սրբերից շատերն ապրում էին փայտաշեն տնակներում և գետնափոր տներում, որոնք պատրաստված էին ուռենու փայտից և ցեխից: Շատ մարդիկ անհամապատասխան էին պատսպարված ցուրտ եղանակից: Մալարիայի, թոքաբորբի, տուբերկուլյոզի, խոլերայի և լնդախտի համաճարակները մեծ տառապանքի և մահվան պատճառ էին հանդիսանում։ Առաջին ձմեռվա վերջում ավելի քան յոթ հարյուր մարդիկ մահացան ճամբարներում։ (Տես մեր ժառանգությունը 77; Church History in the Fulness of Times Student Manual, 319–20։)

  • Եթե դուք Սրբերի հետ լինեիք Վինթեր Քվորթերսում, ի՞նչ զգացում կունենայիք, երբ հասկանայիք, որ դեռևս հարյուրավոր մղոններ պետք է անցնեք։

Վարդապետություն և Ուխտեր 136․1-18

Տերը ցուցումներ է տալիս Սրբերին` կազմակերպվելու և նախապատրաստվելու դեպի արևմուտք իրենց ճամփորդությանը

Խնդրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնի նախաբանը՝ փնտրելով, թե երբ է այդ հայտնությունը տրվել, և ով է ստացել այն։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136.1 հատվածը:

  • Ձեր կարծիքով, այն բանի իմացությունը, որ Տերը շարունակում է Իր կամքը հայտնել իրենց, ինչպե՞ս օգնեց սրբերին։ (Պատասխանները կարող են ներառել, որ այդ հայտնությունն օգնեց նրանց իմանալ, որ Տերը տեղյակ է իրենց մասին, որ Նա կաջակցի դեպի արևմուտք իրենց հետագա ճամփորդությանը, և որ Նա Նախագահ Բրիգամ Յանգի հետ նույն կերպ է խոսել, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 136․2–5 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց Սրբերին անել, որպեսզի պատրաստվեին շարունակել իրենց ուղևորությունը դեպի արևմուտք։

  • Ինչպե՞ս պիտի կազմավորվեին խմբերը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ օգտակար կլիներ կազմավորել Սրբերին խմբերով, որոնք կառաջնորդվեին նշանակված ղեկավարների կողմից: Ինչո՞վ է այն նման Եկեղեցու այսօր կառուցվածքին: (Երբ ուսանողները պատասխանեն այդ հարցին, կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին․ Տերն Իր Սրբերին կազմավորում է խմբերով, որպեսզի յուրաքանչյուր մարդ առաջնորդվի և նրա մասին հոգ տարվի։)

  • Ի՞նչ է ասում 4-րդ հատվածն այն մասին, թե Սրբերն ինչպես պիտի ուժ ստանան։

Բացատրեք, որ Վինթեր Քվորթերսում և մերձակա ճամբարներում տիրող հիվանդության և մահացության պատճառով շատ ընտանիքներ և անհատներ ֆինանսական օգնության կարիք ունեին, որպեսզի կարողանային շարունակել իրենց ճամփորդությունը դեպի արևմուտք։

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք նրանց միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 136․6–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն եղանակներին, որոնցով Սրբերը պետք է հոգ տանեին կարիքավորների մասին։ Նախքան ուսանողները կկարդան այդ հատվածը, բացատրեք, որ Սրբերը Վինթեր Քվորթերսից միաժամանակ չհեռացան։ «Ովքեր մնալու են» արտահայտությունը հատված 6-ում վերաբերում է այն Սրբերին, ովքեր որոշ ժամանակ պետք է մնային Ուինթեր Քուորթերսում և շրջապատող ճամբարներում:

  • 6-11 հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեին կարիքի մեջ գտնվողներին:

  • Ո՞ր բառն է հատված 7-ում վերաբերում այն մարդկանց, ովքեր ուղի են պատրաստում մյուսների համար: (Ռահվիրաներ:)

Գրատախտակին գրեք հետևյալ սահմանումը: (Մեջբերումը Օքսֆորդի Անգլերեն Բառարանից, 2-րդ հրատ. [1989] «ռահվիրա»:)

Ռահվիրան այն մարդն է, ով գնում է առջևից, որպեսզի ճանապարհ բացի մյուսների համար:

  • Համաձայն հատված 11-ի, ի՞նչ խոստացավ Տերը նրանց, ովքեր կօգնեն կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ կպատրաստեն նրանց համար: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողների պատասխաններից հետո կարող եք հետևյալ սկզբունքը գրել գրատախտակին․ Տերը կօրհնի մեզ, եթե մենք օգնենք կարիքի մեջ գտնվողներին և ուղի նախապատրաստենք նրանց համար։)

Խնդրեք ուսանողներին հետևյալ հարցը քննարկել իրենց զուգընկերոջ հետ․

  • Ո՞վ է ճանապարհ պատրաստել ձեզ համար, որպեսզի դուք վայելեք ավետարանի օրհնությունները:

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին: Հետո հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Ի՞նչ կանեք դուք ռահվիրա լինելու համար, որպեսզի օգնեք կարիքի մեջ գտնվողներին և ավետարանի օրհնությունները վայելելու ուղի նախապատրաստեք նրանց համար։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 136․12–18 հատվածները և բացատրեք, որ Տերն իր ծառաներին պատվիրել է այդ հայտնությունն ուսուցանել Սրբերին։

Ավարտեք, վկայելով ձեր քննարկած ճշմարտությունների մասին և խրախուսեք ուսանողներին` գործել ըստ այդ ճշմարտությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 136․7, 9։ Ուղի նախապատրաստել մյուսների համար

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Բառարանը ռահվիրա բառը սահմանում է որպես` «մեկը, ով գնում է առջևից` պատրաստելով կամ բացելով ճանապարհ մյուսների համար » [Oxford English Dictionary, 2nd ed. (1989), “pioneer”]։ Կարո՞ղ ենք ինչ-որ կերպով ցուցաբերել այն խիզախությունը և նպատակի հաստատակամությունը, որոնք բնութագրում էին նախորդ սերունդների ռահվիրաներին։ Ես ու դու կարո՞ղ ենք իրականում լինել ռահվիրաներ։

Գիտեմ, որ կարող ենք։ Օ՜, աշխարհը որքան ռահվիրաների կարիք ունի այսօր»։ («Աշխարհն այսօր ռահվիրաների կարիք ունի» Լիահոնա, հուլիս 2013, 5)։

Երեց Փարլի Պ․ Պրատը պատմել է այն մասին, թե ինչ արեցին Սրբերը, որպեսզի ուղի նախապատրաստեն նրանց համար, ովքեր պետք է հետևից գային։

Նկար
Parley P. Pratt

«Ամեն ինչ ներդաշնակության մեջ էր և կարգի բերված, ճամբարները շարունակեցին իրենց ճանապարհը։ Հորդառատ և անդադար անձևների, ցեխի ու կեղտի միջով ճամփորդելով և ժամանելով Գրանտ Ռիվերի մոտ, մենք մի որոշ ժամանակով ճամբարեցինք այդտեղ։ Այդ տարածքը մենք ցանկապատեցինք և հարյուրավոր ակրներով հանրային նշանակության ագարակ հիմնեցինք և բնակավայրեր ստեղծեցինք այն մարդկանց համար, ովքեր մնացին և նրանց համար, ովքեր պետք է Նավուից մեզ հետ գային։ Այդ վայրը մենք կոչեցինք «Գարդեն Գրուվ» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 342)։

Վարդապետություն և Ուխտեր 136․8։ Մորմոնական գումարտակը

1846 թվականի մայիսին, Եկեղեցու ներկայացուցիչ Ջեսսի Ս․ Լիթլը Վաշինգտոն Կ․Շ․-ում հանդիպեց Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների հետ։ Եկեղեցին հարցրեց, թե արդյոք Վերջին Օրերի Սրբերը կարող էին ֆինանսական օգնության փոխարեն որևէ կարգի աշխատանք կամ ծառայություն մատուցել կառավարությանը, որն անհրաժեշտ էր դեպի արևմուտք Սրբերի տեղաշարժման համար։ Միացյալ Նահանգների կոնգրեսը վերջերս պատերազմ էր հայտարարել Մեքսիկային, և Նախագահ Ջեյմս Պոլկը Ջեսսի Ս․ Լիթլի հետ քննարկեց այն միտքը, որ Վերջին Օրերի Սրբերի տղամարդիկ կարող էին զորակոչվել Միացյալ Նահանգների Բանակ և իրենց աշխատավարձով օգնել Սրբերի գաղթին։ Մինչ Սրբերը հատում էին Այովան, Միացյալ Նահանգների բանակի զորահավաք անցկացնողները խնդրեցին Եկեղեցու անդամներին ծառայել Մեքսիկա-Ամերիկյան պատերազմում։ Սկզբում Սրբերը մերժեցին, սակայն Նախագահ Բրիգամ Յանգը խրախուսեց տղամարդկանց մասնակցել, որպեսզի գումար հավաքեին Նավուի աղքատ մարդկանց համար և օգնեին դեպի արևմուտք Սրբերի տեղաշարժին։ Նախագահ Յանգի խորհրդի շնորհիվ ավելի քան 500 տղամարդ զորակոչվեց Միացյալ Նահանգների բանակ։ Այդ խումբը կոչվեց Մորմոնական գումարտակ։ Բազմաթիվ կանայք և երեխաներ էին ուղեկցում գումարտակին, երբ նրանք արշավեցին ավելի քան 2000 մղոն դեպի հարավային Կալիֆորնիա, որտեղ նրանք ծառայեցին որպես օկուպացիոն զորքեր։

1846 թվականի հուլիսի 4-ին Դանիել Բ․ Ռասոնը գրել է․ «Ես վրդովված էի կառավարության հանդեպ, որն ինձ ստիպել էր արշավել և հեռու գտնվել իմ տնից։ Ես մի անքաղաքավարի նշում էի արել, որ «Ես կցանկանայի, որ նրանք անեծքի և դժոխքի բաժին դառնային»։ Ես չեմ զորակոչվի։ Բլաֆների մոտ գնալիս մենք հանդիպեցինք Նախագահ Բրիգամ Յանգին, Հեբեր Ս․ Քիմբալին և Վ․ Ռիչարդսին, ովքեր զորակոչիկներ էին հավաքագրում։ Նրանք ասացին, որ Իսրայելի փրկությունը կախված է բանակի հավաքագրումից։ Երբ լսեցի դա, իմ կարծիքը փոխվեց։ Ես հասկացա, որ պարտավոր եմ գնալ» (in Norma Baldwin Ricketts, The Mormon Battalion [1996], 13)։