Սեմինարիա
Դաս 1. Փրկության ծրագիրը


Դաս 1

Փրկության ծրագիրը

Նախաբան

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը ուսուցանել է սեմինարիայի ուսուցիչներին ամեն ուսումնական տարվա սկզբում ներկայացնել մի համառոտ ակնարկ փրկության ծրագրի վերաբերյալ:

«Երջանկության ծրագրի» համառոտ ակնակը,…եթե տրվի հենց սկզբում և վերանայվի ժամանակ առ ժամանակ, կլինի խիստ արժեքավոր ձեր ուսանողների համար:…

Երիտասարդները զարմանում են, թե «ինչո՞ւ» ենք մենք պատվիրվում անել որոշ բաներ և ինչո՞ւ ենք պատվիրվում չանել այլ բաներ: Երջանկության ծրագրի գիտելիքը, նույնիսկ ուրվագծի ձևով, կարող է երիտասարդ մտքին տալ պատասխան «ինչու» հարցին: (“The Great Plan of Happiness” [address to CES religious educators, Aug. 10, 1993], LDS.org):

Այս դասը համառոտ ակնարկ է փրկության ծրագրի մասին: Այն կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի Քավության վրա, որը «հիմնական փաստն է, կարևորագույն հիմքը և մեծ ու հավերժական փրկության ծրագրի հիմնական վարդապետությունը» (Ջեֆրի Ռ Հոլլանդ, «Միսիոներական աշխատանք և քավություն», Ensign, մարտ. 2001, 8)։

Ուսուցանման առաջարկներ

Երկնային Հոր երջանկության ծրագիրը

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Մովսես 1.39 հատվածը: (Կամ եթե նա հիշում է այն, ապա կարող է անգիր ասել։) Հանձնարարեք ուսանողներին հետևել, փնտրելով այն, թե ըստ Երկնային Հոր խոսքերի, որն է Նրա աշխատանքի նպատակը։ Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին։ Երկնային Հոր ծրագրի նպատակը մեզ համար ճանապարհ տրամադրելն է անմահություն ու հավերժական կյանք ստանալու համար։

  • Ո՞րն է անմահության և հավերժական կյանքի տարբերությունը : (Անմահությունը՝ հարություն առած վիճակում հավերժ ապրելն է։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլորը կստանան այդ պարգևը։ Հավերժական կյանքը, կամ վեհացումը, դա Աստծո ներկայության մեջ մեր ընտանիքների հետ հավերժ ապրելն է։ Այդ պարգևը նույնպես հասանելի է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, բայց միայն նրանց համար, ովքեր հնազանդվում են ավետարանի օրենքներին և արարողություններին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «հավերժական կյանք» տերմինը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Աստծո կյանքը՝ հավերժական կյանք է։ Հավերժական կյանքը՝ Աստծո կյանքն է։ Այդ արտահայտություններն իրար հոմանիշ են» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 237)։

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք տրված են հավերժական կյանք ժառանգողներին։

Գրատախտակին նկարեք ուղեկցող գծապատկերը։ Ուսանողներին հանձնարարեք իրենց ուսանողական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում արտագրել գծապատկերը կամ նշումներ անել այն ամենի մասին, ինչ նրանք այս դասի ընթացքում սովորել են փրկության ծրագրի վերաբերյալ։

Նկար
Փրկության ծրագրի գծապատկեր 1

Բացատրեք, որ մեր նախաերկրային կյանքում մենք ապրում էինք որպես հոգիներ՝ մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Այնտեղ մենք ծանոթացանք մեր երջանկության համար Երկնային Հոր ծրագրի հետ, և թե ինչպես այդ ծրագրին հետևելով մենք կարող ենք իրագործել մեզ համար սահմանված Նրա նպատակները (տես ՎևՈւ 138․55–56; Աբրահամ 3․22–28

  • Ինչպե՞ս էինք մենք նախաերկրային կյանքում տարբերվում մեր Երկնային Հորից։ (Նա կատարյալ մարմին և բնավորություն ուներ։ Մենք չունեինք։)

  • Նախաերկրային կյանքում ի՞նչ ներկայացրեց մեզ Երկնային Հայրը, որը կօգներ մեզ ստանալու անմահություն և հավերժական կյանք։ (Փրկության ծրագիրը:)

Բացատրեք, որ մենք օգտագործում ենք մահկանացու կյանք արտահայտությունը երկրի վրա մեր կյանքը նկարագրելու համար։ Ինչպես ցույց է տրված ուղեկցող գծապատկերում, գրատախտակին նկարեք մի օվալ, որը ցույց է տալիս երկրային կյանքը, և անվանակարգեք այն Մահկանացու կյանք արտահայտությամբ։ Նախաերկրային կյանքից մի սլաք տարեք դեպի Մահկանացու կյանք։

Նկար
փրկության ծրագրի գծապատկեր 2

Ժամանակ տվեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչո՞ւ մենք պետք է հեռանանք Աստծո ներկայությունից, որպեսզի նմանվենք Նրան։ (Ուսանողների պատասխանները կարող են լինել՝ ստանալ մարմին, մեր ազատ կամքը կիրառելով սովորել և աճել։)

Որոշ ուսանողների պատասխաններից հետո հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ բացատրությունը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Աստված մեզ ծրագիր է տվել։ Նա բոլորիս ուղարկել է երկիր, որպեսզի մենք ձեռք բերենք մարմիններ, փորձառություն և զարգացում» (Սպենսեր Վ. Քիմբալի ուսմունքները, ed. Edward L. Kimball [1982], 25)։

  • Ըստ Նախագահ Քիմբալի , որո՞նք են այն պատճառները, որոնց համար Աստված մեզ երկիր է ուղարկել։ (Ուսանողների պատասխանները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Աստված մեզ երկիր է ուղարկել, որպեսզի մենք ձեռք բերենք մարմիններ, փորձառություն ու զարգացում։)

  • Երկնային կյանք ստանալու մեր ջանքերում ի՞նչ դեր են խաղում՝ գայթակղության, հիվանդության, տխրության, ցավի, հուսահատության, հաշմանդամության և այլ մահկանացու փորձությունները։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.19-20 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել մեզ ժառանգել հավերժական կյանքը։

  • Որո՞նք են այն խոչընդոտները, որոնց մենք բախվում ենք մահկանացու կյանքում, որոնք կարող են խանգարել մեզ ստանալ հավերժական կյանքը։ (Օգնեք ուսանողներին իրենց պատասխաններում բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Մեղքը խանգարում է մեզ նմանվել մեր Երկնային Հորը և վերադառնալ ու ապրել Նրա հետ։ Տես նաև Մովսես 6․57, որն ուսուցանում է, որ ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ ու ապրել Աստծո հետ։)

Գծապատկերի վրա գրատախտակին գրեք Մեղք բառը՝ Մահկանացու կյանքի կողքին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 10․21, մեկ ուրիշը թող կարդա Մովսես 6․57, մեկ ուրիշը՝ Ալմա 41․10–11։ Դասարանին հորդորեք հետևել նրան՝ փնտրելով պատճառները, թե ինչու է մեղքը խանգարում մեզ նմանվել մեր Երկնային Հորը և ստանալ հավերժական կյանք։

  • Ըստ այդ հատվածների ինչո՞ւ է մեղքը խանգարում մեզ նմանվել մեր Երկնային Հորը և ստանալ հավերժական կյանք։ (Ուսանողները կարող են զանազան պատասխաններ տալ։ Օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո ներկայության մեջ։)

Երկու ուսանողների հրավիրեք գալ և կանգնել դասարանի առջև։ Նրանցից մեկին խնդրեք պահել Հիսուսն աղոթում է Գեթսեմանում նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 56; տես նաև LDS.org) իսկ մյուսը թող պահի՝ Խաչելիությունը (հ. 57)։ Երրորդ ուսանողին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.40-42 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և բացահայտել, թե ինչ է տվել մեզ Երկնային Հայրը, որպեսզի մենք հաղթահարենք մեղքը:

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 76․40–42-ի, ի՞նչն է հնարավորություն ընձեռում մեզ հաղթահարելու մեղքը։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսը տանջվեց և խաչվեց ողջ մարդկության մեղքերի համար։)

Խնդրեք նկարները պահող ուսանողներին բացատրել, թե իրենց նկարներում պատկերված միջոցառումներն ինչ կապ ունեն մեզքի հետևանքները հաղթահարելու մեր կարողության հետ։ Նկարները ցույց տվեք գրատախտակին այնպես, ինչպես ցույց է տրված ուղեկցող գծապատկերում։

Նկար
փրկության ծրագրի գծապատկեր 3 նկարների հետ

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները: ՎևՈւ 18․22–23; ՎևՈւ 25․13, 15։ Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով։ Զուգընկերներից մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18․22–23, զուգընկերներից մյուսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 25․13, 15։ Երկուսի ուշադրությունը սևեռեք նրան, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք քավության մաքրագործող զորությունը և հավերժական կյանքը։ Հորդորեք նրանց կիսվել իրենց սովորածով իրենց զուգընկերների հետ։

  • Ի՞նչ պետք է անենք, որ գանք դեպի Հիսուս Քրիստոսը և ստանանք Նրա քավող զոհաբերության օրհնությունները։ (Պատասխանները կարող են լինել՝Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք կիրառելը, ապաշխարելը, մկրտվելը, Սուրբ Հոգին ստանալը, հավատքով համբերելը, ուխտեր պահելը, և պատվիրաններին հնազանդվելը։ Ինչպես գծապատկերում է ցույց տրված, ներքևի օվալից ձախից աջ մի սլաք գծեք։ Ուսանողների պատասխանները գրեք սլաքի վրա։)

Ամփոփեք ուսանողների պատասխանները, վկայելով, որ եթե մենք հնազանդ ենք ավետարանի սկզբունքներին և արարողություններին, մենք կարող ենք հաղթահարել մեղքը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Բացատրեք, որ եթե մենք կապում և պահում ենք մկրտության ուխտը, մեր մեղքերը գթասրտորեն ներվում են, եթե մենք ապաշխարում ենք։ Բացի այդ, Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ հավերժական կյանք տանող ճանապարհին մենք մշտական օգնող ունենք։

  • Ինչպե՞ս է Աստված Սուրբ Հոգու միջոցով օգնում ձեզ ամեն օր ապրել ավետարանով։

Բացատրեք, որ բացի մեղքից կա նաև երկրորդ խոչընդոտը, որը պետք է հաղթահարել նախքան հավերժական կյանքը ստանալը։ Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են նշել այդ խոչընդոտը։

Ուսանողների պատասխաններից հետո գծապատկերի վրա գրեք Ֆիզիկական մահ բառը Մեղք բառի կողքին։ Հանձնարարեք մեկ ուսանողի բացատրել, թե մահից հետո ինչ է պատահում մեր հոգիների և մարմինների հետ։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․33–34 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130․22 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել նրան և փնտրել հետևյալ հարցի պատասխանը․

  • Ինչպե՞ս կարող է մեր հոգիների ու մարմինների մշտական բաժանումը խոչընդոտ հանդիսանալ Աստծուն նմանվելու ճանապարհին։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Մենք չենք կարող նմանվել Երկնային Հորը, առանց մսից ու ոսկորներից մարմին ունենալու։)

Դասարանին ցույց տվեք Մարիամի և հարություն առած Հիսուս Քրիստոսի նկարը (Ավետարանի նկարների գիրք, հ. 59; տես նաև LDS.org), և մի ուսանողի խնդրեք բացատրել, թե ինչ է տեղի ունենում նկարում։ Այնուհետև հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 11.42-44: Դասարանին հորդորեք հետևել և բացահայտել այն, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք հաղթահարենք ֆիզիկական մահվան խոչընդոտը։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել ֆիզիկական մահվան խոչընդոտը։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ ողջ մարդկությունը հարություն կառնի և կապրի հավիտյան։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․14–17:

  • Ինչպե՞ս կարող է «փառավոր հարության հաստատուն հույսը» ուրախություն պարգևել ձեզ և ձեր ընտանիքին։

Հիշեցրեք ուսանողներին, որ անմահությունը մի պարգև է, որը բոլոր մարդիկ կստանան։ Մյուս կողմից հավերժական կյանքը, Տիրոջ պարգևն է նրանց, ովքեր հնազանդվում են Նրա ավետարանի օրենքներին և արարողություններին։ Մարիամի և հարություն առած Հիսուս Քրիստոսի նկարը տեղադրեք գրատախտակին մյուս նկարների կողքին։ Գրեք Հիսուս Քրիստոսի Քավությունը այդ երեք նկարների վերևում։

Գծեք մեկ այլ շրջան օվալի վերևում և անվանակոչեք այն Հավերժական կյանք։ Գծապատկերի ներքևի սլաքի վերջից ուղղահայաց սլաք տարեք մինչև Հավերժական կյանք արտահայտությունը։

Նկար
փրկության ծրագիր գծապատկերի վերջնական տեսքը

Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, թե ինչ նրանք սովորեցին երջանկության Երկնային Հոր ծրագրի մասին։ Հորդորեք նրանց երջանկության ծրագիրն ընտանիքի անդամին կամ ընկերոջն ուսուցանելու հնարավորություններ փնտրել։

Դասի ավարտին ուսանողներին բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության ժամանակ նրանք կսովորեն ավելի շատ ճշմարտություններ երջանկության ծրագրի մասին։ Այս դասը միայն կարճ ակնարկ էր: Կիսվեք այս դասին հնչեցված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Քավությունը փրկության ծրագրի կենտրոնում է:

Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, վկայել է.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունն անվանվել է «բոլոր իրադարձություններից ամենամշտագոն՝ սկսած արարումից մինչև հավերժության դարերը»։ [Բրյուս Ռ Մակքոնկի, Խոստացված մեսիան․ Քրիստոսի առաջին գալուստը (1981), 218։]

«Այդ զոհաբերությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը, փրկության ծրագրի կենտրոնում է» («Զոհաբերություն» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 19)։

Մահկանացու կյանքի դասերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ Վիրթլինը ուսուցանել է, որ մահկանացու կյանքի դժվարությունները կարող են կատարելագործել մեզ․

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

Հուսահատության, տառապանքի և վշտի պահերին համբերել սովորելը մեր վարժվելու մի մասն է: Այդ փորձառությունները, որոնք հաճախ դժվար է կրել, իրականում այնպիսի փորձություններ են, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում մեր բնավորությունը և ավելացնում մյուսների հանդեպ մեր կարեկցանքը» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 27)։

Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ մահկանացու կյանքի նպատակներից մեկն այն է, որ զգանք ուրախություն․ «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2․25

Երկնային Հայրը մեր ետդարձին է սպասում

Նախագահ Թոմաս Ս Մոնսոնը վկայել է, որ Աստված ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրը վերադառնա Նրա ներկայություն։

Նկար
President Thomas S. Monson

«Մենք սելեստիալ փառքին ենք ձգտում։ Մենք ցանկանում ենք Աստծո ներկայությամբ բնակվել: Մենք ցանկանում ենք հավիտենական ընտանիքի անդամը լինել: Այդ օրհնությունները կարող ենք վաստակել՝ ողջ կյանքի ընթացքում ձգտելով, փնտրելով, ապաշխարելով և, ի վերջո, հաջողության հասնելով:…

Մեր Երկնային Հայրը ցնծում է նրանց համար, ովքեր պահում են Իր պատվիրանները: Նա մտահոգվում է նաև իր կորած զավակով, դանդաղկոտ դեռահասով, կամակոր երիտասարդով, օրինազանց ծնողով: Վարդապետը մեղմորեն խոսում է նրանց և, անշուշտ, բոլորի հետ. «Ետ եկեք: Բարձրացեք: Հաճախ եկեք: Տուն եկեք: Ինձ մոտ եկեք»:

… Որպես Նրա հատուկ վկա, ես վկայում եմ ձեզ, որ Նա ապրում է և սպասում է մեր հաղթական վերադարձին» (“The Race of Life,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 93)։

«Դառնալ այն, ինչ Երկնային Հայրն է ցանկանում, որ դառնանք»։

Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին դատաստանը մեր կատարած բարի և չար գործերի հանրագումարի գնահատումը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է, այսինքն նրա, ինչ մենք դարձել ենք: Բավական չէ միայն շարժումներ կատարել: Ավետարանի պատվիրանները, արարողությունները և ուխտերը ներդրումների ցանկ չեն, որոնք պահանջվում են երկնային ինչ-որ հաշվի համար: Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը ցույց է տալիս մեզ, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք դառնանք» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

Ո՞րն է անմահության և հավերժական կյանքի տարբերությունը:

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ուսուցանել է.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Հավերժական կյանքը … ընդհանուր առմամբ տարբեր է [անմահությունից]։ Անմահությունը քանակային հարց է։ Հավերժական կյանքը վերաբերվում է որակին:

Հավերժական կյանքը գոյության գագաթնակետն է: Որպես Աստծո հոգևոր զավակներ, դուք և ես այս անգին կարողության ժառանգներն ենք,փառահեղ ապագայի բարերարները շնորհ ստացողները:

Եթե անմահությունը Աստծո գործն է, ապա հավերժակաան կյանքն Աստծո փառքն է («Ո՞րն է անմահության և հավերժական կյանքի տարբերությունը», New Era, Nov. 2006, 8):