Սեմինարիա
Դաս 57. Վարդապետություն և Ուխտեր 50


Դաս 57

Վարդապետություն և Ուխտեր 50

Նախաբան

Երբ Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ, Օհայո, նա նկատեց, որ «որոշ տարօրինակ երևույթներ և կեղծ ոգիներ էին սողոսկել» որոշ սրբերի մեջ: Նա սկսեց ուսուցանել «զգուշությամբ և … իմաստությամբ»` այդ երևույթնեըը հաղթահարելու համար (տես History of the Church, 1.146): Երեց Փարլի Պ. Պրատը վերադարձել էր միսիայից և նույն դրսևորումն էր նկատել Կիրթլենդից դուրս գտնվող եկեղեցու ճյուղերում: Նա և ուրիշ երեցներ գնացին Ջոզեֆ Սմիթի մոտ առաջնորդություն ստանալու նպատակով (տես History of the Church, 1.170): 1831թ. մայիսին մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 50 բաժնում: Այս հայտնությամբ Տերը պատվիրել է սրբերին ուսուցանել և ստանալ ավետարանը Հոգու ճշմարտությամբ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 50․1-9

Տերը զգուշացնում է եկեղեցու երեցներին կեղծ ոգիների մասին

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ներկա են մի հաղորդության ժողովի, որի ժամանակ եկեղեցու որոշ չափահաս անդամներ կանգնած են նստարանների վրա և բարձրաձայն խոսում են, իսկ մյուսները` գլորվում են հատակի վրա:

  • Ինչպե՞ս ձեզ կզգայիք: Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում Հոգու հետ այսպիսի հանգամանքներում: (Ուշադիր եղեք, որ այս քննարկումը քննադատություն չդառնա այն կրոնների նկատմամբ, որտեղ մարդիկ այսպիսի վարքագիծ են ունենում):

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ առաջին անգամ, նա տեսավ, որ որոշ սրբեր խաբնվել են այդ ընթացքում, երբ նրանք մնացել էին առանց բավականաչափ ղեկավարության: Արդյունքում, «որոշ տարօրինակ երևույթներ և կեղծ ոգիներ էին սողոսկել» նրանց մեջ (History of the Church, 1:146): Կիրթլենդի տարածքի նոր անդամները երկրպագության ծառայությանը որոշ տարօրինակ, բարձրաձայն և շփոթեցնող նորամուծություններ էին հաղորդել: Այդ նորամուծություններն ակտիվացրել էին մարդկանց զգացմունքները, սակայն դրանք վեհացնող չէին: Եկեղեցու որոշ երեցներ չէին հասկանում, թե ինչ էր տեղի ունենում, և նրանք մարգարեից խորհուրդ հարցրեցին: Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հայտնություն, որը կօգներ սրբերին վեհացնել մեկը մյուսին, երբ նրանք ուսուցանում և ուսումնասիրում էին ավետարանի ճշմարտությունները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.1-3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով սրբերի մեջ այդ ազդեցության աղբյուրին:

  • Ո՞վ էր այդ ազդեցության աղբյուրը:

  • Համաձայն 3-րդ հատվածի, ինչո՞ւ էր Սատանան ցանկանում խաբել սրբերին:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.4–9 հատվածները, ուշադրություն դարձնելով Տիրոջ զգուշացմանը` Օհայոյի եկեղեցու անդամների մեջ եղած որոշ մարդկանց մասին:

  • Ի՞նչ խոսքերով էր բնութագրում Տերը եկեղեցու այդ ժամանակվա որոշ անդամներին:

  • Ո՞վ է կեղծավորը: Ինչպե՞ս կարող է կեղծավորությունը հակառակորդին զորություն տալ:

  • Տիրոջ ասելով, ի՞նչ պիտի լիներ կեղծավորների հետ: (Տես ՎևՈւ 50.6, 8):

Վարդապետություն և Ուխտեր 50․10-36

Քահանայության կրողներին հրահանգվել է, թե ինչպես ուսուցանել և սովորել Հոգով:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ի՞նչ է պահանջվում ավետարանի արդյունավետ ուսուցիչ լինելու համար:

Ի՞նչ է պահանջվում ավետարանի արդյունավետ սովորող լինելու համար:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել այս հարցերին: Գրի առեք նրանց նշած հիմնական պատասխանները գրատախտակին` յուրաքանչյուր հարցի տակ: Դասարանը երկու խմբի բաժանեք: Մի խմբին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.13–20 հատվածները, փնտրելով առաջին հարցի պատասխանները: Մյուս խմբին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.13–20 հատվածները, փնտրելով երկրորդ հարցի պատասխանները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով։

  • Ավետարանն ուսուցանելու և ուսումնասիրելու վերաբերյալ ի՞նչ գործոն է կրկնվում այս հատվածներում: (Հոգու անհրաժեշտությունը)

  • Սուրբ Հոգու դերերից որո՞նք են նշված Վարդապետություն և Ուխտեր 50.14 հատվածում: (Ուսանողները պետք է նշեն, որ Սուրբ Հոգին Մխիթարիչ է և որ Սուրբ Հոգին ուսուցանում է ճշմարտությունը:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսուցանել ավետարանը «Հոգով»: ( ՎևՈւ 50.14): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսուցանել «որևէ այլ ձևով»: ( ՎևՈւ 50.17):

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ հնարավորություններ իրենք ունեն` ավետարանն ուսուցանելու: Նրանք կարող են մտածել տանն ուսուցանելու, իրենց ընկերների հետ, սեմինարիայում, եկեղեցում, կամ, որպես տնային ուսուցիչներ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ավետարանն ուսուցանելիս կամ իրենց վկայություններով կիսվելիս երբ են զգացել Հոգու առաջնորդությունը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ընդունում է [ճշմարտության խոսքը] ճշմարտության Հոգով»: ( ՎևՈւ 50.19): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել դա «որևէ այլ ձևով»: ( ՎևՈւ 50.19):

  • Ի՞նչ կարող եք դուք անել` ավետարանն ավելի լավ ընդունելու համար, երբ այն ուսուցանվում է Հոգով:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջաք Հ. Գոազլինդի հետևյալ միտքը. Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչպես ավելի լավ ընդունենք ճշմարտության խոսքը Հոգով:

Նկար
Երեց Ջեք Հ. Գոսլինդ

«Ձեզանից քանիսի՞ն է ծանոթ «ձանձրալի դիրքը» հաղորդության ժողովի ժամանակ: Ձեզ ծանոթ է այդ դիրքը` մեջքով առաջ թեքված, կզակը հանգստանում է ձեռքերում, արմունկները ծնկների վրա, անտարբեր հայացքը հառած հատակին: Երբևէ գլխի ընկել եք, որ դա ձեր ընտրությունն է, ժողովը հետաքրքիր է, թե` ոչ:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է, որ երկրպագությունը «անհատական պատասխանատվություն է, և անկախ նրանից, թե ինչ է խոսվում ամբիոնից, եթե մեկը ցանկանում է երկրպագել Տիրոջը հոգով ու ճշմարտությամբ, նա կարող է անել դա: … Եթե ծառայությունը ձեզ համար ձախողված է, դուք եք ձախողվել: Ոչ ոք չի կարող երկրպագել ձեր փոխարեն, դուք պետք է ինքներդ ապավինեք Տիրոջը»: (Ensign, Jan. 1978, p. 5):

«Մի երիտասարդ նկարագրել է, թե ինչպես է առաջին անգամ զգացել երկրպագության ոգին: Նա քիչ ակտիվ է եղել իր Ահարոնյան Քահանայության տարիներին: Երբ հաճախում էր հաղորդության ժողովին, նա, սովորաբար, նստում էր հետևում իր ընկերների խմբի հետ, և ձևանում էր ակնածալից: Մի օր, այնուամենայնիվ, նա մի քիչ ուշ եկավ և ազատ տեղ չկար ընկերների կողքին: Նա մենակ նստեց և կյանքում առաջին անգամ աղոթքների ժամանակ փակեց իր աչքերը, նա երգեց օրհներգեր, լսեց հաղորդության աղոթքները և ուշադրություն դարձրեց ելույթ ունեցողներին: Առաջին խոսողի ելույթի կեսից, նրա աչքերից արցունքներ հոսեցին: Որոշակի շփոթությամբ նա ուշադիր նայում էր շուրջը` իրենից բացի, ոչ ոք կարծես հուզված չէր: Նա հաստատ չգիտեր, թե ինչ է տեղի ունենում իր հետ, սակայն այդ փորձը փոխեց նրա կյանքը: Այդ ժողովի ժամանակ էր, որ նա իսկապես սկսեց հոգեպես պատրաստվել իր միսիային: Նա զգաց ինչ-որ բան, և, բարեբախտաբար, գործեց և այդպիսով պահպանեց այդ զգացմունքները» (“Yagottawanna,” Ensign, May 1991, 46):

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե այս պատմության որ մասը տպավորեց նրանց: Երբ մի քանի ուսանողներ արտահայտվեն, կարող եք առաջարկել, որ նրանք գրեն մի հատուկ եղանակ, որով կարող են բարելավել Հոգով սովորելու իրենց ջանքերը:

Խնդրեք ուսանողներին խորհել` թե ինչպես կարող են հասկանալ, որ ուսուցանում և սովորում են Հոգով: Ապա հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50․21-22 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին գտնել Տիրոջ ցուցումը, թե ինչպես անել դա:

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ուսուցանում և սովորում ենք Հոգով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «շենանում են և միասին ցնծում»: Ե՞րբ եք ունեցել այսպիսի փորձառություն:

  • Ինչպե՞ս կամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 50․13-22 հատվածների Տիրոջ ուսուցումը: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ուսուցանում և սովորում ենք Հոգով, մենք հասկանում ենք մեկս մյուսին և շենանում ու ցնծում ենք միասին: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.23–25 հատվածները: Խնդրեք նրանց գտնել տարբերությունը, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ ուսուցանում են Հոգով և ինչ է տեղի ունենում` երբ ուսուցանում են «որևէ այլ ձևով» (ՎևՈւ 50.17): Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ինչպե՞ս է Տերը նկարագրում ուսուցումը, որը չի շենացնում:

  • Ինչպե՞ս է Տերը նկարագրում ուսուցումը, որն «Աստծուց է»: ( ՎևՈւ 50.24): Նրա ասելով, ինչպե՞ս մենք կօրհնվենք, ստանալով այդպիսի ուսուցում:

  • Ի՞նչ վարդապետություն է ուսուցանվում այս հատվածներում: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Այն, ինչ գալիս է Աստծուց, լուսավորում և շենացնում է, իսկ այն, ինչն Աստծուց չէ` բերում է շփոթություն և խավար: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ե՞րբ եք զգացել, որ մի բանը, որ լսել եք, տեսել կամ զգացել եք` Աստծուց չէր: Ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ ճանաչել դա:

Բացատրեք ուսանողներին, որ նրանք կլսեն ու կտեսնեն ուղերձներ, որոնք միտված կլինեն` վնասելու իրենց հավատքը: Սկզբունքները, որ նրանք այժմ սովորում են, կարող են ամրացնել նրանց` դիմակայելու այդ ուղերձներին: Կարող եք կիսվել ձեր փորձով` թե երբ է Հոգին օգնել ձեզ ճանաչել, որ ուղերձն Աստծուց չէ:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 50․26-36 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել է քահանայության կրողներին զորության ու պարտականությունների վերաբերյալ, որոնք գալիս են նրանց կարգվելու հետ: Նա ասել է, որ քահանայության կրողները պետք է ծառայեն մյուսներին և իրենց մաքուր պահեն: Երբ այդպես են անում, Տերը նրանց զորություն է տալիս հաղթահարելու կեղծ ոգիներին, ինչպիսիք օրինակ կային սրբերի մեջ այս հայտնության տրման ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 50․37-46

Տերը քաջալերում է սրբերին շարունակել աճել շնորհով ու ճշմարտությամբ, և վստահեցնում է նրանց, որ Նա իրենց հետ է:

Ցուցադրեք Ընտանեկան Աղոթք նկարը (Gospel Art Book [2009], no. 112; տես նաև LDS.org): Նկարում պատկերված փոքրիկ տղային մատնացույց անելով, տվեք հետևյալ հարցերը.

Նկար
Ընտանեկան աղոթք
  • Կարո՞ղ եք պատկերացնել այս փոքրիկ տղային ավելի մեծ հասակում` լիաժամկետ միսիայում ծառայելիս: Ի՞նչն է այս նկարում ցույց տալիս, որ նա պատրաստ կլինի ծառայելու:

  • Հաշվի առնելով այն աշխատանքը, որ Տերը պահել է մեզանից յուրաքանչյուրի համար, ինչո՞վ ենք մենք նման այս փոքրիկ տղային:

Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 50․37-46 հատվածները պարունակում են Տիրոջ խորհուրդն այն երեցներին, ովքեր ներկա էին այս հայտնությունը ստանալու ժամանակ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 40-րդ հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ խորհուրդ է տվել Տերն այդ երեցներին:

  • Համաձայն 40 հատվածի, ինչո՞ւ Տերն այս քահանայության կրողներին «փոքր երեխաներ» անվանեց: Ի՞նչ առումով ենք մենք փոքր երեխաների նման:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աճել շնորհի մեջ»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում աճել «ճշմարտության գիտության մեջ»:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից` օրհնությունների մասին, որոնք Փրկիչը ցանկանում է, որ մենք ստանանք: (Ուսանողները պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Փրկիչը ցանկանում է, որ մենք աճենք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.41-46 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին գտնել մխիթարության ու հավաստիացման այն բառերը, որոնք Տերն ասել է այդ երեցներին և մեզ:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Տերն ասում է «դուք իմն եք»: Ինչպե՞ս կարող է այս հավաստիացումն օգնել մեզ` չվախենալ: ( ՎևՈւ 50.41):

  • Այս հատվածներից ուրիշ ո՞ր խոստումներն են նմանապես նշանակալից ձեր համար:

Ամփոփեք ձեր վկայությունը բերելով այս դասին ուսուցանված սկզբունքների մասին: Քաջալերեք ուսանողներին ավելի լիարժեք ուսուցանել և սովորել Հոգով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 50: Ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը

Երեց Փարլի Պ. Պրատը նկարագրել է Ջոզեֆ Սմիթին` այս հայտնությունը թելադրելիս, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 50 բաժնում: Սա ամենամանրամասն նկարագիրներից մեկն է, որ ունենք մարգարեի մասին` հայտնությունները թելադրելիս: Երեց Պրատը ասել է.

Նկար
Parley P. Pratt

«Յուրաքանչյուր նախադասությունն արտասանվում էր դանդաղ և շատ հստակ, դադար տալով դրանց միջև, բավականաչափ երկար, որ այն արձանագրվեր սովորական գրողի կողմից` խոշոր ձեռագրով:

Երբեք չի եղել որևէ երկմտանք, վերանայում, կամ հետադարձ ընթերցում, որպեսզի պահպանվի թեմայի զարգացումը․ Եվ ես ներկա էի` վկայելու մի քանի էջերի միմյանց հետ կապակցված լինելու թելադրանքի մասին» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 62):

Հայտնությունները թելադրելուց հետո, Ջոզեֆ Սմիթը միշտ վերանայում էր գրված տարբերակը, փնտրելով ոգեշնչում` անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 50: «Տարօրինակ երևույթներ և կեղծ ոգիներ» էին հայտնվել սրբերի մեջ

Ջոն Ուիթմերը նկարագրում է որոշ «տարօրինակ երևույթներն ու կեղծ ոգիները» (History of the Church, 1:146) սրբերի մեջ` Կիրթլենդում, 1831թ. գարնանը:

Նկար
Ջոն Ուիթմեր

«Ոմանք տեսիլքներ էին տեսնում և չէին կարողանում բացատրել, թե ինչ են տեսել, ոմանք էլ երևակայում էին, թե ունեն Լաբանի սուրը և այն իրենց ձեռքում է [ձիավոր զինվորի պես], ոմանք իրենց պահում էին ինչպես հնդկացին` սկալպահանման [գլխամաշկը հանելու] գործողության ժամանակ, ոմանք սահում էին կամ շարժվում հատակի վրա` օձի արագությամբ, համարելով, որ նավով նավարկում են լամանացիների մոտ` ավետարանը քարոզելու: Եվ շատ այլ սին ու հիմար դրսևորումներ, որոնք հարկ չէ և անիմաստ է նշել» (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 305):

Վարդապետություն և Ուխտեր 50.13–14, 17: Ուսուցանել Ճշմարտության Հոգով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե մենք ինչ պետք է անենք, մինչև կկարողանանք Հոգով ուսուցանել.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները: Մենք պետք է ուսումնասիրենք ապրող մարգարեների ուսմունքները: Մենք պետք է սովորենք, ինչ կարող ենք, որպեսզի լինենք ներկայանալի և հասկացվող: Պատրաստվածությունը Հոգով ուսուցանելու նախադրյալն է» (“Teaching and Learning by the Spirit,” Ensign, Mar. 1997, 10):

Առաջին Նախագահության Նախագահ Հենրի Բ. Այրինգը մեզ միտք և հրահանգավորում է տվել` օգնելու համար Հոգով ուսուցանելու հարցում:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Վարդապետությունը զորություն է ձեռք բերում, երբ Սուրբ Հոգին հաստատում է, որ այն ճշմարիտ է:

Քանի որ մենք ունենք Սուրբ Հոգու կարիքը, մենք պետք է զգույշ և ուշադիր լինենք, որպեսզի չանցնենք ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու սահմանը: Սուրբ Հոգին Ճշմարտության Հոգին է: Մենք հրավիրում ենք նրա հաստատումը, երբ խուսափում ենք շահարկումից կամ անձնական մեկնաբանություններից: Դա հնարավոր է դժվար լինի: Դուք սիրում եք այն անձին, ում վրա փորձում եք ազդել: Նա հնարավոր է մերժած լիներ նախկինում լսած վարդապետությունը: Գայթակղություն կա որևէ նոր կամ զգայացունց բան փորձել: Սակայն երբ զգուշանում ենք, որպեսզի ուսուցանենք միայն ճշմարիտ վարդապետությունը, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգին՝ որպես գործընկեր» (“Teaching True Doctrine,” Ensign, Apr. 2009, 6):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է տարբերությունը` Հոգով ուսուցանելու և մեր ինտելեկտով ուսուցանելու միջև.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մի քանի տարի առաջ ես հանձնարարություն ունեի Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում, նմանատիպ, ինչպիսին Տարածքային նախագահն է.

Մի կիրակի, … ես այցելեցի [մի] ճյուղի քահանայության ժողով, որտեղ մի խոնարհ, կրթություն չունեցող մեքսիկացի քահանայության ղեկավար փորձում էր հաղորդել ավետարանի ճշմարտությունները: Ակնհայտ էր, թե որքան խորն էին դրանք դիպչել նրա կյանքին: Ես նկատեցի նրա ուժեղ ցանկությունը` հաղորդելու այդ սկզբունքները: Նա գիտակցում էր, որ դրանք մեծ արժեք ունեն եղբայրների համար, ում նա սիրում էր: Նա կարդաց դասի ձեռնարկից, մինչդեռ արեց դա մաքուր սիրո դրսևորումով` Փրկչի հանդեպ և նրանց հանդեպ, ում ուսուցանում էր: Այդ սերը, անկեղծությունն ու ցանկության մաքրությունը թույլ տվեցին, որ Սուրբ Հոգու ազդեցությունը պարուրեր սենյակը:

Դրանից հետո ես այցելեցի այն ծխի կիրակնօրյա դպրոցի դասարանը, ուր այցելում էր իմ ընտանիքը: Դասը ներկայացնում էր համալսարանի շատ կրթված մի պրոֆեսոր: Այդ փորձառությունը խիստ տարբերվող էր այն մեկից, որը վայելել էի ճյուղի քահանայության ժողովին: Ինձ թվում էր, որ ուսուցիչն իրեն հանձնարարված թեման (Ջոզեֆ Սմիթի կյանքը) զարգացնելու համար, միտումնավոր ընտրել էր անհասկանալի հղումներ և անսովոր օրինակներ: Ինձ մոտ հստակ տպավորություն էր, որ նա օգտագործում է ուսուցանման հնարավորությունը` տպավորելու համար լսարանն իր մեծ գիտելիքներով: Նա, ասես, չուներ սկզբունքները ներկայացնելու այն միտումը, որն ուներ խոնարհ քահանայության ղեկավարը:

Մեքսիկացի քահանայության ղեկավարի խոնարհությունն այն նախադրյալն էր, որի շնորհիվ նա հանդիսանում էր գործիք` ճշմարտությունը հոգևոր եղանակով ներկայացնելու գործում» (“Helping Others to Be Spiritually Led” [address to CES religious educators, Aug. 11, 1998], 10–11, LDS.org):

Վարդապետություն և Ուխտեր 50․19-20: Ստանալ Հոգով

Առաջին Նախագության Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկն ասել է, որ մենք կարևոր դեր ունենք` որոշելու, թե արդյոք խոսողն ուսուցանում է Հոգով, թե` ոչ:

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Մենք կարող ենք ասել, թե երբ են խոսողները «ներգործվում Սուրբ Հոգով», միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս ենք «ներգործվում Սուրբ Հոգով»:

Ինչ-որ առումով, սա ամբողջովին տեղափոխում է պատասխանատվությունը նրանցից դեպի մեզ` որոշելու, թե երբ են նրանք այս կերպ խոսում» (“When Are Church Leaders’ Words Entitled to Claim of Scripture?” Church News, July 31, 1954, 9):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը մեկնաբանել է ուսանողների պարտականությունը արդյունավետ սովորելու հետ կապված.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Որքան շատ դասարանի անդամներ կարդան սուրբ գրություններից իրենց հանձնարարությունները, այնքան ավելի շատերը կբերեն իրենց սուրբ գրությունները դասարան, և ավելի շատ կքննարկեն, թե իրականում ինչ դեր ունի ավետարանն իրենց կյանքում, և ավելի մեծ կլինի նրանց ոգեշնչումը, աճը, և ուրախությունը, երբ նրանք փորձեն լուծել իրենց անձնական խնդիրներն ու դժվարությունները» (“Teaching by the Spirit,” Ensign, Jan. 1989, 15):

Կիրակնօրյա Դպրոցի ընդհանուր նախագահը` Ռոջեր Մերիլը կարևորել է արմատական անհրաժեշտությունը մեզ համար` սովորելու Հոգով.

Նկար
Ա․ Ռոջեր Մերիլ

«Ես սկսել եմ ավելի խորը հասկանալ, թե որքան էական կարևորություն ունի` Հոգով ընդունելը: Մենք հաճախ ենք կենտրոնանում, պատշաճ ձևով, Հոգով ուսուցանելու կարևորության վրա: Բայց մենք պետք է հիշենք, որ Տերը հավասար, եթե ոչ ավելի մեծ, կարևորություն է տվել Հոգով ընդունելուն: (Տես ՎևՈւ 50.17-22)»: (“Receiving by the Spirit,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2006թ., 93):

Յոթանասունից Երեց Ջաք Հ. Գոազլինդը հետևյալ պատմությունն է պատմել, ներկայացնելու համար, որ մեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հասկանալու` արդյոք Հոգով է սովորում, թե` ոչ:

Նկար
Երեց Ջեք Հ. Գոսլինդ

«Մի քանի տարի առաջ ես լսեցի մի լավ եղբոր մասին, ով նկարագրել էր իր մտադրությունը, երբ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն իր եզրափակիչ ելույթն էր ունեցել գերագույն համաժողովին: Մի տոթ երեկո էր և հինգերորդ նիստն էր, որին նա մասնակցում էր: Նա նստած էր օթյակում, և նրա միտքն աշխատելու լուրջ խնդիր ուներ: Նա նկատեց միջնամասում նստած մի մարդու, ով քնած էր` գլուխը հետ գցած և բերանը բաց: Նրա մոտ մի միտք առաջացավ, որ եթե նա գտնվեր Թաբերնաքլի տանիքի վրա, կարող էր թքել օդանցքներից մեկի միջով` ուղիղ այդ քնած մարդու բերանի մեջ: Ինչպիսի՜ փառահեղ միտք: Ժողովից հետո, նրա ականջին հասավ երկու տղամարդկանց միջև տեղի ունեցող խոսակցությունը` նրանք իրենց զգացումներով էին կիսվում Նախագահ Մակքեյի ելույթի վերաբերյալ: Նրանք ակնհայտորեն տարված էին նրանով, ինչ լսել էին: Նա մտածեց. «Այս երկու եղբայրները հրաշալի հոգևոր փորձառություն ունեցան, իսկ ե՞ս ինչ էի անում»: Մտածում էի առաստաղից թքելու մասին»: (“Yagottawanna,” Ensign, May 1991, 46):