Սեմինարիա
Դաս 36. Վարդապետություն և Ուխտեր 29.30-50


Դաս 36

Վարդապետություն և Ուխտեր 29․30-50

Նախաբան

1830թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովից մի քանի օր առաջ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ վեց երեցների ներկայությամբ: Հայտնությամբ այդ երեցները սովորեցին Ադամի և Եվայի Անկման մասին, ինչպես նաև Անկումից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փրկագնման մասին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 29․30-45

Փրկիչը հայտարարում է, որ փրկագնել է մեզ Անկումից և որ փրկություն է առաջարկում մեր մեղքերից

Կիսվեք հետևյալ դրվագով ձեր ուսանողների հետ, ապա տվեք հետևյալ հարցը.

Պատկերացրեք, թե ձեր ընկերներից մեկը գալիս է ձեզ մոտ և փոքր ինչ հուսահատված է: Երբ դուք հարցնում եք, թե ինչու է նա հուսահատված, նա ասում է, որ չի հասկանում, արդյոք լավ մարդ լինելը արժե այն ջանքերը, որոնք պետք է գործադրել դրա համար: Նա բացատրում է, որ թեև փորձում է պահել պատվիրանները, իր կյանքը չի փոխվում դեպի լավը, ի տարբերություն իր հասակակիցների կյանքին, որոնք մեղքեր են գործում: Բացի դա նա նշում է, որ իր հասակակիցների հետ, կարծես թե, ոչ մի վատ բան չի պատահում նրանց սխալ ընտրությունների պատճառով:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջ մտահոգությանը:

Հրավիրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 29-ում գտնել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կօգնեն իրենց պատասխանել իրենց ընկերների մտահոգություններին:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.31--32 հատվածները և խնդրեք դասարանին հետևել նրան։ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածները, մինչ ուսանողը բարձրաձայն կկարդա, բացատրեք հետևյալը.

Արարարման ժամանակ Ադամը, Եվան, երկիրը և երկրի վրա բոլոր բաները հոգևոր վիճակում էին: Թեև Ադամն ու Եվան ունեին ֆիզիկական մարմիններ, նրանք ենթակա չէին մահվան և կարող էին ընդմիշտ բնակվել Աստծո ներկայության մեջ: Ինչևէ, ըստ Երկնային Հոր ծրագրի, Նրա բոլոր արարումները պետք է նյութական դառնային: Այլ խոսքերով, նրանք պետք է դառնային նյութական և ենթակա մահվան: Հարությունից հետո նրանք պետք է վերադառնային հոգևոր վիճակի՝ ֆիզիկական, սակայն նաև անմահ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.34-35 հատվածները: Հանձնարարեք ուսանողներին գտնել, թե ինչպես է Տերը վերաբերվում պատվիրաններին, որոնք տալիս է մեզ:

  • Ինչպե՞ս Տերը նկարագրեց Իր պատվիրանները: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ վարդապետությունը. Աստծո բոլոր պատվիրանները հոգևոր են: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կբացատրեիք Տիրոջ հայտարարությունն այն մասին, որ Իր բոլոր պատվիրանները հոգևոր են: Որո՞նք են հոգևոր օրհնությունների օրինակները, որոնք ստանում ենք պատվիրանները պահելու հետևանքով:

Երբ ուսանողները պատասխանեն այս հարցերին, կարող եք շեշտել, որ շատ պատվիրաններ, օրինակ՝ Իմաստության Խոսքը և տասանորդի օրենքը, նյութական օրհնություններ են բերում: Ինչևէ, դրանք տանում են դեպի ավելի մեծ հոգևոր օրհնությունների: Մինչ նյութական օրհնությունները, ի վերջո, վերջանում են, հոգևոր օրհնությունները հավերժ են:

  • Ինչպե՞ս կարող է գրատախտակին գրված վարդապետությունը օգնել ձեր ընկերոջը դասի սկզբում քննարկված դրվագում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 29.36-39, բացատրելով, որ դևն ըմբոստացավ Աստծո դեմ նախաերկրային հոգևոր աշխարհում և իր ետևից տարավ «երկնքի զորքերի մեկ երրորդին»: Քանի որ դևը և նրա հետևորդները ապստամբեցին, նրանք վտարվեցին:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․39 և խնդրեք դասարանին գտնել պատճառները, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ դևը փորձի մեզ:

  • Ինչո՞ւ Տերը թույլ տալիս, որ դևը փորձի մեզ: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար ընտրություն ունենալ չարի և բարու միջև:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին քննարկել Վարդապետություն և Ուխտեր 29.40–45-ի ճշմարտությունները, շեշտեք, որ Վարդապետություն և Ուխտեր 29.35-ում Տերը հիշատակում է մի պատվիրան, որը Նա տվել է Ադամին Եդեմի պարտեզում (տես նաև ՎևՈւ 29.40): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այդ պատվիրանը Մովսես 3.16-17-ում։

  • Ի՞նչ պատվիրան Տերը տվեց Ադամին։ (Տերը պատվիրեց Ադամին չուտել բարու և չարի գիտելիքի ծառի պտղից:) Ըստ Տիրոջ խոսքերի, ի՞նչ կպատահեր Ադամին, եթե նա խախտեր այդ պատվիրանը: (Ադամիը կմահանար: Իր մեղսագործության պահից Ադամը ենթակա դարձավ ֆիզիկական և հոգևոր մահվան:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.40-41 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով «հոգևոր մահ» արտահայտության իմաստը:

  • Համաձայն այս հատվածի, ի՞նչ է հոգևոր մահը: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը. Հոգևոր մահը Աստծո ներկայությունից հեռացվելն է:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հատված 41-ում «առաջին մահ» արտահայտության իմաստը, բացատրեք, որ կա երկու տեսակի հոգևոր մահ: Առաջինը Անկման հետևանք է և ժամանակավոր է: Երկրորդը չապաշխարած մեղքերի հետևանք է և կարող է մշտական դառնալ նրանց համար, ովքեր չեն ապաշխարում և չեն հնազանդվում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.42 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով մահվան այն տեսակը, որն առաջացավ Ադամի մեղքի հետևանքով:

  • Մահվան ի՞նչ տեսակ առաջացավ Ադամի մեղքի հետևանքով: (Ժամանակավոր մահ, այսինքն՝ ֆիզիկական մարմնի մահ: Ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մահկանացու մարմնից:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Անկման հետևանքները ողջ մարդկության համար, խնդրեք նրանց կարդալ մտքում Հելաման 14.16: Հանձնարարեք նրանց գտնել, թե ովքեր են իրենց վրա կրում Ադամի մեղքի հետևանքները:

  • Ովքե՞ր են իրենց վրա կրում Ադամի մեղքի հետևանքները: (Ամբողջ մարդկությունը:)

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 14.17 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարելի է հաղթահարել Ադամի մեղքի հետևանքները:

  • Ինչպե՞ս պետք է հաղթահարվեն Ադամի մեղքի հետևանքները: Ովքե՞ր կստանան այդ օրհնությունները:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները․ Ալմա 33.22, 42․23։ Բացատրեք, որ բոլոր մարդիկ կվերադառնան Աստծո ներկայությունը դատաստանի համար, բայց ոչ բոլորը արժանի կլինեն ընդմիշտ բնակվելու Նրա ներկայության մեջ: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ սուրբ գրություններից այն հատվածները, որոնք դուք գրել եք գրատախտակին` փնտրելով այս ճշմարտության ապացույցը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց գրածով։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.43-44 հատվածները: Շեշտեք հայտարարությունն այն մասին, որ ովքեր չեն հավատա Քրիստոսին, չեն փրկագնվի իրենց հոգևոր անկումից: Բացատրեք, որ չնայած բոլոր մարդիկ կփրկագնվեն Ադամի և Եվայի Անկումից, նրանք, ովքեր չեն գործադրի հավատք առ Հիսուս Քրիստոս և չեն ապաշխարի, չեն փրկագնվի իրենց հոգևոր անկումից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.42-43 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն ճանապարհը, որով մենք կարող ենք փրկվել մեր մեղքերի հետևանքներից:

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ մենք պետք է անենք մեր մեղքերի հետևանքներից փրկվելու համար: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսն առաջարկում է ներում և հավերժական կյանք բոլոր նրանց, ովքեր հավատք կգործադրեն Իր հանդեպ և կապաշխարեն իրենց մեղքերից: Գրեք այս վարդապետությունը գրատախտակին:)

Վկայեք, որ Ադամի և Եվայի անկումը մեր երջանկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագրի մի մասն էր: Թեև ծնվելուց առաջ մենք ապրել ենք Աստծո ներկայության մեջ, բոլորս պետք է գաինք երկիր մոլորակ, ստանայինք ֆիզիկական մարմին և մեր փորձառության միջոցով սովորեինք օգտագործել Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ընտրությունը: Երբ մենք հավերժական կյանք ստանանք, մեր հոգևոր վիճակը ավելի լավը կլինի, քան այն, որը մենք ունեինք նախաերկրային հոգևոր աշխարհում: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ բացատրությունը Հավատքին հավատարիմ գրքից.

«Անմահությունը հավետ ապրելն է որպես հարություն առած էակ: Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով յուրաքանչյուրը կստանա այդ պարգևը: Հավերժական կյանքը, կամ վեհացումը, սելեստիալ արքայությունում բարձրագույն աստիճան ժառանգելն է, որտեղ մենք կապրենք ընտանիքներով Աստծո ներկայության մեջ (տես ՎևՈւ 131.1–4): Ինչպես անմահությունը, այս պարգևը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Սակայն այն պահանջում է ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելը (տես Հավատո Հանգանակ 1.3)» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 52):

Ուսանողներին օգնելու համար հասկանալ, թե ինչու է կարևոր այնպիսի ընտրություններ կատարել, որոնք կօգնեն ստանալ Փրկչի Քավության օրհնությունները, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
President Thomas S. Monson

«Վտանգի մի ենթարկեք ձեր հավերժական կյանքը: Եթե մեղք եք գործել, որքան շուտ սկսեք վերադարձի ձեր ճանապարհը, այնքան շուտ կգտնեք քաղցր խաղաղությունը և ուրախությունը, որոնք գալիս են ներման հրաշքի հետ միասին:

… Դուք ազնվական ծագում ունեք: Ձեր նպատակն է՝ հավերժական կյանքը մեր Հոր արքայությունում։ Այդ նպատակը ձեռք է բերվում ոչ թե մի փառահեղ փորձ անելով, այլ ողջ կյանքում արդարակեցության, իմաստուն ընտրություններ կուտակելու, անգամ կայուն դեպի նպատակը գնալու արդյունքում: Ինչպես ցանկացած շատ կարևոր հարցում, հավերժական կյանքի վարձքը ջանքեր է պահանջում:

… Եկեք լցվենք երախտագիտությամբ ընտրության իրավունքի համար, ընդունենք մեր ընտրության պատասխանատվությունը և միշտ հիշենք ընտրության արդյունքների մասին» («Ընտրության երեք դասերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 69–70):

Վարդապետություն և Ուխտեր 29․46-50

Փրկիչը հայտարարում է, որ փոքր երեխաները և նրանք, ովքեր չեն հասկանում, փրկագնված են Իր Քավության միջոցով

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 29.46–50-ում մենք տեսնում ենք, որ Աստծո օրենքները խախտելու հետևանքները տարբերվում են փոքր երեխաների և նրանց համար, ովքեր պատասխանատու չեն Աստծո առաջ: Մենք նաև տեսնում ենք Հիսուս Քրիստոսի մեծ զորությունը և ողորմածությունը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.46-47 հատվածները:

  • Ի՞նչ է դա նշանակում փոքր երեխաների համար, ովքեր մահանում են նախքան ութ տարեկան դառնալը: (Նրանք փրկված են սելեստիալ արքայությունում: Sես նաև ՎևՈւ 137.10: Կարող եք շեշտել, որ ըստ Ծննդոց 17.11-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության [Աստվածաշնչի հավելված] և Վարդապետություն և Ուխտեր 68.25-ի, փոքր երեխաները սկսում են պատասխանատու դառնալ Տիրոջ առաջ ութ տարեկան հասակում: Այս թեմայով լրացուցիչ ուսմունքների համար տես Մորոնի 8 և Վարդապետություն և Ուխտեր 137.10:)

  • Ինչպե՞ս է այս հատվածը մեծացնում Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր հասկացողությունը:

Ավարտելով, հրավիրեք ուսանողներին կարդալ մտքում Վարդապետություն և Ուխտեր 29.49 և խորհել անձնապես իրենցից Տիրոջ ակնկալիքների մասին: Մի քանի ուսանողի հրավիրեք ասել, թե ինչ է իրենց համար նշանակում հնարավորություն ունենալ վերադառնալ Երկնային Հոր ներկայություն և մնալ այնտեղ հավերժորեն: Մի քանի ուսանողների պատասխաններից հետո խրախուսեք ուսանողներին կատարել այնպիսի ընտրություններ, որոնք հնարավորություն կտան իրենց հավերժ բնակվելու Տիրոջ ներկայության մեջ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 29․30-50։

Հետևյալ աղյուսակը պատկերում է այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Ադամի և Եվայի համար արգելված պտուղը ճաշակելուց հետո.

Անկումից առաջ

Անկումից հետո

  1. Չկար ֆիզիկական մահ. Ադամն ու Եվան կապրեին հավերժ, եթե մեղք չգործեին (տես2 Նեփի 2.22):

  2. Չկար հոգևոր մահ. նրանք ապրում էին Աստծո ներկայության մեջ:

  3. Դեպի վեհացում զարգացումը հնարավոր չէր (տես 2 Նեփի 2.22):

  4. Նրանք չէին կարող երեխաներ ունենալ (տես 2 Նեփի 2.23):

  5. Նրանք անմեղ էին, չէին ճանաչում ոչ բարին, ոչ չարը, ոչ ուրախությունը, ոչ թշվառությունը (տես 2 Նեփի 2.23):

  1. Բոլոր բաները դարձան մահկանացու և կարող էին ֆիզիկապես մահանալ (տես 2 Նեփի 9.6):

  2. Ադամն ու Եվան վտարվեցին Աստծո ներկայությունից և հոգևոր առումով մահացած դարձան (տես ՎևՈւ 29.40–42):

  3. Հավերժական զարգացումը ըստ Երկնային Հոր ծրագրի հնարավոր է դառնում (տես Մովսես 5.11):

  4. Նրանք կարող են երեխաներ ունենալ (տես Մովսես 4.22, 5.11):

  5. Նրանք ճանաչում էին բարին և չարը և կարող էին զգալ ուրախություն և թշվառություն (տես Մովսես 5.11):

Վարդապետություն և Ուխտեր 29․34-35։ Աստծո օրենքներին հնազանդվելու և չհնազանդվելու հետևանքները

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
President Boyd K. Packer

«Կյանքը կառավարող բնական և հոգևոր օրենքները հիմնվել են աշխարհի հիմնադրումից ի վեր: Դրանք հավիտենական են, ինչպես դրանք պահելու և չպահելու հետևանքները: Դրանք հիմնված չեն հասարակական կամ քաղաքական դատողությունների վրա: Դրանք չեն կարող փոխվել: Ոչ մի ճնշում, ոչ մի բողոք, ոչ մի օրենսդրություն չի կարող փոխել դրանք» (“For Time and All Eternity,” Ensign, Nov. 1993, 22):

Վարդապետություն և Ուխտեր 29.41։ «Վերջին մահ, որը հոգևոր է»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է երկրորդ և հոգևոր մահը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Երկրորդ մահը հոգևոր է, դա Տիրոջ ներկայությունից զրկվելն է: Այն նման է առաջին հոգևոր մահվանը, որով անցնում են բոլոր մարդիկ, ովքեր չեն ապաշխարել և չեն ստացել ավետարանը: Առաջաին հոգևոր մահով կամ բաժանման միջով անցած մարդիկ, ովքեր զրկվում են Աստծո ներկայության մեջ լինելուց, արտոնություն ունեն փրկագնվելու այդ մահից ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով: Մկրտության և հաստատման միջոցով նրանք վերստին ծնվում են և, այդպիսով, վերադառնում հոգևոր կյանքին, և մինչև վերջ իրենց շարունակական հնազանդության միջոցով նրանք դառնում են Աստծո սելեստիալ արքայությունում հավերժական կյանքի օրհնությունների ճաշակողները:

Նրանք, ովքեր անցնում են երկրորդ մահով, ունեցել են հոգևոր լույսը և ըմբոստացել են դրա դեմ: Նրանք մնում են իրենց մեղքերի և արգելանքի մեջ» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:222–23):

Վարդապետություն և Ուխտեր 29․46-47։ «Փոքր երեխաները փրկագնված են»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է փոքր երեխաների փրկության մասին, մինչև նրանց պատասխանատու դառնալը Աստծո առաջ.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Աստծո կողմցի իր ժողովրդին տրված բոլոր փառավոր ճշմարտություններից դժվար թե գտնվի ավելի քաղցր և հոգին բավարարող ու սրբագործող ճշմարտություն, ինչպիսին է այս մեկը, որ հայտարարում է՝ Փոքր երեխաները կփրկվեն: Նրանք կենդանի են Քրիստոսում և պետք է ունենան հավերժական կյանք: Նրանց համար ընտանեկան միավորը կշարունակվի և վեհացման լրիվությունը կլինի նրանցը: Ոչ մի օրհնություն ետ չի պահվի: Նրանք վեր կբարձրանան անմահության փառքի մեջ, կհասնեն իրենց կատարյալ հասունությանը և ընդմիշտ կապրեն սելեստիալ արքայության բարձրագույն երկնքում, և այդ ամենը Սուրբ Մեսիայի արժանիքների միջոցով և ողորմածությամբ և շնորհով, Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ, ով մահացավ, որպեսզի մենք ապրենք: …

Արդյո՞ք բոլոր երեխաները փրկվում են ավտոմատ կերպով սելեստիալ արքայությունում:

Այս հարցի պատասխանը ամպրոպաձայն այո է, որն արձագանքում է երկնքի մի ծայրից մյուսը: Հիսուսն ուսուցանել է դա Իր աշակերտներին: Մորմոնն ասել է դա կրկին ու կրկին անգամ: Շատ մարգարեներ խոսել են այդ մասին, և դա ակնհայտ է փրկության ծրագրում: Եթե այդպես չլիներ, փրկագնումը անսահման չէր լինի իր կիրառման մեջ: Եվ ինչպես մենք կակնալեինք, սելեստիալ արքայության մասին Ջոզեֆ Սմիթի տեսիլքը պարունակում է այս հայտարարությունը. «Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» ՎևՈւ 137․10

Ինչպե՞ս և ինչո՞ւ են նրանք փրկվում:

Նրանք փրկվում են քավության միջոցով և որովհետև ազատ են մեղքից: Նրանք գալիս են Աստծո մոտից մաքրության մեջ, ոչ մի մեղք կամ արատ չի դիպչում նրանց այս կյանքում, և նրանք վերադառնում են մաքրության մեջ իրենց Արարչի մոտ: Պատասխանատու անձինք պետք է դառնան մաքուր ապաշխարության, մկրտության և հնազանդության միջոցով: Նրանք, ովքեր պատասխանատու չեն մեղքի համար, երբեք չեն կարող հոգևորապես անկում ապրել, և կարիք չունեն փրկագնվելու հոգևոր անկումից, որը երբեք չեն ունեցել: Այստեղից է գալիս արտահայտությունը, որ փոքր երեխաները կենդանի են Քրիստոսում: «Փոքր երեխաները փրկագնված են աշխարհի հիմնադրումից ի վեր՝ իմ Միածնի միջոցով», - ասում է Տերը: ( ՎևՈւ 29.46)» (“The Salvation of Little Children,” Ensign, Apr. 1977, 3, 4–5):