Սեմինարիա
Դաս 52. Վարդապետություն և Ուխտեր 45․16-59


Դաս 52

Վարդապետություն և Ուխտեր 45․16-59

Նախաբան

Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը մարգարեանում են Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը նախորդող պայմանների և իրադարձությունների մասին: Նյու Յորքից Օհայո եկեղեցու տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում: Հայտնության մի մասում, որն ընդգրկված է այս դասում, Փրկիչը մանրամասներ է հայտնել Իր Երկրորդ Գալստին նախորդող ժամանակաշրջանի մասին: Նա ծավալվել է այն ճշմարտությունների շուրջ, որոնք ուսուցանել էր իր աշակերտներին Ձիթենյաց Սարի վրա (տես Մատթեոս ԻԴ):

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 45․16-46

Տերը բացահայտում է նշանները, որոնք կնախորդեն Իր երկրորդ գալուստը

Սկսեք այս դասը` տալով հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ շուտով անձրև է գալու:

Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես որ կան ցուցանիշներ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ է անձրև գալու, կան նաև ցուցանիշներ, կամ նշաններ, որոնք օգնում են մեզ իմանալ, թե երբ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը:

Գրեք հետևյալը գրատախտակին. Երկրորդ գալուստի նշանները:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը որոշ նշաններ է նկարագրել, որոնք կզգուշացնեն մեզ Նրա երկրորդ գալստյան մոտենալու մասին:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.16–17 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե Տիրոջ աշակերտներն ինչի վերաբերյալ էին հարցրել Նրան և ինչ Նա ասաց, որ ցույց կտա նրանց:

  • Ինչի՞ մասին էին խնդրել Տիրոջ աշակերտները, որ Նա ուսուցաներ իրենց:

  • Ի՞նչ էր ասել Տերը, որ ցույց կտա Իր աշակերտներին: (Ինչպես պիտի գա փրկագնման օրը և ինչպես է վերականգնվելու ցրված Իսրայելը):

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել Փրկչի ասած նշանները, որ նախորդելու են Իր Երկրորդ Գալստին, գրատախտակին գրեք հետևյալ հղումները.

ՎևՈւ 45.18-24

ՎևՈւ 45.25-27

ՎևՈւ 45.28-31, 33

ՎևՈւ 45.40-43

Ուսանողներին զույգերի բաժանեք և յուրաքանչյուր զույգին հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Խնդրեք նրանց զույգերով կարդալ այդ հատվածները, գտնելով այնտեղ հիշատակվող նշանները: Մինչ սկսելը դուք կարող եք նշել, որ այդ նշաններից մի քանիսն արդեն իրականացել են:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք զույգերին բարձրաձայնել իրենց գտածը դասարանին: Խնդրեք որևէ ուսանողի գրել գրատախտակին հնչած պատասխանները` «Երկրորդ Գալստյան Նշանները» վերնագրի տակ: Անհրաժեշտության դեպքում, օգտագործեք հաջորդ երկու պարբերություններում պարունակվող տեղեկությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մարգարեությունները:

Վարդապետություն և Ուխտեր 45.18–24 հատվածներում մենք կարդում ենք մարգարեություններ, որոնք արդեն իրականացել են: Այս հատվածներում մարգարեացվող իրադարձությունները կատարվել են Փրկչի մահից և Հարությունից կարճ ժամանակ հետո: Ուշադրություն դարձրեք, որ 20 հատվածում ակնարկվող տաճարը կառուցվել էր Երուսաղեմում Հերովդես Մեծի կողմից: Այն ոչնչացվել էր հռոմեացիների կողմից մ.թ. 70 թվականին։

Վարդապետություն և Ուխտեր 45.25-46 հատվածներում մենք կարդում ենք մարգարեություններ, որոնք իրականանալու են այս ժամանակաշրջանում` Փրկչի երկրորդ գալստից առաջ: Այս հատվածներում «հեթանոսների ժամանակը» արտահայտությունը (ՎևՈւ 45.25, 28, 30) վերաբերում է նրան, որ այս վերջին օրերում ավետարանն առաջինը կքարոզվի հեթանոսներին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ Ջոզեֆ Սմիթը «հեթանոսներից էր, ինչը նշանակում է, որ նա հեթանոս ազգի քաղաքացի էր և նաև, որ նա հրեա չէր: Իսկապես, ավետարանը երևան եկավ այս վերջին օրերում, հեթանոսների ժամանակներում, և վերջին հաշվով, չի գնալու հրեաների մոտ, մինչև հեթանոսների ժամանակը կլրանա (ՎևՈւ 45.28–30)»: (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 311):

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.34 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպե՞ս զգացին իրենց աշակերտները, երբ Հիսուս Քրիստոսն ասաց նրանց Իր Երկրորդ Գալստի նշանների մասին:

  • Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք երկրորդ գալուստի նշանների մասին:

Բացատրեք, որ երկրորդ գալուստի նշանների մասին իմանալը կարող է օգնել մեզ ապրելու առանց շահարկման, վախի կամ անհանգստության: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.35–38 հատվածները, իմանալու համար, թե ինչու Տերը տվեց այս նշանները: (Նախքան ուսանողների կարդալը, կարող եք բացատրել, որ Իսրայելում թզենին այն ծառն է, որի տերևներն ամենավերջինն են բողբոջում գարնանը, շատ ուշ` սեզոնի վերջում):

  • Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի կարողանանք ճանաչել, երբ որ «ժամը մոտ է», կամ, որ երկրորդ գալուստը մոտենում է:

Գրատախտակին գրեք Վարդապետություն և Ուխտեր 45.32, 39: Հրավիրեք ուսանողներին` ամեն մեկն իր կողքի նստողի հետ կարդան այս հատվածները և տեսնեն, թե ինչ կանեն Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրա երկրորդ գալուստին պատրաստ լինելու համար:

  • Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Տիրոջ գալուն:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե կանգնենք սուրբ տեղերում և սպասենք նշաններին, մենք …

  • Հիմնվելով հենց նոր սովորածի վրա, ինչպե՞ս կավարտեք այս նախադասությունը: (Հետևյալը հնարավոր տարբերակներից է, ինչպես ուսանողները կլրացնեն սկզբունքը. Եթե կանգնենք սուրբ տեղերում և սպասենք նշաններին, մենք պատրաստ կլինենք Տիրոջ երկրորդ գալուստին: Ավարտեք` գրելով այս սկզբունքը գրատախտակին):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս Հիսուս Քրիստոսի աշակերտը կարող է «կանգնել սուրբ տեղերում»: Ձեր կյանքում որո՞նք են այն տեղերը, որ դուք համարում եք «սուրբ տեղեր»:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորը հասկանալ, թե ինչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը: Քաջալերեք դասարանի անդամներին լսել, թե ինչ է նշանակում կանգնել սուրբ տեղերում:

«Սուրբ տեղերն» ավելի շուտ այն է, թե ինչպես է մարդն ապրում, քան` որտեղ է ապրում: Եթե մենք արժանի ենք ապրում Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը, ապա կանգնած ենք սուրբ տեղում: Սուրբ տեղը ցանկացած տեղ է, որտեղ անձը վայելում է Աստծո Հոգին» (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 196):

  • Ինչպե՞ս մենք կարող ենք կանգնել սուրբ տեղերում, երբ շրջապատված ենք աշխարհի չարությամբ:

Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Gospel Art Book [2009], no. 66; տես նաև LDS.org): Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 45․44-46 հատվածները, բացատրելով, որ նրանք, ովքեր պատրաստ են Փրկչի գալուստին, կտեսնեն Նրան փառքի մեջ գալով: Մինչև Նրա գալուստը, մահացած արդարները հարություն կառնեն և կբարձրանան` դիմավորելու Նրան: Հավատարիմ սրբերը, ովքեր ապրում են երկրի վրա, նույնպես կհափշտակվեն վեր` դիմավորելու Նրան (տես ՎևՈւ 88.96–98):

Նկար
Երկրորդ Գալուստը

Վարդապետություն և Ուխտեր 45․47-59

Փրկիչը բացահայտում է այն նշաններն ու զարմանալիքները, որոնք կուղեկցեն Նրա երկրորդ գալուստը:

Ցուցադրեք, կամ հրավիրեք ուսանողներին բացել Քարտեզ 1-ը («Սուրբ երկրի ֆիզիկական քարտեզը») իրենց սուրբ գրությունների աստվածաշնչյան քարտեզների բաժնում: Մատնանշեք Ձիթենյաց Սարի գտնվելու տեղը Երուսաղեմի կողքին, և բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45․48 հատվածը վերաբերում է Իսրայելում այս կարևոր վայրին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45․48 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ է պատահելու այս սարին և երկրին, երբ Փրկիչը վերադառնա:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.49–50 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե է՞լ ինչ է տեղի ունենալու երկրորդ գալուստի ժամանակ:

  • Ի՞նչ է տեղի ունենալու երկրի ազգերի հետ երկրորդ գալուստի ժամանակ:

  • Ձեր կարծիքով, ու՞մ են վերաբերում «նրանք, ովքեր ծաղր էին անում» բառերը:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.51–53 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե հրեաներն ինչպես են արձագանքելու, երբ Տերը գա Ձիթենյաց Սարի վրա:

  • Ինչո՞ւ կլացեն հրեաները, երբ Տերը վերադառնա:

Որպեսզի օգնեք ուսանողներին լրացուցիչ եղանակներ իմանալ, թե ինչպես պատրաստվել Տիրոջ երկրորդ գալուստին, ցուցադրեք Տասը կույսերի առակը նկարը(Gospel Art Book [2009], no. 53; տես նաև LDS.org): Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք որևէ մեկը հիշում է տասը կույսերի առակը: Անհրաժեշտության դեպքում խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս առակը Մատթեոս ԻԵ.1–13 հատվածներից:

Նկար
Տասը կույսերի առակը
  • Ինչո՞ւ էին իմաստուն կույսերից հինգը:

  • Ինչպե՞ս է այս առակը վերաբերում Փրկչի երկրորդ գալուստին:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.56-57 հատվածները մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է իրականանալու տասը կույսերի առակը:

  • Ինչպե՞ս է այս առակն իրականանալու երկրորդ գալուստի ժամանակ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ տասը կույսերի առակը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ում են ներկայացնում տասը կույսերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Այս առակի թվաբանությունը վախենալու է: Տասը կույսերն ակնհայտորեն ներկայացնում են Քրիստոսի Եկեղեցու անդամներին, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանեկան խնջույքին, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս ընդունվելու համար, երբ որ փեսացուն գար: Սակայն միայն կեսն էին պատրաստ, երբ նա եկավ» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Liahona, May 2004, 8)։

  • Համաձայն 57 հատվածի, ինչ պետք է մենք անենք, որպեսզի պատրաստ լինենք Տիրոջ գալուստին: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե ընդունենք ճշմարտությունը և վերցնենք Սուրբ Հոգին որպես մեր ուղեկից, մենք կմնանք Փրկչի երկրորդ գալուստի ժամանակ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

Հրավիրեք ուսանողներին մտածել գրատախտակին գրված սկզբունքի մասին և մտաբերել ժամանակներ, երբ նրանք ընդունել են ճշմարտությունը կամ հետևել` Սուրբ Հոգուն: Հրավիրեք մի քանիսին` կիսվել իրենց փորձառություններով:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են ճշմարտությունն ընդունելու և Սուրբ Հոգուն հետևելու ձեր փորձառությունները օգնել ձեզ պատրաստ լինել` հանդիպելու Տիրոջը Նրա երկրորդ գալուստի ժամանակ:

Հրավիրեք ուսանողներին, օգտագործելով գրատախտակին գրված սկզբունքները, նպատակ դնել, որը կօգնի նրանց պատրաստվել Փրկչի գալուստին:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.55, 58–59 հատվածները, հայտնաբերելով լրացուցիչ օրհնություններ, որ ստանալու են նրանք, ովքեր պատրաստված են և կմնան երկրորդ գալուստի օրը: Խնդրեք նրանց ասել այն, ինչ գտան:

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը կարևորել է անհանգիստ ժամանակներում Հոգին ունենալը: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը և հրավիրեք դասարանի անդամներին լսել, թե նախագահ Փաքերի խոսքերով` ինչպես պետք է մենք ապրենք երկրորդ գալուստին նախորդող ժամանակաշրջանում:

Նկար
President Boyd K. Packer

Մենք ապրում ենք անհանգիստ ժամանակներում՝ շատ անհանգիստ ժամանակներում: Մենք հույս ունենք, մենք աղոթում ենք ավելի լավ օրերի համար: Սակայն դա չի լինի: Մարգարեություններն են ասում մեզ դա: Որպես ժողովուրդ, որպես ընտանիք, կամ, որպես անհատներ մենք զերծ չենք մնալու գալիք փորձություններից»:

«Մենք չպետք է ապրենք ապագայի հանդեպ վախով: Մենք ամեն պատճառ ունենք ուրախանալու և շատ քիչ պատճառ` վախենալու: Եթե հետևենք Սուրբ Հոգու հուշումներին, մենք ապահով կլինենք, ինչ էլ որ ապագան մատուցի: Մեզ ցույց կտրվի, թե ինչ անել» (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 8):

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին այս դասին երկրորդ գալուստի մասին: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր զգացողություններով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 45: Հոդված Երկրորդ Գալուստի մասին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը համապարփակ ակնարկ է ներկայացրել Երկրորդ Գալստյան իրադարձությունների մասին մի հոդվածում` «Ե՞րբ կլինեն այս բաները» խորագրով: Հոդվածը տեղ էր գտել 1996թ. դեկտեմբերի Ensign-ում: Այն առկա է LDS.org-ում։

Վարդապետություն և Ուխտեր 45.25–28: «Հեթանոսների ժամանակները»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Հեթանոսների ժամանակները, այն ժամանակն է կամ դարաշրջանը, երբ ժամանակի կամ տարիների ընթացքում ավետարանը գնում է հեթանոսներին` արտոնյալ հիմունքներով: Հիսուսի օրերում, ավետարանն առաջինը առաջարկվեց հրեա ազգականներին, միայն հետագայում այն քարոզվեց հեթանոսների ականջներին: Մեր օրերում այն վերականգնվեց հեթանոսներին, այսինքն՝ ոչ-հրեա մարդկանց, սակայն մարդկանց, ովքեր Իսրայելի տնից են: Այն այժմ արտոնյալ հիմունքներով ուսուցանվում է հեթանոսներին կամ ոչ-հրեա ժողովրդին, քանի որ ինչպես Պողոսն էր ասել. «մի մասով Իսրայելին կուրություն եղավ, մինչև որ հեթանոսների լրությունը մտնէ» (Հռովմայեցիս 11․25)։

Ավետարանի վերականգնումը նշմարում է հեթանոսական դարաշրջանի ավարտը և հրեական դարաշրջանի երևան գալը: Մեր հայտնություններն ասում են, որ երբ Երուսաղեմի հրեաների մնացորդը կցրվի բոլոր ազգերի մեջ, մի իրադարձություն` որը վաղուց ի վեր տեղի է ունեցել, «նրանք կրկին պիտի հավաքվեն»: Սակայն նրանք պիտի մնան իրենց ցրված վիճակում, «մինչև հեթանոսների ժամանակը լրանա: Եվ երբ հեթանոսների ժամանակները գան, լույս կծագի խավարում նստածների մեջ, և դա կլինի իմ ավետարանի լրիվությունը. Բայց նրանք [ցրված հրեաների ընդհանրությունը] դա չեն ընդունում, քանզի նրանք չեն ըմբռնում լույսը, և մարդկանց ցուցումների պատճառով իրենց սրտերը շրջում են ինձանից: Եվ այդ սերնդում հեթանոսների ժամանակը կլրանա»: ( ՎևՈւ 45.24-29): Այդ են հրեաները, նրանցից մի քանիսն այժմ սկսում են հավատալ վերականգնված ավետարանին և վերադառնում են իրենց ճշմարիտ Մեսիային, դա հայտնի է: Հեթանոսների ժամանակները պետք է շուտով լրանան, և հրեաների ժամանակները ևս մեկ անգամ պետք է ուժի մեջ մտնեն» (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 1:97):

Վարդապետություն և Ուխտեր 45.35–38: «Ժամը մոտ է»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելը բացատրել է, որ երկրորդ գալուստին նախորդող իրադարձությունները կարող են շատ արագ տեղի ունենալ.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Որքա՞ն ժամանակ կա նախքան Երկրորդ Գալուստը: Եթե հրեշտակները` լավ իրազեկված անհատները, չգիտեն օրը, կամ ժամը (և կամ տարին), իհարկե, մեզանից ոչ ոք չգիտի: Նույնիսկ այս պարագայում, երբ մենք զրկված ենք ճշգրտությունից, մենք դեռ կարող ենք նկատել տերևները թզենու վրա և ժամանակների մարգարեացված նշանները: Մի կողմից, ակնհայտորեն շատ բան կա, որ դեռ պիտի իրականանա. առաջինը` ավետարանը պիտի քարոզվի բոլոր ազգերին որպես վկայություն (տես Մատթեոս ԻԴ.14): Մյուս կողմից, իրադարձություններից շատերը կարող են սեղմվել ժամանակի կարճ ժամկետի մեջ (օրինակ, դեպի ազգերը դռների բացումը, որոնք այժմ փակ են)» (That Ye May Believe [1992], 7):