Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 8–9, 11–16, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.68–75 (Մաս 4)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 8–9, 11–16, Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.68–75 (Մաս 4)

Նախապատրաստական նյութ տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ուսանողի ամենօրյա դասի ամփոփում

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որը ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 8–9, 11–16 հատվածները և Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.68–75 (Մաս 4) նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ կքննարկեք ձեր ուսանողների կարիքները:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 8-9 հատվածներ)

Երբ նրանք ուսումնասիրեցին թիթեղները թարգմանելու Օլիվեր Քաուդերիի փորձերը, ուսանողները հասկացան, որ հայտնությունը ստանալու և ճանաչելու համար նրանցից ջանքեր են պահանջվում: Նրանք նաև հասկացան, որ եթե ուսումնասիրեն և խնդրեն հավատքով, Տերը կխոսի նրանց մտքի և սրտի հետ` Սուրբ Հոգու զորությամբ:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 11-12 հատվածներ)

Մարգարեի եղբայր Հայրումը ցանկություն հայտնեց` աջակցելու Տիրոջ գործին: Հայրումին ուղղված հայտնությունից ուսանողները հասկացան, որ նրանք Աստծուց օրհնություններ են ստանում համաձայն իրենց ցանկությունների և, որ եթե նրանք ցանկանան կատարել Տիրոջ գործը, կարող են դառնալ շատ բարիք կատարելու միջոց: Ուսանողները նաև հնարավորություն ունեցան խորհելու, թե ինչպես նրանք կարող են ուսումնասիրել և ձեռք բերել Նրա Հոգին և զորությունը:

Օր 3 (Ջոզեֆ Սմիթ. Պատմություն 1.68–75, Վարդապետություն և Ուխտեր 13)

Ուսանողները սովորեցին, որ Հովհաննես Մկրտիչը ձեռնադրմամբ Ահարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Ահարոնյան Քահանայության բանալիները, որոնք ներառում են հրեշտակների սպասավորությունը, ապաշխարության ավետարանը և մկրտությունը ընկղմամբ` մեղքերի թողության համար, նորից երկրի վրա են:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 14-16 հատվածներ)

Դեյվիդ Ուիթմերը օգնեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին` տեղափոխվել Նյու Յորք` Փենսիլվանիայում հալածանքներից խուսափելու համար: Դեյվիդ Ուիթմերին ուղղված Տիրոջ խոսքերից ուսանողներն իմացան, որ եթե նրանք պահեն պատվիրանները և համբերեն մինչև վերջ, կստանան հավերժական կյանք։ Նրանք նաև հասկացան, որ եթե հավատարմորեն աջակցեն Տիրոջ գործին, նրանք կօրհնվեն և հոգևոր, և աշխարհիկ առումներով: Ուսումնասիրելով Ջոն և Փիթեր Ուիթմերին տրված հայտնությունները, ուսանողները պարզեցին, որ ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը բերելու մեր ջանքերը մեծ արժանիք են մեզ համար և, որ Աստված գիտի մեզ անձնապես:

Նախաբան

Օլիվեր Քաուդերին, Հայրում Սմիթը, Ջոզեֆ Նայթը, Դեյվիդ Ուիթմերը, Ջոն Ուիթմերը և Պիտեր Ուիթմերը բոլորը ճանաչեցին Ջոզեֆ Սմիթին որպես Աստծո մարգարե և անհամբեր էին աջակցելու նրան Վերականգնման գործում: Տերն ուսուցանեց նրանց հայտնության ոգու մասին և, թե ինչ պետք է անել` նախքան կփորձեն քարոզել ավետարանը:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 8-9

Տերը ուսուցանում է Օլիվեր Քաուդերիին և Հայրում Սմիթին հայտնության պարգևի մասին

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանք երբևէ ցանկացել են իմանալ, թե արդյո՞ք իրենք հայտնություն են ստացել Տիրոջից:

Հրավիրեք ուսանողներին վերանայելՎարդապետություն և Ուխտեր 8 և 9 բաժինները, ինչպես նաև, թե ի՞նչ են նրանք գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում այդ բաժինների մասին` օր 1 դասի մեջ այս մասի համար: Հանձնարարեք ուսանողներին շարադրել, թե ի՞նչ սովորեցին նրանք` աղոթքների պատասխանները ստանալու և ճանաչելու մասին: Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց սովորած նյութով:

  • Դուք ի՞նչ խնդիրների հետ եք բախվում, մինչ ձգտում եք հասկանալ, թե ե՞րբ եք հուշումներ կամ առաջնորդություն ստանում Սուրբ Հոգուց:

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 8 և 9 բաժինները ընդգրկում են Տիրոջ հրահանգները Օլիվեր Քաուդերիի համար, երբ Օլիվերը փորձեց թարգմանել ոսկե թիթեղները: Այս հայտնություններից կարող ենք սովորել, թե ինչպես ստանալ և ճանաչել հայտնությունը: Հրավիրեք ուսանողներին բացել Վարդապետություն և Ուխտեր 8.2-3 հատվածը (որը սուրբ գրությունների սերտման հատվածների ցանկից է) և միասին արտասանել հատվածը: Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերը խոսում է մեր մտքերի և սրտերի հետ Սուրբ Հոգու զորության միջոցով։

  • Այս սկզբունքը հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, երբ ձգտում եք ճանաչել Տիրոջ հայտնությունը:

Բացատրեք, որ անձնական հայտնություն փնտրելու և ստանալու պարգևը հասանելի է Աստծո բոլոր զավակներին։

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8.4 հատվածը բարձրաձայն և հրավիրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Տերը ի՞նչ էր խոստացել Օլիվերին, եթե նա «դիմեր» հայտնության պարգևին։ Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դիմիր» հայտնության ոգուն։ (Պատասխան փնտրել աղոթքներին և արժանի ապրել` ստանալու դրանք:)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 8.4 հատվածից: (Չնայած ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, համոզվեք, որ նրանք հասկացել են, որ Եթե մենք դիմենք հայտնության ոգուն, մենք կազատվենք չարիքից և վնասից։ Գրատախտակին գրեք այս սկզբունքը:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառությամբ, երբ Տերը պաշտպանել է նրանց կամ ինչ-որ մեկին, ում նրանք ճանաչում են, երբ նրանք փնտրում կամ լսում էին Սուրբ Հոգուն:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․1 հատվածը և փնտրել ուղիներ, որով կկարողանային բարելավել իրենց աղոթքները, որպեսզի դիմեն հայտնության ոգուն:

Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերի օրինակը (կամ գրեք այն գրատախտակին` նախքան դասի սկսվելը):

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Քանի որ Հոգին քնքշորեն և մեղմորեն է մեզ շշնջում, հեշտ է հասկանալը, թե ինչու մենք պետք է խուսափենք ոչ պատշաճ լրատվամիջոցներից, պոռնոգրաֆիայից և վնասակար, կախվածություն առաջացնող նյութերից և վարքից։ Թշնամու այս գործիքները կարող են վնասել և ի վերջո ոչնչացնել մեր կարողությունը` ճանաչելու Աստծո մեղմ ուղերձներն ու պատասխանելու այդ ուղերձներին, որոնք փոխանցվում են Նրա Հոգու զորության միջոցով: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լրջորեն մտածի և աղոթքով խորհի, թե մենք ինչպես կարող ենք հրաժարվել դևի գայթակղություններից և արդարությամբ «դիմենք դրան»` հենց հայտնության ոգուն` մեր անձնական կյանքում և ընտանիքներում» («Հայտնության Ոգին», Ensign or Լիահոնա, մայիս 2011, 88)։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Երեց Բեդնարի խոսքերը, փնտրելով այնպիսի արտահայտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչպես ավելի լավ «դիմեն» կամ հետամուտ լինեն հայտնության հոգուն։ Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն այս արտահայտությունները: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ արտահայտություններ դուք գտաք և ինչո՞ւ են դրանք առանձնահատուկ ձեզ համար:

  • Համաձայն Երեց Բեդնարի խոսքերի, ինչո՞ւ է կարևոր զգուշանալ չարից, եթե մենք ցանկանում ենք ստանալ և ճանաչել հայտնությունը:

Հանձնարարեք ուսանողներին մտածել մի քանի եղանակները, որոնց միջոցով մենք կկարողանանք ավելի լավ «դիմել» հայտնության հոգուն, որպեսզի պաշտպանություն ստանանք չարից։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն մի նպատակ, թե ինչպես նրանք կցանկանային լիարժեք կիրառել «դիմելու» այս պարգևն իրենց կյանքում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մեկ այլ ուղի` փնտրելու հայտնություն, հիշեցրեք նրանց, որ Օլիվեր Քաուդերիին թույլատվություն տրվեց թարգմանել, բայց երբ նա սկսեց, «չշարունակեց այնպես, ինչպես սկսել էր» (ՎևՈւ 9.5): Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 9․7-8 հատվածները և հրավիրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Տերը ինչ ասաց, որ Օլիվերը պիտի անի, որպեսզի հայտնություն ստանա։

  • Հիմնվելով Օլիվեր Քաուդերին տված Տիրոջ խորհրդին, ինչ է հաճախ մեզանից պահանջվում հայտնություն ստանալու համար: (Մեկ հնարավոր սկզբունք, որ ուսանողները կարող են գտնել, այն է, որ հայտնություն ստանալը և այն հասկանալը մեզանից ջանքեր է պահանջում: Կարող եք այդ ճշմարտությունը կամ ուսանողների կողմից արտահայտված նման մեկ այլ ճշմարտություն գրել գրատախտակին։)

  • Օգտագործելով Վարդապետություն և Ուխտեր 9.8, ինչ խորհուրդ կտայիք դուք ձեր ընկերոջը, ով փորձում է կարևոր որոշում կայացնել:

Դուք կարող եք նաև խնդրել ուսանողներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կարիք ունեին ջանքեր գործադրել դժվար որոշում կայացնելու համար, իսկ հետո հարցնել Երկնային Հորը, արդյո՞ք իրենք ճիշտ ընտրություն էին կատարել:

Վարդապետություն և Ուխտեր 11–12, 14–16

Տերը ուսուցանում է Հայրում Սմիթին, Ջոզեֆ Նայթին և Ուիթմեր եղբայրներին` Աստծո աշխատանքում նրանց դերի մասին

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանց խնդրել են մասնակցել երկրագնդի վրա տեղի ունեցող ամենամեծ գործերից մեկում: Ասացեք նրանց, որ 1829 թվականի մայիսին և հունիսին, հինգ մարդու անհատապես տեղեկացրին ավետարանի Վերականգնման գործում նրանց ունեցած դերի վերաբերյալ Տիրոջ կամքի մասին:

Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերն ու հղումները: Խնդրեք ուսանողներին այս հատվածներում փնտրել, թե Տերը ի՞նչ խորհուրդ տվեց անել այս մարդկանցից յուրաքանչյուրին` երկրի վրա Աստծո արքայության կառուցման գործին աջակցելու համար: Հրավիրեք ուսանողներին` փնտրել բոլոր չորս հատվածները: (Եթե ժամանակը կարճ է, բաժանեք հատվածները ուսանողների միջև և խնդրեք նրանց հաղորդել իրենց գտած նյութը:)

Հայրում Սմիթ

Ջոզեֆ Նայթ Ավագ

Դեյվիդ Ուիթմեր

Ջոն և Փիթեր Ուիթմերներ

ՎևՈւ 11.16, 18-19, 21

ՎևՈւ 12.6-9

ՎևՈւ 14.6-8, 11

ՎևՈւ 15.4–6, 16.4–6

Երբ ուսանողներն ավարտեն հատվածների ուսումնասիրությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ նմանություններ եք դուք նկատում այս հինգ մարդկանց տված Տիրոջ պատվիրաններում: Ի՞նչ տարբերություններ եք դուք տեսնում:

  • Վարդապետություն և Ուխտեր 11 բաժնի այս հատվածներից ձեր սովորածին հիմնվելով ինչ եք կարծում, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Հայրում Սմիթը «մի քիչ էլ սպասեր» (ՎևՈւ 11.16) Ավետարանը քարոզելու համար:

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Հայրումին Վարդապետություն և Ուխտեր 11.21 հատվածում, որը օգտակար կլիներ երիտասարդ կնոջը կամ տղամարդուն` պատրաստվել ծառայելու միսիայում: (Նրանց պատասխաններից ելնելով `օգնեք ուսանողներին ճանաչել հետևյալ սկզբունքը․ Նրանք, ովքեր ուսումնասիրում են Տիրոջ խոսքը, կստանան Նրա Հոգին և մարդկանց` ավետարանի ճշմարտության մեջ համոզելու զորությունը։) Կարող եք գրել այն գրատախտակին։

Հրավիրեք ուսանողներին խորհել, ինչ կարող են նրանք անել` լինելու ավելի շրջահայաց` Տիրոջ խոսքն ուսումնասիրելու և կիրառելու իրենց ջանքերում և նպատակ դնել` գործելու ըստ այն հուշումների, որ նրանք ստանում են խորհելիս:

Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում անգիր անել սուրբ գրության սերտման հատվածը Վարդապետություն և Ուխտեր 13.1-ում, հրավիրեք նրանց անգիր ասել միասին: Թույլ տվեք նրանց օգտագործել իրենց սուրբ գրություննները, եթե կարիքը լինի: Այնուհետև ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց օգտագործելով այդ հատվածը բացատրել իրենց զուգընկերոջը, թե ինչպես են Ահարոնյան Քահանայության բանալիներն օգնում` մարդկանց բերել դեպի Հիսուս Քրիստոսը:

Հաջորդ Մաս (Վարդապետություն և Ուխտեր 17-19)

Ասեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ մասը, նրանք կիմանան այն մարդկանց մասին, ովքեր ընտրված էին որպես վկաներ` տեսնելու ոսկե թիթեղները, Լիահոնան և այլ սուրբ իրեր: Նրանք կկարդան Գեթսեմանի պարտեզում և խաչի վրա Իր տառապանքների մասին Փրկչի պատմությունը: Նրանք նաև կկարդան Փրկիչի ուսմունքներն այն մասին, թե մենք ինչպես կարող ենք խուսափել այդպիսի տառապանքներից: