Սեմինարիա
Դաս 137․ Վարդապետություն և Ուխտեր 130․12-21


Դաս 137

Վարդապետություն և Ուխտեր 130․12-21

Նախաբան

Այս դասը պարունակում է վարդապետություններ, որոնք Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց Եկեղեցու ժողովին՝ Ռեյմուսում (Իլինոյս) 1843 թվականի ապրիլի 2-ին։ Այդ ուսմունքները գրված են Վարդապետություն և Ուխտերի 130 բաժնում։ Մարգարեն ուսուցանեց ապագա իրադարձություններ, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Նա նաև ուսուցանեց, թե ինչպես ենք մենք պահպանում մեր գիտելիքն ու բանականությունը մահանալուց հետո և բացատրեց, թե ինչպես կարող ենք ստանալ Աստծո օրհնությունները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 130․12-17

Ջոզեֆ Սմիթն աղոթում է Երկրորդ Գալստյան մասին

Դասից առաջ հետևյալ հայտարարությունը գրեք գրատախտակին․ Շատերն են մտածել Երկրորդ Գալստյան ճշգրիտ ամսաթվի մասին։

  • Արդո՞ք երբևէ ցանկացել եք ճշգրիտ իմանալ, թե երբ է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը տեղի ունենալու։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներում նշանավոր մի քրիստոնյա քարոզիչՎիլյամ Միլլերը պնդում էր, որ Փրկիչի Երկրորդ Գալուստը կլինի 1843 թվականի ապրիլի 3-ին։ Մի օր, նախքան Միլլերը կկանխագուշակեր Երկրորդ Գալստյան ամսաթիվը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը խոսեց Ռեյմուսի (Իլինոյս) Սրբերի հետ և նշեց, որ նա աղոթել էր Երկրորդ Գալստյան ժամանակն իմանալու համար։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130․14–17 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել ՝ փնտրելով , թե ինչ սովորեց Ջոզեֆ Սմիթը, երբ աղոթեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակը իմանալու համար։

  • Արդյո՞ք Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց Երկրորդ Գալստյան ճշգրիտ ամսաթիվը։

  • Ի՞նչ ասաց Տերը Ջոզեֆ Սմիթին։ (Ուսանողների պատասխաններից հետո կարող եք առաջարկել, որ նրանք նշեն «այլևս մի անհանգստացրու ինձ այդ հարցով» արտահայտությունն իրենց սուրբ գրություններում։ Կարող եք ուսանողներին ուղղորդել Վարդապետություն և Ուխտերի 130․15, ծանոթագրություն ա, որպեսզի շարունակեք շեշտել, որ ոչ ոք իսկապես չգիտի, թե երբ Փրկիչը կվերադառնա։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Որպես Առաքյալ, ես կանչված եմ լինելու Քրիստոսի հատուկ վկան, … և ես չգիտեմ, թե երբ Նա կրկին անգամ կգա։ Որքանով որ ես եմ տեղյակ, Տասներկուսի Քվորումի, նույնիսկ Առաջին Նախագահությունից իմ եղբայրներից և ոչ մեկը չգիտի դա։ Եվ ես խոնարհաբար վկայում եմ, որ եթե մենք չգիտենք, ապա ոչ մեկը չգիտի։ Փրկիչն ասել է. «Սակայն այդ օրվա և ժամի մասին, ոչ ոք չգիտի. ո՛չ, ոչ էլ Աստծո հրեշտակները երկնքում, այլ միայն իմ Հայրը» [Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.40]:

Ես հավատում եմ, որ երբ Տերն ասաց, որ «ոչ ոք չգիտի», Նա իսկապես նկատի ուներ, որ ոչ ոք չգիտի» (“When Shall These Things Be?” Ensign, Dec. 1996, 56):

  • Մենք ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտերի 130․14–17 հատվածներից և Երեց Բալլարդի հայտարարությունից։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր ճշմարտություններ, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալը․ Միայն Աստված գիտի ճշգրիտ ժամանակը, երբ տեղի կունենա Երկրորդ Գալուստը։)

Նշեք, որ մեր օրերում որոշ անհատներ փորձում են կանխատեսել Երկրորդ Գալստյան ճշգրիտ ժամանակը կամ աշխարհի վերջը։

  • Ինչպե՞ս է այդ սկզբունքի իմացությունն օգնում ձեզ չմոլորվել կեղծ պնդումներից։

Վարդապետություն և Ուխտեր 130․18-19

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է այս կյանքում գիտելիք և բանականություն ձեռք բերելու կարևորության մասին

Հնարավորության դեպքում ցուցադրեք մի ճամպրուկ կամ պայուսակ։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հեռանում են տանից և գնում են այնտեղ, որտեղ նախկինում երբևէ չեն եղել։ Նրանց թույլ է տրվում վերցնել միայն այն, ինչ կտեղավորվի այդ ճամպրուկի (կամ պայուսակի) մեջ։

  • Ի՞նչ կտեղադրեիք այդ ճամպրուկի մեջ։ (Հանձնարարեք որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց նշանակման վայրը հոգիների աշխարհն է, որտեղ մենք կմտնենք, երբ մահանանք։

  • Գրատախտակին գրված իրերից ո՞ր մեկը կվերցնեք ձեր հետ, երբ դուք մահանաք։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130․18-19 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել , ուշադրություն դարձնելով , թե ինչ կարող ենք մենք վերցնել մեզ հետ, երբ մահանանք։

  • Ըստ 18-19 հատվածների, ի՞նչ կպատահի մեզ , երբ մենք մահանանք։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Այս կյանքում ձեռք բերած գիտելիքը և բանականությունը կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ նկատի ունի ասելով գիտելիք և բանականություն, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Եթե մի պահ խորհենք, թե ինչ կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ, պարզ է դառնում, որ մեր բանականությունը կբարձրանա մեզ հետ, նկատի ունեմ, ոչ միայն պարզապես մեր բանականության գործակիցը, այլ նաև ճշմարտությունն ընդունելու և կիրառելու ունակությունը։ Մեր տաղանդները, հատկանիշներն ու հմտությունները կբարձրանան մեզ հետ, իհարկե, նաև սովորելու մեր ունակությունը, ինքնակարգապահության աստիճանը և մեր կարողությունը` աշխատելու» (We Will Prove Them Herewith [1982], 12):

  • Համաձայն Երեց Մաքսվելի, ի՞նչ է նշանակում բանականություն բառը 18–19 հատվածներում։

  • Ըստ 19-րդ հատվածի, ինչպե՞ս մենք կարող ենք ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերել։ (Կարող եք նշել, որ որոշ գիտելիք և բանականություն կարելի է ձեռք բերել միայն «ջանասիրության և հնազանդության… միջոցով»։)

  • Ե՞րբ եք գիտելիք և բանականություն ձեռք բերել ձեր ջանասիրության և հնազանդության միջոցով։ (Կարող եք նաև կիսվել փորձառությամբ։)

Նշեք, որ ըստ 19-րդ հատվածի-ի նրանք, ովքեր ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք կբերեն այս կյանքում, առավելություն կունենան գալիք աշխարհում։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է այս կյանքում գիտելիքի և բանականության ձեռք բերումը առավելություն տալ մեզ գալիք աշխարհում։

Բացատրեք, որ այն ինչ մենք սովորենք այս կյանքում, թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր, օգտակար կլինի հավերժության ընթացքում։ Մենք հնարավորություն կունենանք ավելացնել այն գիտելիքի վրա, որը մենք ձեռք ենք բերում այս կյանքում, որպեսզի ավելի նմանվենք Երկնային Հորը։

Որպեսզի օգնենք ուսանողներին շարունակել ձեռք բերել գիտելիք և բանականություն, խնդրեք նրանց շարունակել սեմինարիան և այն ավարտելուց հետո հաճախել ինստիտուտ։ Հրավիրեք ուսանողներին գրի առնել մի այնպիսի նպատակ, որը կօգնի նրանց ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերել։

Վարդապետություն և Ուխտեր 130․20-21

Ջոզեֆ Սմիթը բացատրում է, թե ինչպես ենք մենք օրհնություններ ստանում

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք ցանկանում են բարելավվել իրենց ձեռագիրը և դրա համար որոշում են մեկ ամիս շարունակ, շաբաթական հինգ օր, օրական 3 մղոն վազել։

  • Ինչպիսի՞ն կլինի արդյունքը։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի բարելավեք ձեր ձեռագիրը։

Նշեք, որ ինչպես մենք պիտի հասկանանք, թե ինչպես ձեռք բերենք մեր ցանկացած արդյունքը, մենք պիտի նաև հասկանանք, թե ինչպես ձեռք բերել այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ մեզ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 130․20-21 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես մենք կարող ենք ձեռք բերել այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է տալ մեզ։ (Կարող եք բացատրել, որ «հիմնված» բառը նշանակում է «հիմնվելով ինչ-որ բանի վրա», և որ «անդարձորեն հրամանագրված» օրենքը մշտական է և անփոփոխ։)

Խնդրեք ուսանողներին` հիմնվելով 20–21 հատվածների վրա, գրել «եթե-ապա» սկզբունքը։ Բավարար ժամանակից հետո, հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ իրենց նախադասությունները։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ցանկանում ենք օրհնություն ստանալ Աստծուց, ապա պետք է հնազանդվենք այն օրենքին, որի վրա այն հիմնված է։

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունն այդ ճշմարտության վերաբերյալ, արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին (ցանկալի կլինի անել դա նախքան դասն սկսելը)։ Հանձնարարեք ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նշված առաջին հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել ՝փնտրելով օրենքը և դրան առնչվող օրհնությունը։ Երբ նրանք նշեն իրենց պատասխանները, լրացրեք աղյուսակի ներսի ազատ դաշտերը։ Հրավիրեք ուսանողներին ինքնուրույն լրացնել իրենց աղյուսակները։

Եթե մենք ցանկանում ենք օրհնություն ստանալ Աստծուց, ապա պետք է հնազանդվենք այն օրենքին, որի վրա այն հիմնված է։

Սուրբ գրության հատված

Օրենք

Օրհնության

ՎևՈւ 10.5

ՎևՈւ 88.124

2 Նեփի 32.3

Հովհաննես 7.17

Երբ ուսանողներն ավարտեն այդ վարժությունը, հորդորեք նրանց մտածել այն օրհնությունների մասին, որոնք նրանք ստացել են օրենքին հնազանդվելու շնորհիվ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով։

Ուսանողներին հանձնարարեք գրի առնել այն օրհնությունները, որոնք նրանք ցանկանում են ստանալ։ Այնուհետև, հանձնարարեք նրանց գրի առնել այն օրենքը կամ օրենքները, որոնց նրանք պետք է հնազանդվեն, որպեսզի ստանան այդ օրհնությունները։

Նշեք, որ որոշ օրենքներ և օրհնություններ չափազանց բացառիկ են, մինչդեռ մյուսներն ավելի ընդհանուր են։ Նաև նշեք, որ որոշ խոստացված օրհնություններից կգան հաջորդ կյանքում։

Ավարտելով այսօրվա դասը, ուսանողներին հանձնարարեք վերանայել այն ճշմարտություններից մի քանիսը, որոնք նրանք սովորել են Վարդապետություն և Ուխտերի 130-ում գրված Ջոզեֆ Սմիթի ուսմունքներից։

Ավարտեք՝ հանձնարարելով ուսանողներից մեկին կարդալ Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ հայտարարությունը՝ Աստծո բաները բացատրելու Ջոզեֆ Սմիթի ունակության մասին։

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Եղբայր Ջոզեֆ Սմիթի բնավորության փառքի վեհությունն այն էր, որ նա կարողանում էր երկնային բաները մեղմացնել և հասցնել մահկանացուների հասկացողությանը։ Երբ նա քարոզում էր մարդկանց և հայտնի դարձնում Աստծո բաները, Աստծո կամքը, փրկության ծրագիրը, Եհովայի նպատակը, Նրա և երկնային բաների հետ մեր ունեցած հարաբերությունները, նա իր ուսմունքները նվազեցնում էր մինչև յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի հասկացողությանը՝ դարձնելով այն այնքան հստակ, ինչպես լավ գծված ուղին։ Դրանում պետք է որ համոզված լինեն այն բոլոր մարդիկ, ովքեր լսել են նրան իր աստվածային իշխանության և զորության մեջ, քանի որ ոչ մի այլ մարդ չէր կարող ուսուցանել այնպես, ինչպես ինքն էր ուսուցանում, և ոչ մի մարդ չէր կարող հայտնի դարձնել Աստծո բաները, բացի Հիսուս Քրիստոսի հայտնությունից» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 347

Ավարտեք, կիսվելով Ջոզեֆ Սմիթի մարգարե, տեսանող և հայտնող լինելու մասին ձեր վկայությամբ։ Հրավիրեք ուսանողներին գործել ըստ իրենց սովորած վարդապետությունների և սկզբունքների, որոնք նրանք ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտերի 130 բաժնի Մարգարեի ուսմունքներից։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 130․18-19: Ձեռք բերել գիտելիք և բանականություն

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք Փաքերն ուսուցանել է․

Նկար
President Boyd K. Packer

«Դուք … չպիտի բողոքեք սովորելու անհրաժեշտությունից։ Շատ ժամանակ մի տրամադրեք տեխնիկական մանրամասներին, որպեսզի ժամանակ մնա գործնականին։ Այն ամենն, ինչը կարող եք սովորել գործնականում՝ տանը, խոհանոցում եփելիս, այգում, կլինեն ի օգուտ ձեզ ։ Երբեք մի բողոքեք սովորելու անհրաժեշտությունից։ Լավ սովորեք և բաց մի թողեք պարապմունքները։…

Դուք կարող եք սովորել, թե ինչպես վերանորոգել իրերը, ներկել իրերը և նույնիսկ կարել և անել այն ամենը, ինչ գործնական է։ Արժե անել այդ։ Եթե այն առանձնապես օգտակար չէ ձեզ, հետագայում այն կօգնի ձեզ՝ ուրիշներին ձեր ծառայության ժամանակ» («Խորհուրդ երիտասարդներին» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 51)։