Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի, Վարդապետություն և Ուխտեր 113-120 (Մաս 25)


Տնային ուսումնասիրության դաս

Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի, Վարդապետություն և Ուխտեր 113-120 (Մաս 25)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին «Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի» և Վարդապետություն և Ուխտերի 113-120 բաժինները (մաս 25), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Եկեղեցին տեղափոխվում է Հյուսիսային Միսսուրի)

Երբ ուսանողները ուսումնասիրում էին այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Եկեղեցու շտաբի տեղափոխմանը հյուսիսային Միսսուրի, նրանք սովորեցին, որ երբ մենք ընտրում ենք արձագանքել փորձություններին հավատքով, այլ ոչ կասկածանքով, մեր վկայություններն ամրանում են: Նրանք սովորեցին նաև, որ երբ աջակցում ենք մարգարեին և հետևում նրա խորհրդին, մենք ստանում ենք հոգևոր ապահովություն, որը կապում է մեզ Աստծո հետ: Ուսանողները բացահայտեցին, որ երբ մենք ներում ենք ուրիշներին, Տերը կարող է վերականգնել մեր փոխհարաբերությունները: Բացի այդ, այս դասը հնարավորություն է տալիս ուսանողներին մտածել, թե մեր գործերն ու խոսքերը ինչպես կարող են անդրադառնալ այն վերաբերմունքի վրա, որ ուրիշներն ունեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հանդեպ:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 113-114)

Միսսուրիի Ֆար Վեստ հասնելուց շատ չանցած Մարգարե Ջոզեֆ Սմիթին խնդրվեց հստակեցնել որոշ դժվար հատվածներ Եսայիայի գրքում: Այս հարցերին հայտնությամբ տրված Տիրոջ պատասխաններից ուսանողներն իմացան, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ արքայության բանալիները` Իսրայելը վերջին օրերում հավաքելու համար։ Երբ ուսանողներն ուսումնասիրում էին առաջին Առաքյալներից մեկի` Դեյվիդ Վ. Փաթենի խոսքերը, նրանք բացահայտեցին, որ եթե մենք հետևենք Տիրոջ ղեկավարությանը, մենք պատրաստ կլինենք այն ամենին, ինչ Նա է նախատեսել մեզ համար:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 115-116)

Այս դասում ուսանողները սովորեցին, որ եթե մենք վեր կենանք և շողանք, մեր լույսը չափանիշ կլինի բոլոր ազգերի համար: Նրանք բացահայտեցին նաև, որ նրանք, ովքեր հավաքվում են Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան կստանան, և որ Եկեղեցու Նախագահը կրում է բանալիները` ղեկավարելու Տիրոջ աշխատանքը երկրի վրա:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 117-120)

Ուսանողները Նյուել Ք. Ուիթնիին և Վիլյամ Մարքսին Օհայոյի Կիրթլենդի սեփականության վերաբերյալ տված Տիրոջ խորհրդից սովորեցին, որ աշխարհիկ բաներ ցանկալը կարող է պատճառ դառնալ, որ մենք անտեսենք ավելի ծանրակշիռ բաները: Օլիվեր Գրենջերի օրինակից նրանք սովորեցին, որ այն զոհաբերությունները, որոնք մենք կատարում ենք Տիրոջը ծառայելիս, սուրբ են Նրա համար:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ տասանորդի օրենքը և օրհնությունները, որոնք գալիս են, երբ մենք ապրում ենք այդ օրենքով:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 119․1-4

Տերը հայտնում է տասանորդի օրենքը

Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ի՞նչ ուղիներով ենք մենք օրհնվում, երբ ապրում ենք տասանորդի օրենքով:

Բացատրեք, որ 1837 թվականի սկզբում Եկեղեցին կրում էր ծանր ֆինանսական դժվարություններ այնպես, ինչպես Եկեղեցու շատ անդամներ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 119 բաժնի նախաբանը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ հարցրեց Ջոզեֆ Սմիթը, որը հանգեցրեց այս հայտնությանը:

  • Ի՞նչ հարցրեց Ջոզեֆ Սմիթը Տիրոջից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 119.1-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ պատասխանը Ջոզեֆի հարցմանը:

  • Համաձայն հատված 4-ի, ի՞նչ է տասանորդը: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ պատվիրանը. Տերը պատվիրում է մեզ` Իրեն վճարել մեր եկամտի մեկ տասներորդը` որպես տասանորդ:) Կարող եք այս պատվիրանը գրել գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ եկամուտ բառը հատված 4-ում, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«[Տասանորդի] օրենքը պարզ է շարադրված` որպես «տարեկան ամբողջ եկամտի մեկ տասներորդը»: Օգուտ` նշանակում է շահույթ, վարձատրում, եկամուտ: Դա վարձված մարդու աշխատավարձն է, գործարարությամբ զբաղվողի շահույթը, աճեցնողի կամ արտադրողի արդյունքը կամ մարդու եկամուտը որևէ այլ աղբյուրից: Տերն ասել է, որ դա գործող օրենք է «հավիտյան», ինչպես դա եղել է անցյալում» (in Conference Report, Apr. 1964, 35):

  • Դուք ի՞նչ եք սովորում Սրբերին տված Տիրոջ պատվիրանից` տասանորդ վճարել այն ժամանակ, երբ դժվար էր նրանց համար դա անելը:

  • Ի՞նչ առումներով է տասանորդ վճարելը հանդիսանում մեր հավատքի դրսևորումը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը.

Նկար
President James E. Faust

«Ողջ աշխարհում անդամները ինչո՞ւ պիտի խրախուսվեն պահել տասանորդի օրենքը, երբ նրանցից շատերը բավարար միջոցներ չունեն հոգալու իրենց ամենօրյա կարիքները: Ինչպես Նախագահ Հինքլին է ասել Ֆիլիպինյան կղզիների Սեբու քաղաքում, եթե անդամները, «ապրելով նույնիսկ աղքատության ու խեղճության մեջ, ընդունեն ավետարանը և ապրեն դրանով, վճարեն տասանորդն ու նվիրատվությունները` չնայած աղքատիկ վիճակին … կունենան բրինձ` իրենց ամաններում, հագուստ` իրենց հագին և տանիք` իրենց գլխավերևում: Ես այլ լուծում չեմ տեսնում» [“Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 7]:

Ոմանք կարող են համարել, որ իրենք միջոցներ չունեն տասանորդ վճարելու համար, բայց Տերը խոստացել է, որ Նա ուղի կպատրաստի մեզ համար` պահելու Իր բոլոր պատվիրանները [տես 1 Նեփի 3.7]: Տասանորդ վճարելը սկզբում հավատքով կատարված վճռական քայլ է պահանջում: Ես հավատում եմ, որ հնարավոր է կոտրել աղքատության կարծրատիպը` ունենալով հավատք ետ վերադարձնելու Տիրոջը մի մասն այն քչից, որ մենք ունենք» (“Opening the Windows of Heaven,” Ensign, Nov. 1998, 59):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես վճարել տասանորդը, ցուցադրեք Տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթուղթը: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հենց նոր որոշ գումար են վաստակել: Հրավիրեք մի ուսանողի առաջարկել գումարի չափը:

  • Որքա՞ն տասանորդ պիտի վճարվի այդ գումարից:

Գրանցեք տասանորդի գումարը ձևաթղթի վրա` ճիշտ տեղում և տվեք հետևյալ հարցը.

  • Եթե մենք բաժանենք մեր եկամտի 10 տոկոսը ձևաթղթի վրա տրված նվիրատվությունների կատեգորիաների միջև, արդյո՞ք մենք վճարած կլինենք լրիվ տասանորդ: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ իրենց եկամտի 10 տոկոսը պիտի նշվի որպես տասանորդ: Ցանկացած նվիրատվություն, որն արվում է մյուս ֆոնդերին, հանդիսանում է հավելում այդ 10 տոկոսին:)

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց բացատրել միմյանց, թե իրենց ըմբռնմամբ ինչպես են օգտագործվում տասանորդի ֆոնդերը: Ապա խնդրեք նրանց կարդալ Տիրոջ բացատրությունը` տրված Վարդապետություն և Ուխտեր 119.2 հատվածում։

  • Ըստ հատված 2-ի, ինչի՞ համար են օգտագործվում տասանորդի ֆոնդերը: «Տասանորդը օգտագործվում է [Տիրոջ] տան կառուցման համար» [ տաճարների կառուցման] և «Սիոնի հիմնադրման և քահանայության համար», [ ֆինանսավորելով Տիրոջ աշխատանքի այլ ոլորտները, ինչպես օրինակ՝ շենքերի և ժողովատների պահպանումը, սուրբ գրությունների թարգմանումն ու հրատարակումը, միսիոներական և ընտանեկան պատմության աշխատանքը ողջ աշխարհում]: Կարող եք նշել, որ Եկեղեցին այսօր պարտքեր չունի: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Տասանորդի ֆոնդերն օգտագործվում են տաճարների կառուցման և Տիրոջ աշխատանքն իրականացնելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 119․5-7

Տերը բացատրում է տասանորդի օրենքը

Հրավիրեք երեք ուսանողների մասնակցել դերախաղին: Նշանակեք մի ուսանողի հանդես գալ որպես Եկեղեցու հավատարիմ անդամ, մինչդեռ երկրորդ ուսանողը ստանձնում է ինչ-որ մեկի դերը, ով Եկեղեցու անդամ չէ: Երկրորդ ուսանողին տվեք թղթի մի կտոր, որի վրա գրված է հետևյալ հարցը. Ես լսել եմ, որ դուք տվել եք ձեր եկամտի 10 տոկոսը ձեր Եկեղեցուն: Ինչո՞ւ եք դուք ցանկանում անել այդ:

Խնդրեք երկրորդ ուսանողին կարդալ հարցը բարձրաձայն և հրավիրեք առաջին ուսանողին պատասխանել: Դերախաղից հետո հարցրեք դասարանին, թե ինչպես նրանք կարձագանքեին։ Նշեք, որ կան շատ լավ պատասխաններ այս հարցին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 119.6-7 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչ է իրականացվել` հնազանդվելով տասանորդի օրենքին:

  • Համաձայն հատված 6-ի, ի՞նչ է իրականացվել` հնազանդվելով տասանորդի օրենքին: (Սրբագործել Սիոնի հողը Տիրոջ համար:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածը, բացատրեք, որ սրբագործվել նշանակում է մաքրվել մեղքից, դառնալ անարատ, մաքուր և սուրբ` Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Բացի այդ, հիշեցրեք ուսանողներին, որ Սիոնը ավելին է, քան ֆիզիկական տեղանքը, դրանք մարդիկ են, ովքեր «սրտով մաքուրներն են» (ՎևՈւ 97.21):

Հրավիրեք ուսանողներին իրենց բառերով ամփոփել տասանորդի օրենքին հնազանդվելու արդյունքը: Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Տասանորդ վճարելը սրբագործում է մեզ` որպես անհատներ և որպես Եկեղեցի։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ այդ սկզբունքի կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, տասանորդ վճարելը ի՞նչ ուղիներով կօգնի ձեզ սրբագործվել:

Անդրադարձեք գրատախտակին գրված հարցին. Ի՞նչ առումներով ենք մենք օրհնվում, եթե ապրում ենք տասանորդի օրենքով: Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել իրենց փորձառությունով և բերել իրենց վկայությունները տասանորդի օրենքի մասին: Դուք նույնպես կարող եք բերել ձեր վկայությունը: Խրախուսեք ուսանողներին հավատք գործադրել` Տիրոջը նվիրաբերելով իրենց եկամտի 10 տոկոսը տասանորդի տեսքով:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 121-123, Նավուի հիմնադրումը)

Հրավիրեք ուսանողներին մտածել այն փորձությունների մասին, որ իրենք ունեցել են և ինչ են նրանք սովորել այդ փորձառություններից: Ինչպե՞ս կզգայիք, եթե ձեզ կեղծ մեղադրանք առաջադրեին և բանտարկեին: Բացատրեք, որ հաջորդ շաբաթ նրանք կուսումնասիրեն որոշ սկզբունքներ, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեց Լիբերթի բանտում իր անարդար բանտարկման ընթացքում` ներառյալ Տիրոջ նպատակները, որոնցով Նա թույլ է տալիս, որ մենք անցնենք փորձությունների միջով: