Սեմինարիա
Դաս 30․ Վարդապետություն և Ուխտեր 22-23


Դաս 30

Վարդապետություն և Ուխտեր 22-23

Նախաբան

Մեծ Ուրացության ժամանակ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու արարողությունները փոփոխվեցին, վերացվեցին կամ սկսեցին կատարվել առանց համապատասխան իշխանության: Վարդապետություն և Ուխտեր 22-ում գրված հայտնության մեջ Տերը հաստատեց, որ մկրտության արարողությունը պետք է կատարվի նրանց կողմից, ովքեր իշխանություն ունեն շնորհելու անձանց Եկեղեցու անդամություն և մուտքի իրավունք Աստծո արքայություն: Վարդապետություն և Ուխտերի բաժին 23-ը պարունակում է հայտնություն, որը Ջոզեֆ Սմիթը ստացել է հինգ տղամարդկանց համար, ովքեր մեծ ցանկություն ունեին իմանալու իրենց հանդեպ Աստծո կամքը՝ Օլիվեր Քաուդերիի, Հայրում Սմիթի, Սեմյուել Սմիթի, Ջոզեֆ Սմիթ aվագի և Ջոզեֆ Նայթի:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 22

Մկրտությունը պետք է կատարվի նրանց կողմից, ովքեր համապատասխան իշխանություն ունեն

Հրավիրեք երեք ուսանողների մասնակցել դերակատարմանը: Հրավիրեք մի ուսանողի խաղալ հետաքրքրվողի դերը, ով հավատում է, որ Եկեղեցին ճշմարիտ է: Հետաքրքրվողը մկրտվել է ընկղմամբ մեկ այլ եկեղեցում և չի հասկանում կրկին մկրտվելու անհրաժեշտությունը: Խնդրեք երկու այլ ուսանողների խաղալ միսիոներների դերը, որոնք փորձում են պատասխանել հետաքրքրվողի հարցերին: Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչպես կպատասխանեին նույն իրավիճակում:

Դերակատարումից հետո բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 22-ի հայտնությունը նման իրավիճակից է բխել: Շատերը, ովքեր ցանկանում էին դառնալ Եկեղեցու անդամներ, մկրտվել էին այլ հավատքների եկեղեցիներում: Նրանք չէին հասկանում, թե ինչու պետք է նորից մկրտվեն:

Ջոզեֆը նրանց հարցով դիմեց Տիրոջը։ Որպես պատասխան Տերն ուսուցանեց ավետարանի վերականգնման կարևոր վարդապետություն: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 22.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով ավետարանի վերականգնմանը վերաբերող արտահայտությունը:

  • Ո՞ր արտահայտությունն է այդ հատվածում վերաբերում ավետարանի վերականգմանը: («Նոր և հավիտենական ուխտը»:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս արտահայտությունը, հրավիրեք նրանցից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նոր և հավիտենական ուխտը ավետարանի լրիվությունն է: (Տես ՎևՈւ 66.2:) Այն ընդգրկում է «բոլոր ուխտերը, պայմանագրերը, մուրհակները, պարտավորությունները, երդումները, խոստումները, կատարումները, կապերը, ընկերակցությունները կամ ակնկալիքները», որոնք կնքվում են Եկեղեցու անդամների վրա խոստումի Սուրբ Հոգով, կամ Սուրբ Հոգով, Եկեղեցու Նախագահի իշխանությամբ, ով կրում է բանալիները: (Տես ՎևՈւ 132.7:) Եկեղեցու Նախագահը կրում է Մելքիսեդեկյան Քահանայության բանալիները: Նա իշխանություն է տալիս ուրիշներին և լիազորում նրանց կատարելու քահանայության սրբազան արարողությունները:

«Հավերժության համար ամուսնությունը մինոր և հավիտենական ուխտ է: Մկրտությունը նույնպես նոր և հավիտենական ուխտ է [տես ՎևՈւ 132.22], և նմանապես քահանայության կարգումները և ցանկացած այլ ուխտ հավերժական է և հանդիսանում է նոր և հավիտենական ուխտի մասը, որն ընդգրկում է բոլոր բաները» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 1:65):

Խնդրեք ուսանողներին ամփոփել իրենց բառերով նոր և հավիտենական ուխտ արտահայտության իմաստը:

  • Ինչպե՞ս կարող է նոր և հավիտենական ուխտի մասին սովորելը օգտակար լինել նրանց, ովքեր մկրտվել են առանց քահանայության իշխանության:

  • Ի՞նչ իշխանությամբ են սպասավորվում արարողությունները նոր և հավիտենական ուխտի ներքո: (Քահանայության իշխանությամբ:)

Գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Մկրտությունը պետք է կատարվի Աստծո իշխանությունը կրողի կողմից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 22.2-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել այն արտահայտությունները, որոնք նշում են, որ Տերը չի ընդունում մկրտությունները, որոնք կատարվել են առանց քահանայության իշխանության: Այս հայտնության մեջ Տերը նկարագրում է մկրտության արարողությունը որպես «նեղ դռներով» ներս մտնելու արարողություն (տես ՎևՈւ 22.2): Այնուհետև խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Ի՞նչ իմաստով են ոչ լիազորված մկրտությունները «մեռած գործեր»: (Դրանք հավերժական օգուտ չեն տալիս նրանց, ովքեր մասնակցում են:)

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 22.3-ի, ի՞նչ արեց Տերը մեռած գործերի հետ կապված, որ արվել էին այդ ժամանակ: (Նա վերահաստատեց Իր ուխտը և Եկեղեցին:)

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, պատկանելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ միակ եկեղեցուն, որն ունի հիմնարար արարողությունները կատարելու իշխանությունը:

Վարդապետություն և Ուխտեր 23

Հինգ տղամարդ կանչվում են ամրացնելու Եկեղեցին

Ուսանողներին խնդրեք հիշել այն պահի մասին, երբ նրանք այլ մարդու կողմից ստացել են խրախուսանքի կամ ուղղության շատ անհրաժեշտ խոսքեր։ Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել իրենց փորձառություններով:

Խնդրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 23-ի նախաբանում գնել հինգ տղամարդկանց, որոնց ուղղված է այդ բաժնի հայտնությունը: Բացատրեք, որ այս հայտնության մեջ այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը հատուկ հրահանգներ ստացավ Տիրոջից: Խրախուսեք ուսանողներին շարունակել գտնել դասեր, որոնք կարող են սովորել, ուսումնասիրելով այդ տղամարդկանց տրված Տիրոջ խոսքերը: Հետևյալ կենսագրականները օգտակար տեղեկություն են տալիս Վարդապետություն և Ուխտեր 23-ի մասին:

Հայրում Սմիթը` Մարգարեի ավագ եղբայրը, օգնում էր Մորմոնի Գրքի տպագրության գործում, աշխատելով անմիջապես տպագրիչի հետ: Նա ծառայեց որպես Եկեղեցու առաջին ճյուղի նախագահը, Քոլսվիլում, Նյու Յորք: Հայրումը հավատարիմ մնաց Տիրոջը և Եկեղեցուն իր կյանքի ընթացքում:

Սեմյուել Սմիթը` Մարգարեի փոքր եղբայրը, մկրտվեց 1829թ. մայիսին: 1830թ. հունիսին նա մեկնեց միսիայի և վերցրեց Մորմոնի Գիրքը, ինչը, ի վերջո, կբերեր Բրիգամ Յանգի և իր ընտանիքի անդամների դարձի գալուն: Սեմյուելը հավատարիմ մնաց իր ընտանիքին և Եկեղեցուն իր կյանքի ընթացքում: Սեմյուելը պատրաստ չէր քարոզելու, երբ տրվեց այդ հայտնությունը, սակայն երկու ամիս անց նա սկսեց իր միսիոներական ծառայությունը:

Ջոզեֆ Սմիթ ավագը` Մարգարեի հայրը, միացել է Եկեղեցուն դրա կազմավորման օրը: Հաջորդ ամառ նա և նրա որդին՝ Դոն Կառլոսը, ընդգրկվեցին միսիայում Նյու Յորքում իր ազգականների մեջ: Նա դարձավ քահանայապետ և Եկեղեցու առաջին հայրապետը: Ջոզեֆ Սմիթ կրտսերը բնութագրում է իր հորը որպես մի տղամարդ, որը հավատարիմ է իր Աստծուն և Եկեղեցուն ցանկացած իրավիճակում և ցանկացած հանգամանքներում, որոնցում հայտնվում է (տես History of the Church, 4:192):

Ջոզեֆ Նայթ ավագը Ջոզեֆ Սմիթ կրտսերի մոտ ընկերն էր և շատ լավ էր վերաբերվում նրան: Նա Մարգարեին ապահովում էր անհրաժեշտ պարագաներով, երբ վերջինս աշխատում էր Մորմոնի Գրքի թարգմանության վրա: Նա ցանկանում էր մկրտվել մյուսների հետ Եկեղեցու կազմավորման օրը, սակայն նա հետաձգեց դա, քանի որ ուզում էր ավելի խորն ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Ավելի ուշ նա գրում է. «Ես ավելի լավ կզգայի, եթե … մկրտվեի (մեջբերում՝ Larry Porter, “The Joseph Knight Family,” Ensign, Oct. 1978, 40, ուղղագրությունը և մեծատառերի օգտագործումը ստանդարտացված են):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 23.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Օլիվեր Քաուդերիին Տիրոջ տված նախազգուշացումը:

  • Ի՞նչ նախազգուշացում Տերը տվեց Օլիվերին։ Ինչպե՞ս կարող է հպարտությունը տանել գայթակղության:

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք խուսափել հպարտության զգացումներից, որը կարող է տանել մեզ դեպի գայթակղությունը:

  • Համաձայն հատված 2-ի, ի՞նչ օրհնություն կունենար Օլիվերը: («Ճշմարտությունը քարոզելու» ունակությունը:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 23.3-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով նմանություններին, որոնք առակ են հրահանգներում, որոնք Տերը տվեց Հայրում Սմիթին, Սեմյուել Սմիթին և Ջոզեֆ Սմիթ ավագին:

  • Ինչո՞վ են նման այդ տղամարդկանց տրված Տիրոջ հրահանգները: (Յուրաքանչյուրը կանչված էր հորդորելու և ամրապնդելու Եկեղեցին: Կարող եք բացատրել, որ հորդորելու կոչը վերաբերում է ուրիշներին ավետարանն ուսուցանելու պատասխանատվությանը:)

Երեք ուսանողների հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Հայրում Սմիթի, Սեմյուել Սմիթի և Ջոզեֆ Սմիթ ավագի կենսագրականները: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ճանապարհներով այդ տղամարդիկ կատարեցին հորդորելու և Եկեղեցին ամրացնելու իրենց կոչումը: Երբ կենսագրականը ընթերցվի, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Հայրում Սմիթին և Սեմյուել Սմիթին տրված հրահանգների միջև:

  • Ի՞նչ ճանապարհներով մենք կարող ենք հորդորել և ամրապնդել Եկեղեցին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Նայթի կենսագրականը: Ապա խնդրեք որևէ այլ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 23.6–7, որը պարունակում է Ջոզեֆ Նայթ ավագին տրված Տիրոջ խորհուրդը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով, թե ինչ Տերը պատվիրեց նրան անել:

  • Ի՞նչ հանձնարարվեց անելու Ջոզեֆ Նայթին: (Բարձրաձայն աղոթել առանձին, ընտանիքի և ընկերների հետ, միանալ ճշմարիտ Եկեղեցուն և հորդորել ուրիշներին:)

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում Վարդապետություն և Ուխտեր 23.7-ում այն մասին, որ Տերը ցանկանում էր օրհնել Ջոզեֆ Նայթ ավագին:

Բացատրեք, որ այս հայտնությունը ստանալուց քիչ ժամանակ անց Ջոզեֆ Նայթ ավագը որոշեց մկրտվել: Նա հավատարիմ մնաց Եկեղեցուն կյանքի ընթացքում, պաշտպանելով Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ գաղտնի կերպով և հրապարակայնորեն: Մարգարեն հետագայում բնութագրում է Ջոզեֆ Նայթ ավագին որպես հավատարիմ ու ճշմարիտ, անաչառ և օրինակելի, առաքինի և բարի, երբեք չշեղվող աջ կամ ձախ կողմ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 491):

Խնդրեք ուսանողներին նշել մի սկզբունք, որը սովորեցին Վարդապետություն և Ուխտեր 23 ուսումնասիրելիս: Ուսանողները կարող են նշել հետևյալ սկզբունքները.

Երբ մենք ցանկանում ենք ծառայել Տիրոջը, մենք կարող ենք անձնական առաջնորդություն ստանալ Նրանից:

Տերը կօրհնի մեզ, երբ մենք հետևենք Նրա տված առաջնորդությանը:

Խնդրեք ուսանողներին մտածել առաջնորդության մասին, որը ստացել են Տիրոջից Սուրբ Հոգու, կենդանի մարգարեների խոսքերի կամ սուրբ գրությունների միջոցով: Նրանց տվեք մի քանի րոպե, որպեսզի մտածեն, թե ինչպես կհնազանդվեն ստացած խորհրդին: Կարող եք խնդրել նրանց գրել իրենց մտքերը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։ Հավաստիացրեք նրանց, որ նրանք կօրհնվեն Տիրոջ օգնությամբ և առաջնորդությամբ, եթե անեն այն, ինչ Նա խնդրում է:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 22.1 «Այսինքն՝ այն, որ կար ի սկզբանե»

Վարդապետություն և Ուխտեր 22.1-ում «այսինքն՝ այն, որ կար ի սկզբանե» արտահայտությունը բառացիորեն ճիշտ է: Ավետարանը ուսուցանվեց Ադամին և Եվային և նրանք մկրտվեցին (տես Մովսես 5.58–59, 6.52–68). Ենովքին պատվիրվեց մկրտել Տիրոջ հետևորդներին (տես Մովսես 7.11), իսկ Նոյն ուսուցանեց մարդկանց, որ նրանք պետք է մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով, ինչպես նրանց հայրերը (տես Մովսես 8.24): Մկրտությունը ուսուցանվել է նաև Մորմոնի Գրքում Քրիստոսի գալուց առաջ: 1974թ. Ensign ամսագրում տպագրված մի հոդված նշում էր, որ մկրտություն կատարվել է նաև հին հրեաների մեջ.

«Թեև վերջնականապես պարզ չէ աշխարհի պատմությունից կամ սուրբ գրություններից, թե արդյոք հրեաները մկրտում էին իրար [Հիսուս Քրիստոսի ժամանակ], սովորական երևույթ էր նրանց մեջ հեթանոսներին հուդաիզմից դարձի եկողներին մկրտելը:

Նշանակալից է, որ երբ Հովհաննեսը եկավ մարդկանց մեջ, նրանք չհարցրեցին. «Այդ ի՞նչ նոր բան ես դու անում», այլ հարցրեցին. «Ո՞վ ես դու»: Նրանց համար ծեսը նորություն չէր» (Robert J. Matthews, “I Have a Question,” Ensign, Sept. 1974, 16):

Վարդապետություն և Ուխտեր 22.2 «Մովսեսի օրենքով դուք չեք կարող ներս մտնել նեղ դռնով»:

Մովսեսի օրենքը՝ ֆիզիկական պատվիրանների, ծեսերի, արարողությունների և խորհրդանիշների իր համակարգով, տրվել էր օգնելու համար իսրայելցիներին հիշել Աստծուն և սպասել Հիսուս Քրիստոսի Քավությանը: Փրկիչն իրականացրեց այս օրենքը Քավության միջոցով (տես Ալմա 34.13–14): Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը և Առաքյալները ուսուցանում էին հրեաներին, որ փրկությունը չի գալիս միայն օրենքին հնազանդվելու արդյունքում, այլ Քավության փրկող զորության շնորհիվ: Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 22.2-ում, Տերը համեմատում է անձին, ով չլիազորված մկրտություն է անցել, նրանց հետ, ովքեր ապավինում են Մովսեսի օրենքին առանց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու: Այդ համեմատությունը շեշտում է կրոնական «մեռած» սովորույթներից ազատվելու անհրաժեշտությունը, որոնք չեն կարող փրկել մեզ, և ընդգծում է ավետարանի նոր և հավիտենական ուխտը, ինչպես պետք է վարվեին քրիստոնեությանը դարձի եկող հրեաները վաղ շրջանում:

Վարդապետություն և Ուխտեր 22․1-4: Քահանայության իշխանությամ կարևորությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Երբ Տերը հիմնեց Իր Եկեղեցին Նեփիացիների մեջ այս մայրցամաքում, նա ասաց ընտրվածներին և կարգվածներին, որոնց իշխանություն էր տրվել, թե ինչպես սպասավորել մկրտության արարողությունը: Նրանք պետք է ասեին. «Իշխանություն ունենալով Հիսուս Քրիստոսի կողմից տրված, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու»: Սա մեզ մեր դարում չի տալիս նման իշխանություն: Քրիստոսի խոսքերը, որոնք ասվել են իր առաքյալներին հին ժամանակներում, իշխանություն չէր ունենա այսօրվա առաքյալների համար, ոչ էլ Եկեղեցու երեցների համար: Ես կրկնում եմ՝ խոսքերը, որ նա՝ Տերը, խոսեց իր աշակերտներին, ովքեր ընտրվել էին Նեփիացիների մեջ, իշխանություն չունեն մեզ համար, բայց այս օրը և այս դարում նա խոսեց կրկին, և տվեց այդ նույն զորությունը և իշխանությունը՝ խոսելու նրա անունով, և սպասավորելու ավետարանի արարողությունները, իր սահմանած ձևով: Հետևաբար երեցները և քահանաները, ովքեր թեկնածուներ են վերցնում, խոստովանել իրենց հավատքը և ովքեր ապաշխարել էին իրենց մեղքերը, մկրտության ջրերում այսօր հայտարարում են, որ իշխանություն ունեն իրենց տրված, և լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից նրանք մկրտում են հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» (in Conference Report, Apr. 1924, 68; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 46):

Վաղ ժամանակների որոշ Սրբեր չէին հասկանում, որ Տերը չի ընդունում մկրտությունը, եթե այն չի կատարվել քահանայության իշխանություն կրողի կողմից: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո նորադարձներ եղան: Ոմանք պատկանում էին եկեղեցիների, որոնք ընդունում էին ընկղմամբ մկրտությունը: Իրականում, Եկեղեցու վաղ նորադարձները նախկինում ընդունել էին այդ ձևը, հավատալով, որ այն ճիշտ է: Սակայն աստվածային իշխանության հարցը հստակ չէր ամրապնդվել նրանց մտքում: Երբ նրանք որոշում էին գալ Եկեղեցի, ստանալով վկայություն, որ Ջոզեֆ Սմիթը [ճշմարիտ մարգարե էր], նրանք զարմանում էին, թե ինչու էր անհրաժեշտ նորից մկրտվել, եթե արդեն կատարել էին ընկղմամբ մկրտության արարողության պայմանը» (Church History and Modern Revelation [1953], 1:109):

Վարդապետություն և Ուխտեր 22.4: «Ներս մտեք այդ դռնով»

Մկրտությունը դուռ է, կամ պահանջ, սելեստիալ արքայություն մտնելու համար, ցանկացած անձի համար, ով հասել է պատասխանատվության տարիքի (տես 2 Նեփի 31.15–21): Մկրտության արարողությունը, թեև բացարձակապես կարևոր է, ուժ ունի միայն երբ ուղեկցվում է սրտի համապատասխան փոփոխությամբ, որը տանում է նոր կյանքի:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոն Ա. Վիդսոուն նկարագրել է այդ փոխված կյանքը.

Նկար
Երեց Ջոն Ա. Վիդսոու

«Հիշում եմ այն տղամարդուն, ով մկրտեց ինձ Եկեղեցում, մի սովորական, հասարակ տղամարդ, … օրը երկու կամ երեք անգամ գարեջրի գավաթով, փոքր ինչ անց մի բաժակ վիսկիով, … ծխախոտը՝ գրեթե ողջ օրվա ընթացքում, նա ապրում էր անիմաստ, աննպատակ կյանքով, երեք անգամ սնվելով և ֆիզիկական ախորժակը բավարարելով: Նա լսեց ավետարանի մասին և ընդունեց այն: Դա լավ էր: Նա դրան շատ էր սպասել: Տղամարդն աճեց զորության և դիրքի մեջ Եկեղեցում: Ինչպես հիշում եմ, նա կատարեց հինգ կամ վեց միսիա և նախագահեց Եկեղեցու միսիաներից մեկում: Դա նույն տղամարդն էր, նույն ձեռքերով, նույն ոտքերով, նույն մարմնով, նույն մտքով, սակայն փոփոխված այն Հոգու շնորհիվ, որը գալիս է հավերժական ճշմարտությունն ընդունելու արդյունքում» (in Conference Report, Apr. 1952, 34; տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001] , 46–47):