Սեմինարիա
Դաս 47. Վարդապետություն և Ուխտեր 42.1-29


Դաս 47

Վարդապետություն և Ուխտեր 42․1-29

Նախաբան

1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց սրբերին հավաքվել Օհայոյում (տես ՎևՈւ 37.3): 1831թ. հունվարին Նա խոստացավ, որ նրանք կստանան Իր օրենքը (տես ՎևՈւ 38:32): 1831թ. փետրվարի 9-ին Կիրթլենդ ժամանելուց կարճ ժամանակ հետո եկեղեցու 12 երեցներ հավաքվեցին միասին` միասնական աղոթքով, ինչպես պատվիրել էր Տերը (տես ՎևՈւ 41.2–3): Այս առիթով Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 42.1–73 հատվածներում: Փետրվարի 23-ին նա լրացուցիչ հրահանգներ ստացավ (տես ՎևՈւ 42.74–93): Միասին վերցրած, այս հայտնությունները հայտնի են որպես «եկեղեցու օրենք» (ՎևՈւ 42 բաժնի նախաբան): Վարդապետույուն և Ուխտեր 42 բաժինը կկիսվի երեք դասերի: Այս դասը կընդգրկի 1-29 հատվածները, որտեղ հրահանգներ են տրվում ավետարանը քարոզելու և եկեղեցու անդամների համար վարքագծի հիմնական օրենքներ սահմանելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 42․1-10

Տերը կոչ է անում երեցներին ավետարանը քարոզել և Իր եկեղեցին կառուցել:

Գրատախտակի վերևում գրեք Օրենքներ և պատվիրաններ:

Ներքևում գրեք հետևյալ բառերը.

Սահմանափակում Օրհնություն Բեռ Ձանձրույթ Նվեր Սահմանաչափ Պարգևատրում

Սկսեք, հարցնելով ուսանողներին, թե գրատախտակին գրված բառերից որոնք կընտրեն, նկարագրելու համար օրենքներն ու պատվիրանները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած բառով կամ բառերով և բացատրել, թե ինչու են դա ընտրել: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչու՞ է երբեմն դժվար պահել պատվիրանները:

  • Ինչու՞ են մարդիկ երբեմն մտածում, որ օրենքներն ու պատվիրանները նվեր կամ օրհնություն են:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին գնալ Օհայո, Նա խոստացավ, որ երբ այնտեղ լինեն, Նա կտա նրանց Իր օրենքը (տես ՎևՈւ 38.32): Նյու Յորքի սրբերից շատերը հնազանդվեցին Օհայոյում հավաքվելու հրահանգին: Երբ նրանցից մի քանիսը ժամանեցին Կիրթլենդ, 12 երեցներ հավաքվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և կանչեցին առ Տերը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, թե որն էր երեցների հավաքվելու պատճառը:

  • Ինչու՞ երեցներն այդ ժամանակ հավաքվեցին: (Տերը պատվիրել էր նրանց միասին հավաքվել Իր օրենքը ստանալու համար):

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 42․4-10 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել էր երեցներին առաջ գնալ երկու-երկու որպես միսիոներներ ավետարանը քարոզելու և եկեղեցին կառուցելու յուրաքանչյուր շրջանում, ուր որ նրանք կկանչվեն, մինչև որ բոլոր մարդիկ կանչված կլինեն հավաքվելու` մեկի պես:

Վարդապետություն և Ուխտեր 42․11-17

Տերը սահմանում է ավետարանը քարոզելու սկզբունքները

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք նստած են աղոթատանը, սպասելով հաղորդության ժողովի սկսվելուն: Եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության անդամները ուշանում են և դեռ չեն ժամանել: Հավաքվածներից ինչ-որ մեկը վեր է կենում և բացատրում, որ ցանկանում է ընդլայնել մի քանի կոչումները և որոշ նոր վարդապետություն ուսուցանել, որ հայտնությամբ տրվել է իրեն:

  • Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքն այս պարագայում: Ինչո՞ւ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․11 հատվածը, և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ է ասում` ո՞վ ունի քարոզելու և Իր եկեղեցին կառուցելու իշխանություն:

  • Ի՞նչ է ասում Տերը, ո՞վ ունի քարոզելու և Իր եկեղեցին կառուցելու իշխանությունը: (Ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ վարդապետությունը. Նրանք, ովքեր քարոզում և կառուցում են եկեղեցին, պետք է կանչված լինեն Աստծուց և կարգված ու ի սպաս դրված եկեղեցու լիազորված ղեկավարների կողմից):

  • Համաձայն 11 հատվածի, նրանք, ովքեր կանչված են քարոզելու ավետարանը, պետք է հայտնի դարձնեն իրենց կոչումը եկեղեցուն: Ինչպե՞ս են եկեղեցու անդամներն այսօր իմանում, որ անձը ծխի կամ ցցի կոչում է ստացել և կարգվելու է կամ ի սպաս է դրվելու եկեղեցու ղեկավարների կողմից: (Կանչվողների անունները հայտարարվում են եկեղեցու անդամներին հաստատող քվեարկության նպատակով: Սա հայտնի է որպես ընդհանուր համաձայնության սկզբունք: Տես ՎևՈւ 26.2):

  • Ինչպե՞ս կարող է եկեղեցու ղեկավարներին և ուսուցիչներին հաստատելու գործընթացը պաշտպանել եկեղեցին ու նրա անդամներին: (Եկեղեցու ղեկավարներին հաստատելն օգնում է իմանալ, թե ով է կանչվել եկեղեցում առաջնորդելու և ուսուցանելու: Դա նաև կարող է կանխել այն դեպքը, երբ մարդիկ ստանձնում են պարտականություններ, առանց հանձնարարված լինելու և չունենալով դրա իշխանությունը):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.12–13 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով պարտականություններ, որոնք տրված են մարդկանց, ովքեր ուսուցանում և առաջնորդում են եկեղեցին, ներառյալ լիաժամկետ միսիոներներին:

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ պարտականություններ է տալիս Տերը նրանց, ովքեր կանչված են ուսուցանելու կամ ղեկավարելու եկեղեցում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուսուցիչների և ղեկավարների համար ուսուցանել ավետարանի սկզբունքներն, ինչպես գրված է սուրբ գրություններում:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ձեր ուսուցիչներն ու ղեկավարները իրենց ուսուցանած վարդապետություններով ու սկզբունքներով ապրելու օրինակ են եղել ձեր համար:

Ուսանողներին խնդրեք ընթերցել Վարդապետություն և Ուխտեր 42.13 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչը պետք է առաջնորդի մեզ, երբ մենք ուսուցանում ենք ավետարանը մյուսներին: Երբ ուսանողներն ասեն, թե ինչ իմացան, նրանցից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.14 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր ուսուցանում են ավետարանը, որպեսզի Հոգու ազդեցությունն ունենան:

  • Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել Հոգու ազդեցությունը, որը կօգնի մեզ ուսուցանել ավետարանը մյուսներին: (Եթե հավատքով աղոթենք, կարող ենք ստանալ Հոգին, որ օգնի մեզ մյուսներին ուսուցանել: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 14 հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը: Նշեք, որ հավատքի աղոթքից զատ մենք պետք է արժանի լինենք Հոգին ստանալուն):

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Սուրբ գրություններն ասում են. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (ՎևՈւ 42.14): Սա նշանակում է, որ դուք ոչ միայն չեք ուսուցանի, կամ, չեք կարողանա ուսուցանել, կամ, որ դա կլինի բավականին ցածրորակ ուսուցում: Ո՜չ, դա ավելի խիստ է ասված: Դա բայի հրամայական ձևն է: «Դուք չպետք է ուսուցանեք»: Դրեք դու բառը դուք-ի փոխարեն և կունենաք Սինայ սարի լեզուն: Սա պատվիրան է» (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 41):

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 42․14 հատվածի և Երեց Հոլլանդի ասածի, ո՞վ պետք է լինի ճշմարիտ ուսուցիչը եկեղեցու ցանկացած դասարանում: (Հոգին):

  • Ի՞նչ եղանակներով ուսանողները կարող են օգնել, որ ուսուցանվի Հոգով:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.16–17 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով Սուրբ Հոգու դերը: Նախքան ուսանողի կարդալը օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ այս հատվածներում հանդիպած Մխիթարիչ բառը Սուրբ Հոգու մեկ այլ անունն է:

  • Համաձայն 17 հատվածի, ի՞նչ գիտի Սուրբ Հոգին և ի՞նչ է այն անում: (Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել հետևյալ վարդապետությունը Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները և վկայում է Հոր մասին և Որդու մասին):

  • Հիմնվելով այս վարդապետության վրա, ասացեք, թե ինչո՞ւ է կարևոր, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ ունենանք, երբ ուսուցանում ենք ավետարանը:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին ձեզ հետ ունենալը օգնի նրանց, ում ուսուցանում եք:

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ (կարող եք նախքան դասը գրել այդ հարցերը գրատախտակին, կամ պատրաստի գրած թերթիկներ ունենաք):

Արդյոք զգացե՞լ եք Սուրբ Հոգու զորությունն ու ազդեցությունը, երբ ուսուցանել եք (կիսվել եք, բացատրել կամ վկայել) ավետարանը:

Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին վկայություն է բերում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների ընտրել հարցերից մեկը և իրենց փորձով կիսվել դասարանի հետ: Ցանկության դեպքում կարող եք ձեր վկայությունը ևս բերել Հոգու էական դերի մասին ավետարանը ուսուցանելու և սովորելու հարցում:

Վարդապետություն և Ուխտեր 42․18-29

Տերը եկեղեցու անդամների համար օրենքներ և պատվիրաններ է բացահայտում:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները (մի՛ ընդգրկեք փակագծերի մեջ գրված բառերը):

ՎևՈՒ 42.18–19 (սպանել); ՎևՈՒ 42.20 (գողանալ); ՎևՈՒ 42.21 (ստել); ՎևՈՒ 42.22–23 (ուրիշ կանանց ցանկանալ); ՎևՈՒ 42.24–26 (շնություն անել); ՎևՈՒ 42.27 (չարախոսել):

Բացատրեք, որ այս հայտնությամբ Տերը եկեղեցու բոլոր անդամների հետ կապված օրենքներ և պատվիրաններ է բացահայտել: Ուսանողներին երեք կամ վեց հոգանոց խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք գրատախտակին թվարկված սուրբ գրությունների հղումներից մեկ-երկուսը, և բացատրեք, որ դրանցից յուրաքանչյուրը պարունակում է Տիրոջ հրահանգները որոշակի պատվիրանի վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել իրենց հանձնարարված հատվածները և ապա օգտագործելով ստորև տրված ուղեցույցը պատրաստվել ուսուցանելու իրենց խմբին այն, ինչ սովորեցին: (Կարող եք ցուցադրել ուղեցույցը գրատախտակին կամ բաժանել ուսանողներին պատրաստի թերթիկների տեսքով): Կարող եք քաջալերել ուսանողներին որպես լրացուցիչ օգնություն օգտագործել Երիտասարդներին զորացնելու համար բուկլետը կամ Սուրբ Գրությունների Ուղեցույցը: Եթե ձեր դասարանը բավական փոքր է, կարող եք հրավիրել ուսանողներին ուսուցանել ոչ թե իրենց խմբին, այլ ամբողջ դասարանին:

  1. Խնդրեք խմբի անդամներից մեկին բարձրաձայն կարդալ սուրբ գրության հանձնարարված հատվածը: Կարող եք առաջարկել, որ խմբի անդամները նշեն հատվածում տեղ գտած պատվիրանը կամ օրենքը:

  2. Հատվածներից մենք կարող ենք սովորել ճանաչել վարդապետությունը կամ սկզբունքը:

  3. Բացատրեք, թե ինչու եք մտածում, որ այս պատվիրանը կարևոր է և ինչպես դրա հանդեպ մեր հնազանդությունը կարող է ազդել մեր հոգևոր բարօրության վրա:

  4. Կիսվեք մի գաղափարով, թե ինչ կարող ենք բոլորս անել, ավելի լիարժեք պահելու համար այս պատվիրանը (կամ հսկենք, որ չխախտենք այն): Կարող եք հրավիրել խմբի մյուս անդամներին ևս կիսվելու իրենց գաղափարներով:

Ուշադիր եղեք, որ բավականաչափ ժամանակ տրամադրեք ուսանողներին պատրաստվելու և ապա ուսուցանելու իրենց խմբին: Երբ ուսանողները ուսուցանեն միմյանց, քայլեք դասարանում և օգնություն ու քաջալերանք տվեք անհրաժեշտության դեպքում:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց խմբերի ուսուցանությունը, գրատախտակին գրեք հետևյալ անավարտ միտքը. Ծառայելով Աստծուն և պահելով Նրա պատվիրանները մենք ցույց ենք տալիս …

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.29 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք կլրացնեն այս սկզբունքը: Հրավիրեք մի ուսանողի լրացնել գրատախտակին գրվածի պակասն այնպես, որ կարդաք հետևյալ սկզբունքը.Ծառայելով Աստծուն և պահելով Նրա պատվիրանները մենք ցույց ենք տալիս Աստծուն մեր սերը: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)

  • Ինչպե՞ս է Աստծո օրենքները և պատվիրանները պահելը ցույց տալիս մեր սերը Նրա հանդեպ:

  • Ինչպե՞ս է պատվիրանները պահելը ձեզ ավելի մոտեցրել Տիրոջը:

Խնդրեք ուսանողներին արտահայտել իրենց զգացումները Տիրոջ օրենքների ու պատվիրանների վերաբերյալ: Հրավիրեք նրանց ընտրել մի պատվիրան, որը նրանք կփորձեն ավելի լիարժեք կատարել, որպես Երկնային Հոր և Փրկչի հանդեպ իրենց սերը ցույց տալու մի միջոց: Ամփոփեք` կիսվելով, թե ինչպես է պատվիրանները պահելը զորացրել ձեր հարաբերությունները Տիրոջ հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 42.4–7: Միսիոներական հնարավորություններ երիտասարդ տղաների ու աղջիկների համար

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կարևորել է Տիրոջ հրահանգը, որ երեցները պետք է քարոզեն ավետարանը: Նա նաև բացատրել է քույրերի դերը միսիոներական աշխատանքում.

Նկար
President Thomas S. Monson

«Նախ` Ահարոնյան քահանայության երիտասարդ տղաներին և ձեզ, երիտասարդ տղամարդիկ, ովքեր դառնում են երեցներ. ես կրկնում եմ այն, ինչ մարգարեները երկար ժամանակ ուսուցանել են` ամեն արժանի, ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի ծառայելու միսիայում: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է՝ պարտավորություն, որը Տերն ակնկալում է մեզանից, ում այնքան շատ բան է տրվել: Երիտասարդներ, ես հորդորում եմ ձեզ, պատրաստվեք ծառայելու որպես միսիոներ: Ձեզ պահեք մաքուր, անարատ և արժանի՝ ներկայացնելու Տիրոջը: Պահպանեք ձեր առողջությունը և ուժերը: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Որտեղ հնարավոր է, հաճախեք սեմինարիա կամ ինստիտուտ: Ծանոթացեք Քարոզիր իմ ավետարանը միսիոներական ձեռնարկին:

Մի խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդ քույրեր. չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչպես երիտասարդ տղամարդիկ, դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը» («Մինչև նոր հանդիպում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 5–6):

Վարդապետություն և Ուխտեր 42.11: «Եկեղեցուն հայտնի է, որ նա ունի իշխանություն»

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մի պատճառ է բացահայտել, թե ինչու է կարևոր աջակցել նրանց, ովքեր կանչված են ծառայելու եկեղեցու կոչումներում.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Այս սովորական գործընթացը տեղի է ունենում, երբ ղեկավարները կամ ուսուցիչները կանչվում կամ ազատվում են պաշտոնից, կամ երբ ցցում, ծխում կամ քվորումի կազմում, կամ էլ` օժանդակ կազմակերպություններում տեղի է ունենում վերակազմակերպում (տես ՎևՈւ 124.123, 144; տես նաև ՎևՈւ 20.65–67; 26.2): Դա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առանձնահատկությունն է:

Մենք միշտ գիտենք, թե ով է կանչված ղեկավարելու կամ ուսուցանելու և հնարավորություն ունենք աջակցելու կամ հակադրվելու այդ գործողությանը: Սա մարդու կողմից հորինված մի բան չէ, այլ սահմանվել է հայտնություններում … ([տես] ՎևՈւ 42.11): Այս կերպ, եկեղեցին պաշտպանված է ցանկացած ինքնակոչից, ով կարող է գրավել քվորումը, ծուխը, ցիցը կամ Եկեղեցին» (“The Weak and the Simple of the Church,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2007, 6):

Վարդապետություն և Ուխտեր 42.22: «Հարիր նրան և ուրիշ ոչ մեկի»

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի» (ՎևՈւ 42.22): Իմ իմանալով, միայն մեկ այլ բան կա ամբողջ սուրբ գրություններում, որ մեզ պատվիրված է սիրել մեր ամբողջ սրտով, և դա Ինքը` Աստվածն է: Մտածեք, թե դա ի՜նչ է նշանակում:

Այս տեսակ սերը կարող է ցուցաբերվել ձեր կանանց հանդեպ այնքան բազմաթիվ դրսևորումներով: Նախ և առաջ, ձեր կյանքում ձեր կնոջից առավել առաջնահերթություն ունի միայն հենց Ինքը` Աստված, ոչ աշխատանքը, ոչ հանգիստը, ոչ էլ նախասիրությունները: Ձեր կինը ձեր թանկարժեք, հավերժական կողակիցն է, ձեր ընկերակիցը:

Ի՞նչ է նշանակում սիրել մեկին քո ողջ սրտով: Դա նշանակում է սիրել բոլոր ձեր հուզական զգացմունքներով և ձեր ողջ նվիրվածությամբ: Իրոք, երբ սիրում եք ձեր կնոջը ողջ սրտով, դուք չեք կարող նսեմացնել նրան, քննադատել, սխալ գտնել նրա մեջ, կամ վիրավորել նրան խոսքերով, խոժոռ վերաբերմունքով, կամ արարքներով:

Ի՞նչ է նշանակում «հարել նրան»: Դա նշանակում է մտերիմ լինել նրա հետ, հավատարիմ ու նվիրված, շփվել նրա հետ և արտահայտել ձեր սերը նրա հանդեպ» (“To the Fathers in Israel,” Ensign, Nov. 1987, 50).

Վարդապետություն և Ուխտեր 42.22–24: «Նա, ով նայում է մի կնոջ վրա` ցանկանալով նրան»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը հետևյալն է ասել սիրելու և հեշտասիրության մասին.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ինչո՞ւ է հեշտասիրությունը «մահացու» մեղք: Դե՜, բացի նրանից, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որ Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ բերելու ընտանիք, որը նախատեսված է հավերժության համար: Ինչ-որ մեկն ասել է, որ ճշմարիտ սերը պետք է ունենա հարատևության գաղափար: Ճշմարիտ սերը կայուն է: Իսկ հեշտասիրությունն անկայուն՝ այնքան փոփոխական, որքան պոռնոգրաֆիկ էջը թերթելը կամ հաճույքի մեկ այլ հավանական թեկնածուի՝ տղամարդու կամ կնոջ հետևից աչք գցելը: Ճշմարիտ սերը՝ ինչպիսին իմն է քույր Հոլանդի հանդեպ, խանդավառություն է բերում՝ մենք կարող ենք դրա մասին բացականչել տան կտուրից: Իսկ հեշտասիրության բնութագիրն ամոթն է ու վախկոտությունը և գրեթե հիվանդագին ձևով ծածուկ լինելը՝ որքան ուշ, այնքան լավ, ապահովության համար` կրկնակի փականով կողպած դռնով: Սերը մեզ բնազդորեն ձգում է դեպի Աստված և այլ մարդիկ: Իսկ հեշտասիրությունը տանում է ամեն բանի, բացի աստվածայինից, և գոհանում է ինքնահանդուրժողականությամբ: Սերը բացում է մեր ձեռքը և սիրտը, հեշտասիրությունը բացում է միայն մեր ախորժակը:

Սրանք միայն մի քանի պատճառներն են, թե ինչու է այդքան կործանիչ սիրո իրական իմաստի պատվազրկումը՝ լինի դա մտքում, թե` այլ անձի հետ: Այն կործանում է Աստծո հանդեպ հավատքից հետո երկրորդ ամենակարևոր բանը, այսինքն՝ հավատքը մեր հարազատների հանդեպ: Այն ցնցում է վստահության սյուները, որոնց վրա կառուցված է ներկան կամ ապագան, այսինքն՝ սերը, իսկ եթե վստահությունը փլվում է, երկար ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Իսկ եթե թույլ տանք այն խորանա՝ լինի անձնական դեպք, ինչպես ընտանիքի անդամի հանդեպ, թե՛ հասարակական, ինչպես ընտրված պաշտոնյաների, գործարար ղեկավարների, հեռուստաաստղերի, թե սպորտային հերոսների դեպքում, ապա շուտով կտեսնենք, որ այն շենքի վրա, որը մի ժամանակ կառուցվել է բարոյապես պատասխանատու հասարակության համար, կարող ենք ցուցանակ կախել՝ «բնակարաններն ազատ են»: (“Place No More for the Enemy of My Soul,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2010, 44–45):

Sես նաև Mormon Messages video “Watch Your Step” (LDS.org